Խաղաղության ուխտի հուշաքար

Խաղաղության ուխտի հուշաքար, «Ատոմային ռմբակոծության ականատես հուշաքար», «Խաղաղության քար» հուշաքար, Ճապոնիայի Հիրոսիմա և Նագասակի քաղաքներում ատոմային ռմբակոծության զոհերի հիշատակին և ամբողջ աշխարհում խաղաղության պահպանմանը նվիրված հուշաքար Երևանի Մանկական զբոսայգում[1]։

Խաղաղության ուխտի հուշաքար
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
Երկիր Հայաստան
ՔաղաքՄանկական այգի
ԲնակավայրԵրևան
 Hiroshima Peace Memorial (Yerevan) Վիքիպահեստում

Պատմական ակնարկ խմբագրել

1945 թվականի օգոստոսի 6-ին և 9-ին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին ԱՄՆ զինված ուժերը ատոմային ռումբեր գցեցին Ճապոնիայի Հիրոսիմա և Նագասակի քաղաքների վրա։ Հիրոսիմայում զոհվեց մոտ 90-166 հազար, իսկ Նագասակիում՝ 60-80 հազար մարդ[2]։

Հուշաքարի պատմություն խմբագրել

Երևանի Մանկական զբոսայգում տեղադրված գրանիտե սալիկը՝ տեղակայված Հիրոշիմա քաղաքի տրամվայի գծերին հարող հատվածում, 1945 թվականի օգոստոսի 6-ին, ժամը 8:15-ին քաղաքում տեղի ունեղած ատոմային ռմբակոծության ականատեսներից է եղել։ Հիրոշիմայի կենտրոնական փողոցները պատված են եղել նմանատիպ սալիկներով։

Հիրոշիմայի խաղաղության հուշաքար հիմնադրամը, տոգորված համամարդկային խաղաղության հույսով, էպիկենտրոնից դեպի հյուսիս 200 մետր հեռավորության վրա գտնվող Աիոի կամրջի մոտակայքից հավաքել են 188 սալիկ և յուրաքանչյուր քարի վրա փորագրել հավերժական խաղաղության կոչ անող կնոջ պատկերը։

Սալաքարերը հիմնադրամը աշխարհի ժողովուրդներին է նվիրել՝ հուսալով, որ համայն մարդկությունը կկիսի անպատերազմ աշխարհում ապրելու հիմնադրամի ընդհանուր ցանկությունը, աչքի առաջ ունենալով Հիրոշիմայի ատոմային ռմբակոծությունը որպես հիշեցում խաղաղության կարևորության մասին։

Հուշաքարի բացմանը ներկա են գտնվել Հիրոշիմայի «Խաղաղության քար» ասոցիացիայի ղեկավար Միչիկո Ումեմոտոն, Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, Ճապոնիայում ՀՀ դեսպան Հրանտ Պողոսյանը, ՀՀ նախագահի օգնական Վարուժան Ներսեսյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր, հայ-ճապոնական բարեկամական խմբի ղեկավար Սամվել Ֆարմանյանը, ՀՀ ԱԳՆ ԱՕԱ վարչության պետ Աշոտ Ոսկանյանը և Հիրոշիմայի խաղաղության քար ասոցիացիայի ղեկավարի գլխավորած պատվիրակության անդամները, քաղաքացիներ[1]։

  Մեզ համար մեծ պատիվ է, որ այսօր այստեղ հնարավորություն ունենք Հիրոշիմայի քաղաքացիների սրտի մասնիկը հասցնել հայ ժողովրդին, որը միջազգային հանրության շրջանակներում իր հետևողական անխոնջ ներդրումով նպաստում է խաղաղությանը։ Հիրոշիմայի բնակիչների ձեռքով յուրաքնաչյուր քարի վրա փորագրվել են խաղաղության համար աղոթող գթության աստվածուհի Կաննոնի պատկերը և «Հիրոշիմայի կողմից» («FROM HIROSHIMA») բառերը։ Քաղաքացիների մտահղացմամբ՝ 1991 թվականին քարերն սկսեցինք նվիրաբերել աշխարհի առաջնորդներին։ Այս սալաքարերը՝ միջուկային աղետի համր վկաները, կարծում ենք, յուրաքանչյուր երկրում կդառնան մարդկության համընդհանուր իղձերի ներդաշնակության, եղբայրության և խաղաղության ուղերձի ինքնատիպ կրողներ։ Շնորհակալ ենք ՀՀ նախագահին, ում հավանությամբ և աջակցությամբ Հիրոշիմայի խաղաղության քարը հայկական հողում՝ Երևանում սկսում է ապրել նոր կյանքով։
- Միչիկո Ումեմոտո, Հիրոշիմայի «Խաղաղության քար» ասոցիացիայի ղեկավար[1]
 

Ոգեկոչան միջոցառումներ խմբագրել

Հուշաքարի տեղադրումից ի վեր յուրաքանչյուր տարվա օգոստոսի 6-ին Խաղաղության ուխտի հուշաքարի մոտ տեղի է ունենում Հիրոսիմա և Նագասակի քաղաքների ատոմային ռմբակոծության զոհերի հիշատակին նվիրված արարողություն, որը կազմակերպում է Հայ-ճապոնական «Հիկարի» գիտակրթամշակութայի կենտրոնը[3]։ Նախնական ծրագիրը մեկնարկել է 2005 թվականի օգոստոսի 6-ին «Խաղաղության լապտերներ» խորագրով մեծ ակցիայով, որը ժամանակի ընթացքում վերաճել է խաղաղասիրական և մշակութային մեծ ծրագրի[4]։

Այլ տվյալներ խմբագրել

Խաղաղության ուխտի հուշաքարը Երևան է բերվել 2014 թվականին Հիրոսիմայից։ Երևանի Մանկական զբոսայագում հիշատակի անկյուն ստեղծելու համար Հիրոսիմայի քաղաքապետը շնորհակալական ուղերձ է հղել Երևանի քաղաքապետին[5]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել