Խաչիկ Խլղաթի Մուղդուսի (իսկական անուն ազգանունը՝ Խաչատուր Աստվածատուրով[2]), (սեպտեմբեր 1898[1], Նախիջևան, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն - փետրվարի 8, 1938(1938-02-08)[1], Մոսկվա, ԽՍՀՄ), Հայաստանի ԽՍՀ ՆԳԺԿ վարչության ղեկավար[3] և ներքին գործերի նախարար (հուլիս, 1934 - սեպտեմբեր,1937)[4], պետանվտանգության ավագ մայոր (1936)[5]։

Խաչիկ Մուղդուսի
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբեր 1898[1]
ԾննդավայրՆախիջևան, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էփետրվարի 8, 1938(1938-02-08)[1] (39 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Մասնագիտությունսպա
Պարգևներ և
մրցանակներ
Լենինի շքանշան
Պետանվտանգության պատվավոր աշխատակից Order of the Red Banner of Labour of the TSFSR և Հայկական ԽՍՀ աշխատանքի կարմիր դրոշի շքանշան

Կենսագրություն

խմբագրել

Խաչիկ Մուղդուսին (Աստվածատուրով) ծնվել է 1893 թվականին Երևանի նահանգի Նախիջևան քաղաքում՝ դերձակի ընտանիքում։ 1910 թվականին հաճախել է ծննդավայրի ծխական դպրոցը, իսկ չորս տարի անց՝ Նախիջևանի քաղաքային ուսումնարանը։ 1915 թվականին խուսափելով զինվորական ծառայությունից՝ մեկնել է Դոնի Ռոստով, սովորել հաշվապահություն և ավելի քան մեկ տարի աշխատել «Աստորիա» հյուրանոցում՝ որպես հաշվապահ։ 1916 թվականի փետրվարին, որպես մեքենագիր, աշխատանքի է անցել նոտարական գրասենյակում, ուր աշխատել է ուղիղ մեկ տարի։ 1917 թվականի մայիսին զորակոչվել է ռուսական բանակ, ուր ծառայել է մինչև հոկտեմբերյան հեղաշրջումը (1917 հոկտեմբերի 25)[6]։

Մուղդուսին Հայաստանում

խմբագրել

1920 թվականի ամռանը ծառայության է անցել Քանաքեռի 10-րդ հեծյալ գնդում՝ որպես գրագիր։ 1921 թվականին ընդունվել է Էջմիածնի Հատուկ հանձնաժողով (ՉԵԿԱ)։ 1921 թվականի փետրվարյան ապստամբության օրերին ձերբակալվել է ՀՓԿ-ի (Հայրենիքի Փրկության կոմիտե) կողմից և բանտարկվում։ 1921 թվականի ապրիլի 2-ին Երևան մտած կարմիր բանակը ազատել է Մուղդուսիին բանտից։ Ազատվելուց հետո գլխավորել է Էջմիածնի ՉԵԿԱ-ն։ 1923 թվականին վեց ամսով մեկնել է Մոսկվա, վերապատրաստվել ու կրկին վերադարձել Հայաստան։

1929 թվականին Մուղդուսուն տեղափոխել են Թիֆլիս, նշանակել Անդրկովկասի պետքաղվարչության հակահետախուզության և արտասահմանյան բաժնի պետի պաշտոնում։ Երկու տարի անց նա կրկին վերադարձել է Հայաստան։ 1934 թվականի հուլիսից 1937 թվականի սեպտեմբեր ամիսներին զբաղեցրել է հանրապետության ներքին գործերի ժողկոմի պաշտոնը, ԽՍՀՄ Ներքին Գործերի Ժողովրդական Կոմիսարիատի (ՆԳԺԿ) ԽՍՀՄ ՆԳԺԿ հրաման № 00447 ընդգրկվել է հատուկ եռյակի մեջ[7]։ Ակտիվ մասնակցել է Ստալինյան բռնաճնշումներրին[8]։ Հայտնի է, որ միայն 1937 թվականի օգոստոսի 11-ից մինչև սեպտեմբերի 18-ը՝ Մուղդուսու օրոք Հայաստանում գնդակահարվել է 304 քաղաքացի։ Նույն թվի սեպտեմբերին, Ստալինի հրամանով, ձերբակալվել է, հայտարարվել ժողովրդի թշնամի և գնդակահարվել[6]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Кто руководил НКВД. 1934-1941 (ռուս.)
  2. «Ցավի, ափսոսանքի, հիացմունքի, հպարտության, տխրության և ամոթի իրարամերժ, հակասական զգացումներ». www.irates.am (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 23-ին.
  3. Հայաստանի ԽՍՀ Ներքին Գործերի Ժողովրդական Կոմիտե
  4. «Informes - 1934-1937». The Guatemala Collection. Վերցված է 2020 թ․ հուլիսի 23-ին.
  5. «ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ. ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ - ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ». web.archive.org. 2019 թ․ դեկտեմբերի 28. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 8-ին.
  6. 6,0 6,1 «Краткие биографии и послужные списки руководящих работников НКВД». old.memo.ru. Վերցված է 2020 թ․ հուլիսի 23-ին.
  7. Составы троек в 1937−1938 годах // Сайт Nkvd.memo.ru
  8. «Приложение 2. Составы троек НКВД—УНКВД 1937–1938 гг., созданных для рассмотрения дел арестованных в ходе массовой операции по приказу НКВД СССР № 00447 от 30 июля 1937 г.». www.alexanderyakovlev.org. Վերցված է 2020 թ․ հուլիսի 23-ին.