Սամվել Ֆարմանյան
քաղաքական գործիչ
Սամվել Ժորայի Ֆարմանյան (փետրվարի 17, 1978, Սպանդարյան, Արթիկի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քաղաքական գործիչ, Հայաստանի Ազգային ժողովի նախկին պատգամավոր։
Սամվել Ֆարմանյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 17, 1978 (47 տարեկան) |
Ծննդավայր | Սպանդարյան, Արթիկի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Երևանի պետական համալսարան և Լունդի համալսարան (2003) |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ներկայացուցիչ, Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր և Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր |
Կուսակցություն | Հայաստանի Հանրապետական կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ |
Կրթություն
խմբագրել- 1995 թ. ոսկե մեդալով ավարտել է Գյումրու Ակադեմիական վարժարանի հումանիտար հոսքը[փա՞ստ]:
- 1999 թ. գերազանցության դիպլոմով ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի բակալավրիատը՝ պատմաբանի որակավորմամբ[փա՞ստ]։
- 2001 թ. գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի մագիստրատուրան։
- 2003 թ. գերազանցությամբ ավարտել է Շվեդիայի Լունդի համալսարանի մագիստրատուրան՝ պատմության մագիստրոսի որակավորմամբ։
- 2004 թ. ավարտել է ԵՊՀ ազգագրության ամբիոնի ասպիրանտուրան` ղեկավարությամբ ՌԴ ԳԱ թղթակից-անդամ, աշխարհահռչակ ճապոնագետ Սերգեյ Արությունովի։ Պատմական գիտությունների թեկնածու։ Հեղինակ է «Ճապոնական հրաշքն ու ճապոնացիները» մենագրության, գիտական և հրապարակախոսական հոդվածների։
Աշխատանքային գործունեություն
խմբագրել- 2003-2005 թթ. - աշխատել է «Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի» հայաստանյան մասնաճյուղում որպես «Քաղաքացիական հասարակություն» և «Զանգվածային լրատվության միջոցներ» ծրագրերի համակարգող։
- 2005-2006 թթ. - ԱԺ նախագահի խորհրդական արտաքին քաղաքականության և արտաքին կապերի հարցերով։
- 2008 թ. ապրիլ-մայիսին - ՀՀ նախագահի ռեֆերենտ։
- 2008 թ. մայիսի 20-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Նախագահի մամուլի քարտուղար[2]։
- 2010 թ. մարտի 12-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է ՀՀ Նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնից[3]։
- 2010-2012 թթ. աշխատել է որպես ՀՀ հանրային հեռուստաընկերության և ՀՀ հանրային ռադիոընկերության լրատվական և վերլուծական հաղորդումների տնօրեն։
- 2012 թ. մեծամասնական ընտրակարգով ԱԺ պատգամավոր է ընտրվել Նոր Նորքի N2 ընտրատարածքից։
- 2017 թ. ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով։
- 2015-2018 թթ. եղել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) պատգամավոր, 2016 թ. ընտրվել ԵԽԽՎ Մարդու իրավունքների և իրավական հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ։
- 2011 թվականից դասավանդում է ԵՊՀ պատմության ֆակուլտետում։
Հասարակական գործունեություն
խմբագրել- 1998-2001 թթ. - ԵՊՀ պատմության ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերությունը և ուսանողական խորհրդի նախագահ։
- 2006 թ. հիմնադրել է «Շվեդիայի գիտակրթական հաստատությունների հայ շրջանավարտների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը։
Քաղաքական գործունեություն
խմբագրել- 2007 թ. մայիսի 12-ին մասնակցել է ԱԺ ընտրություններին թիվ 2 ընտրատարածքում՝ զբաղեցնելով 2-րդ տեղը։
- 2012 թ. մայիսի 6-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 5-րդ գումարման պատգամավոր թիվ 2 ընտրատարածքից։ ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ։
- Ղեկավարում է հայաստանյան պատվիրակությունը ԵՄ-Հայաստան Խորհրդարանական համագործակցության հանձնաժողովում։
- ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ է։
- Ղեկավարում է Ճապոնիայի, Կորեայի, Շվեդիայի, Նորվեգիայի, Դանիայի և Ֆինլանդիայի հետ պատգամավորական բարեկամության խմբերը։
- 2018 թ․-ից հեռացել է քաղաքականությունից՝ հիմադրելով «Քառյակ մեդիան»։
Պարգևներ
խմբագրել- «ՀՀ զինված ուժեր. 20 տարի» հոբելյանական մեդալ
- Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի շնորհակալագիր
- Երախտագիտության մեդալ[4]
Ընտանիք
խմբագրելԱմուսնացած է Լիլիթ Մխիթարյանի հետ, ունի երկու զավակ` Դավիթը և Նարեն։
Տես նաև
խմբագրելՆախորդող Լևոն Մարտիրոսյան |
Միացյալ ազատական ազգային կուսակցության գլխավոր քարտուղար Սամվել Ֆարմանյան դեկտեմբեր 2007 թ. - 2010 թ. |
Հաջորդող Արա Հովսեփյան |
Նախորդող Վիկտոր Սողոմոնյան |
ՀՀ Նախագահի մամուլի քարտուղար Սամվել Ֆարմանյան 20 մայիսի 2008 թ. - 12 մարտի 2010 թ. |
Հաջորդող Արմեն Արզումանյան |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Ս. Ժ. ՖԱՐՄԱՆՅԱՆԻՆ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ Ս. Ֆարմանյանին Հայաստանի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար նշանակելու մասին
- ↑ Ս. Ֆարմանյանին ՀՀ Նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնից ազատելու մասին
- ↑ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ Ս. Ժ. ՖԱՐՄԱՆՅԱՆԻՆ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ».