Խայմե Էնրիկե Ալաս Մորալես (իսպ.՝ Jaime Enrique Alas Morales, հուլիսի 30, 1989(1989-07-30)[1][2][3], Սան Սալվադոր, Սալվադոր), սալվադորցի ֆուտբոլիստ, «Մունիսիպալ» ֆուտբոլային ակումբի և Սալվադորի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան։

Խայմե Ալաս
իսպ.՝ Jaime Alas
Քաղաքացիությունը  Սալվադոր
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 30, 1989(1989-07-30)[1][2][3] (34 տարեկան)
Ծննդավայր Սան Սալվադոր, Սալվադոր
Հասակ 168 սանտիմետր
Դիրք կիսապաշտպան

Ակումբային գործունեություն խմբագրել

 
Ալասը «Սան Խոսե Էրթքվեյկսինի» կազմում

Ալասը իր գործունեությունը սկսել է 2006 թվականին, երբ 16 տարեկան էր, Սալվադորի «Սան Սալվադոր» ֆուտբոլային ակումբում։ Նույն թվականին նա տեղափոխվել է արգենտինական «Ռիվեր Փլեյթ» ակումբ, որտեղ հանդես է եկել պահեստային թիմում։ 2010 թվականին Ալասը վերադարձել է Սալվադոր, որտեղ սկսել է հանդես գալ «Լուիս Անխել Ֆիրպո» ֆուտբոլային ակումբում։ Սեպտեմբերի 16-ին «Օնսե Մունիսիպալ» ֆուտբոլային ակումբի դեմ խաղի ժամանակ թիմի կազմում խփել է իր առաջին գոլը[4]։ 2012 թվականի ամռանից Խայմեն սկսեց հանդես գալ նորվեգական «Ռուսենբուրգ» ֆուտբոլային ակումբում՝ պայմանագիր կնքելով մինչև 2015 թվականը։ Օգոստոսի 2-ին Եվրոպայի լիգայում շվեյցարական «Սերվետի» դեմ խաղում նոր ակումբի կազմում նա խփել է իր առաջին գոլը[5]։ Օգոստոսի 5-ին «Օլեսունայի» դեմ խաղում Ալասը առաջին անգամ հանդես է գալիս Տիպելիգայում «Ռուսենբուրգի» կազմում[6]։

2013 թվականի հուլիսի 17-ին Ալասին մինչև տարվա վերջ վարձավճարով տալիս են ամերիկյան «Սան Խոսե Էրթքվեյքսին»[7]։ Օգոստոսի 4-ին «Չիվաս ԱՄՆ-ի» դեմ խաղում Ալասը առաջին անգամ հանդես եկավ MLS-ում[8]։

Պրակտիկա ունեցող խաղացողներին փնտրելու ժամանակ 2014 թվականի սկզբին Խայմեն տեղափոխվեց մեքսիկական «Բալենաս Գալեանա» ֆուտբոլային ակումբ, Ասենսո լիգա։ Խաղալով մի քանի խաղ նա տեղափոխվեց «Իրապուատո» ֆուտբոլային ակումբ, բայց չխաղալով ոչ մի խաղ ամռանը վերադարձավ հայրենիք։ Նրա նոր ակումբը դարձավ «ՖԱՍ-ը»։ Սեպտեմբերի 21-ին «Սանտա Թեկլայի» դեմ խաղում Ալասը առաջին անգամ խաղաց իր նոր թիմի կազմում[9]։ Նոյեմբերի 2-ին «Ագիլի» դեմ խաղում Ալասը «ՖԱՍ»-ի կազմում խփեց իր առաջին գոլը[10]։

2015 թվականի սկզբին Ալասը տեղափոխվել է գվատեմալական «Մունիսիպալ» ֆուտբոլային ակումբ։ Փետրվարի 1-ին «Մալակատեկոյի» դեմ խաղում նա առաջին անգամ հանդես է գալիս Գվատեմալայի առաջնությունում[11]։

Միջազգային գործունեություն խմբագրել

2010 թվականի հոկտեմբերի 9-ին «Պանամա» ֆուտբոլային ակումբի դեմ ընկերական խաղի ժամանակ Ալասը առաջին անգամ հանդես է եկել Սալվադորի հավաքականի կազմում[12]։ 2011 թվականի հունվարի 15-ին Կենտրոնական Ամերիկայի գավաթի մրցարշրավի ժամանակ Նիկարագուայի հավաքականի կազմում Խայմեն խփեց իր առաջին գոլը ազգային հավաքականում[13]։

Նույն տարում ազգային հավաքականում Ալասը մասնակցել է ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի մրցաշարին։ Մրցախաղերում նա հանդես է եկել Պանամայի[14], Մեքսիկայի[15], Կուբայի[16] և Կոստա Ռիկայի[17] ազգային հավաքականներ հետ անցկացված խաղերում։

2015 թվականին նույնպես ազգային հավաքականի կազմում Խայմեն մասնակցել է ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի խաղարկությանը։ Մրցախաղերում նա խաղացել է Կանադայի[18], Կոստո Ռիկայի[19] և Ճամայկայի[20] ազգային հավաքականների դեմ։

Գոլեր Սալվադորի հավաքականում խմբագրել

# Ամսաթիվ Վայր Մրցակից Արդյունքներ Մրցանակ
01. 2011 թվականի հունվարի 14 Ռոմել Ֆերնանդե, Պանամա, Պանամա   Նիկարագուա 0:2 Կենտրոնական Ամերիկայի գավաթ 2011
02. 2011 հունվարի 16 Ռոմել Ֆերնանդե, Պանամա, Պանամա   Բելիզ 5:2 Կենտրոնական Ամերիկայի գավաթ 2011
03. 2011 մարտի 29 Կուսկատլան, Սան Սալվադոր, Սալվադոր   Ճամայկա 2:3 Ընկերական մրցախաղ
04. 2011 հոկտեմբերի 11 Կուսկատլան, Սան Սալվադոր, Սալվադոր   Կայմանյան կղզիներ 4:0 ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ 2014
05. 29 мая 2012 Քոթոն Բոուլ, Դալաս, ԱՄՆ   Մոլդովա 2:0 Ընկերական խաղ
06. 16 января 2011 Սթադիոն Պրովիդենս, Պրովիդենս, Գայանա   Գայանա 3:2 2014 թվականի Աշխարհի չեմպիոնի որակավորում

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  4. «Фирпо VS. Онсе Мунисипаль 2:0» (ռուսերեն). soccerway.com. 16 сентября 2010.
  5. «Серветт VS. Русенборг 1:1» (ռուսերեն). soccerway.com. 2 августа 2012.
  6. «Русенборг VS. Олесунн 3:0» (ռուսերեն). soccerway.com. 5 августа 2012.
  7. «Earthquakes acquire Salvadoran national team midfielder Jaime Alas on loan» (անգլերեն). sjearthquakes.com. 2013 թ․ հուլիսի 17. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 3-ին.
  8. «Сан-Хосе Эртквейкс VS. Чивас США 2:0» (անգլերեն). soccerway.com. 2013—08—04.
  9. «Санта Текла VS. ФАС 0:0» (անգլերեն). soccerway.com. 2014—09—21.
  10. «ФАС VS. Агила 2:0» (անգլերեն). soccerway.com. 2014—11—02.
  11. «Мунисипаль VS. Малакатеко 0:0» (անգլերեն). soccerway.com. 2015—02—01.
  12. «Панама VS. Сальвадор 1:0» (ռուսերեն). soccerway.com. 9 октября 2010.
  13. «Сальвадор VS. Никарагуа 2:0» (ռուսերեն). soccerway.com. 15 января 2011.
  14. «Панама VS. Сальвадор 1:1» (ռուսերեն). soccerway.com. 20 июня 2011.
  15. «Мексика VS. Сальвадор 5:0» (ռուսերեն). soccerway.com. 6 июня 2011.
  16. «Сальвадор VS. Куба 6:1» (ռուսերեն). soccerway.com. 13 июня 2011.
  17. «Коста-Рика VS. Сальвадор 1:1» (ռուսերեն). soccerway.com. 10 июня 2011.
  18. «Сальвадор VS. Канада 0:0» (ռուսերեն). soccerway.com. 2015—07—09.
  19. «Коста-Рика VS. Сальвадор 1:1» (ռուսերեն). soccerway.com. 2015—07—12.
  20. «Ямайка VS. Сальвадор 1:0» (ռուսերեն). soccerway.com. 2015—07—15.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խայմե Ալաս» հոդվածին։