Խաչատուր Սեդրակի (Սերգեյի) Կոշտոյանց (սեպտեմբերի 13 (26), 1900[1][2], Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1][2] - ապրիլի 2, 1961(1961-04-02)[3][1][2], Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[3][1][2]), հայ խորհրդային ֆիզիոլոգ, ՀԽՍՀ գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ[4]։

Խաչատուր Կոշտոյանց
Ծնվել էսեպտեմբերի 13 (26), 1900[1][2]
Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1][2]
Մահացել էապրիլի 2, 1961(1961-04-02)[3][1][2] (60 տարեկան)
Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[3][1][2]
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունֆիզիոլոգ և ակադեմիկոս
Հաստատություն(ներ)Մոսկվայի պետական մանկավարժական համալսարան, Մոսկվայի Ի. Սեչենովի անվան առաջին պետական բժշկական համալսարան[1], Մոսկվայի պետական համալսարան, ՌԳԱ Ս. Վավիլովի անվան բնագիտության և տեխնիկայի պատմության ինստիտուտ, ՌԳԱ Ա. Ն. Սևերցովի անվան էկոլոգիայի և էվոլյուցիայի խնդիրների ինստիտուտ և ՀՀ ԳԱԱ
Գործունեության ոլորտֆիզիոլոգիա
Պաշտոն(ներ)ԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր
ԱնդամակցությունԽՍՀՄ գիտությունների ակադեմիա[1], Հունգարիայի գիտությունների ակադեմիա և ՀՀ ԳԱԱ[1]
Ալմա մատերՄոսկվայի երկրորդ պետական համալսարան (1927)[1]
Կոչումակադեմիկոս[1][2]
Գիտական աստիճանկենսաբանական գիտությունների դոկտոր
Գիտական ղեկավարԻվան Ռազենկով և Ալեքսանդր Սամոյլով
Եղել է գիտական ղեկավարNikolai Artemov?
Հայտնի աշակերտներNikolai Artemov? և Q41632860?
Պարգևներ
ԿուսակցությունԽՄԿԿ[1]

Կենսագրություն խմբագրել

Խաչատուր Կոշտոյանցի մանկությունն անցել է Պյատիգորսկ քաղաքում, որտեղ և միջնակարգ կրթություն է ստացել։ 1922 թվականին նա ընդունվել է Մոսկվայի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետը։ Լինելով երկրորդ կուրսի ուսանող` Կոշտոյանցը աշխատել է ուսանողական գիտական խմբակներում և ֆիզիոլոգիայի, միկրոբիոլոգիայի ու կենդանաբանության ասպարեզում մի շարք հետաքրքրական աշխատանքներ է կատարել։ Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետը վերջացնելուց հետո Կոշտոյանցը ընդունվել է ֆիզիոլոգիայի գծով ասպիրանտ։

Խաչատուր Կոշտոյանցն իր գիտական պատրաստությունն ստացել է խորհրդային և արտասահմանյան խոշորագույն գիտնականների (Սամոյլովի, Առնոլդի, Ռազենկովի, Իորդանի) ղեկավարությամբ։ Ասպիրանտուրան ավարտելուց հետո աշխատել է Տիմիրյագևի գիտահետազոտական ինստիտուտում, իսկ 1931 թվականին ընտրվել է Մոսկվայի պետական համալսարանի ֆիզիոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր։ 1942 թվականին ընտրվել է նույն ամբիոնի վարիչ և գլխավորել այդ ամբիոնը մինչև իր կյանքի վերջը։ Միաժամանակ՝ 1946-1953 թվականներին եղել է ԽՍՀՄ ԳԱ բնագիտության պատմության ինստիտուտի տնօրենը, իսկ 1936-1961 թվականներին՝ ԽՍՀՄ ԳԱ Սևերցևի անվան կենդանիների մորֆոլոգիայի ինստիտուտի էվոլյուցիոն ֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ[5]։

1939 թվականին ընտրվել է ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, իսկ 1943 թվականին Հայկական ԽՍՀ գիտությունների ակադեմիայի իսկական անդամ և կենսաբանական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար։ 1943-1947 թվականներին ակադեմիկոս Կոշտոյանցը եղել է Հայկական ԽՍՀ գիտությունների ակադեմիայի ֆիզիոլոգիայի ինստիտուտի տնօրենը։

Պարգևատրվել է Լենինի, Աշխատանքային Կարմիր դրոշի երկու և «Պատվո նշան» շքանշաններով։

Աշխատություններ խմբագրել

Ակադեմիկոս Կոշտոյանցը մոտ 300 գիտական աշխատությունների հեղինակ է[5]։ Կոշտոյանցի հիմնական աշխատությունները էվոլյուցիոն ֆիզիոլոգիայի բնագավառից են։ Նրա հետազոտությունները նշանակալից ազդեցություն ունեցան նյարդային համակարգի գործունեության քիմիական հիմունքների ժամանակակից հայեցակարգի ձևավորման վրա։

Նրա «Համեմատական ֆիզիոլոգիայի հիմունքները» (երկու հատորորով) աշխատությունը հրատարակվել է նաև անգլերեն, հունգարերեն, բուլղարերեն։ Նրա աշխատություններից են` «Վեգետատիվ և անիմալ չրգանների ֆունկցիաների վիճակը, նրանց էվոլյուցիայի լույսով», «Ապիտակուցային մարմինները, նյութերի փոխանակությունը և ներվային ռեգուլյացիան», «Ռուսաստանի ֆիզիոլոգիայի պատմության ակնարկներ» և այլն[6]։

Հասարակական գործունեություն խմբագրել

Խաչատուր Կոշտոյանցն իր գիտական գործունեությունը զուգակցել է հասարակական աշխատանքով։ Երկար տարիներ նա եղել է ֆիզիոլոգների, բիոքիմիկոսների և ֆարմակոլոգների համամիութենական ընկերության նախագահի տեղակալը և մասնակցել համամիութենական ու անդրկովկասյան համագումարների ու կոնֆերանսների կազմակերպմանը։ Կոշտոյանցը միջազգային ֆիզիոլոգիական կոնգրեսներում և սիմպոզիումներում վեր է հանել խորհրդային գիտության նվաճումները։ Նա ԽՍՀՄ երկրորդ գումարման Գերագույն խորհրդի դեպուտատ է եղել։

Երկեր խմբագրել

  • Автобиографические записки Ивана Михайловича Сеченова.- Москва, Изд-во АН СССР, 1945, 175 с.
  • Биологические воззрения Ламеттри.- Б.м., Б.и., Б.г., 30 с.
  • И.М. Сеченов.- Москва, Медгиз, 1950, 224 с.[7]

Աղբյուրներ խմբագրել

«Խ. Ս. Կաշտոյանց», պատմաբանասիրական հանդես № 1, 1961, էջ 268-270

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. ԱյվազյանԵրևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Коштоянц Хачатур Седракович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  4. «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամներ». Վերցված է 2023 թ․ հունիսի 2-ին.
  5. 5,0 5,1 А. П. Айриян (1998). Армянские учёные-медики. Ереван: Амарас. էջ 26. ISBN 99930-1-001-7. {{cite book}}: Check |isbn= value: checksum (օգնություն)
  6. «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կենսամատենագիտություններ». Վերցված է 2023 թ․ հունիսի 2-ին.
  7. «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ քարտարան- Խաչատուր Կոշտոյանց». Վերցված է 2023 թ․ հունիսի 2-ին.
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խաչատուր Կոշտոյանց» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 591