Վարուժան Ներսեսյան
հայ դիվանագետ
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ներսեսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վարուժան Վազգենի Ներսեսյան (հոկտեմբերի 1, 1973, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դիվանագետ, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում և Իռլանդիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան։
Վարուժան Ներսեսյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 1, 1973 (51 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Մասնագիտություն | դիվանագետ |
Զբաղեցրած պաշտոններ | Հայաստանի դեսպան ԱՄՆ-ում և Ambassador of Armenia to the United Kingdom? |
![]() |
Կրթություն
խմբագրել- 1991-1996թթ․ - ԵՊՀ պատմության ֆակուլտետի միջազգային հարաբերությունների բաժին, որակավորումը՝ միջազգայնագետ-պատմաբան։
- 1996-1998թթ․ - ՀՀ կառավարման ակադեմիա, որակավորումը՝ պետական ծառայող։
- 2007-2009թթ․ - Ֆլեթչերի դիվանագիտության և իրավունքի դպրոց, Թաֆթսի համալսարան, Բոստոն, ԱՄՆ, կոչումը՝ միջազգային հարաբերությունների մագիստրոս։
Վերապատրաստման դասընթացներ
խմբագրել- 1999թ․՝ Եվրոպական ինտեգրացիոն քաղաքականության և մենեջմենթի խորացված դասընթաց, Բրիտանական «Նոու Հաու» հիմնադրամ, Դիվանագիտական դասընթացների ծրագիր, Բրյուսել։
- 1999թ․ հունվար-մարտ՝ ԱՊՀ երկրների և Մոնղոլիայի դիվանագետների համար հատուկ դասընթաց, Վիեննայի դիվանագիտական ակադեմիա, Վիեննա։
- 2004թ․ հոկտեմբեր՝ 1999թ. ԵԱՀԿ Վիեննայի փաստաթղթի վերաբերյալ դասընթաց կենտրոնասիական և կովկասյան տարածաշրջանների համար, Ստոկհոլմ։
- 2005թ․ փետրվար-մարտ՝ Կանխարգելիչ դիվանագիտության և հակամարտությունների կարգավորման վերաբերյալ միջազգային առաջնորդների ծրագիր, Վաշինգտոն։
Աշխատանքային գործունեություն
խմբագրել- 1997-1998թթ․ - ՀՀ ԱԳՆ սպառազինությունների և միջազգային անվտանգության վարչության կցորդ։
- 1998-1999թթ․ - ՀՀ ԱԳՆ միջազգային կազմակերպությունների վարչության ՄԱԿ/ԵԱՀԿ բաժնի կցորդ։
- 1999-2000թթ․ - ՀՀ ԱԳՆ եվրոպական կառույցների վարչության երրորդ քարտուղար, ԵԱՀԿ հարցերի պատասխանատու։
- 2000-2003թթ․ - մշտական ներկայացուցչի տեղակալ, ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչություն, Ավստրիայում ՀՀ դեսպանություն, Վիեննա։
- 2003-2005թթ․ - ՀՀ ԱԳՆ ՍՎՄԱ վարչություն, սովորական սպառազինությունների վերահսկման բաժնի պետ։
- 2005-2006թթ․ - ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչություն, ԵԱՀԿ բաժնի պետ։
- 2006-2008թթ․ - ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմ, արտաքին կապերի վարչության պետ։
- 2008-2012թթ․ - ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության խորհրդական, առաքելության ղեկավարի տեղակալ։
- 2012-2018թթ․ - ՀՀ նախագահի օգնական։
- 2018թ․ ապրիլ-հոկտեմբեր - ՀՀ վարչապետի օգնական։
- 2018-2021թթ․ - ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան[1]։
- 2021թ. հուլիսի 16-ի ՀՀ նախագահի հրամանով նշանակվել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան[2]։
- 2022թ. ապրիլի 8-ի ՀՀ նախագահի հրամանով նշանակվել է Իռլանդիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան[3]
Դիվանագիտական աստիճաններ
խմբագրելՊարգևներ
խմբագրել- «Մխիթար Գոշ» մեդալ[6]։
Ընտանեկան կարգավիճակ
խմբագրելԱմուսնացած է, ունի երեք զավակ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». www.president.am. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 25-ին.
- ↑ «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». www.president.am. Վերցված է 2023 թ․ մարտի 28-ին.
- ↑ «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». www.president.am. Վերցված է 2023 թ․ մարտի 28-ին.
- ↑ «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». www.president.am. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 25-ին.
- ↑ «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». www.president.am. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 25-ին.
- ↑ «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». www.president.am. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 25-ին.