Խալիլ
Խալիլ (Halil), Հալիլ փաշա Քութ (1882[1] կամ 1881, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն[1] - օգոստոսի 20, 1957, Ստամբուլ, Թուրքիա[1]), թուրք զինվորական գործիչ, գեներալ։ Էնվերի հորեղբայրը։ 1914 թվականին եղել է «Թեշքիլաթ-ը մահսուսայի» ղեկավարը։ 1916-18 թվականներին` 6-րդ բանակի հրամանատար (Միջագետքում)։ Լինելով «Մեծ Թուրանի» ցնորամիտ գաղափարի ջատագով՝ փորձել է այդ գաղափարն իրականացնել թյուրքալեզու ցեղերով բնակեցված տարածքները նվաճելով և հայ ժողովրդին (որպես խոչընդոտ) ոչնչացնելով։ 1918 թվականի մարտին Էնվերի եղբայր Նուրի փաշայի հետ Ատրպատականում բանակցել է մուսավաթականների հետ, ինչի արդյունքում որոշվել է, որ մուսավաթականները աջակցեն թուրքական բանակին՝ գրավելու Առանը (այժմյան Ադրբեջանի տարածքը)։
Խալիլ | |
---|---|
թուրքերեն՝ Halil Kut | |
1882[1] կամ 1881 - օգոստոսի 20, 1957 | |
Ծննդավայր | Ստամբուլ, Օսմանյան կայսրություն[1] |
Մահվան վայր | Ստամբուլ, Թուրքիա[1] |
Քաղաքացիություն | Թուրքիա և Օսմանյան կայսրություն |
Զորատեսակ | հետևազոր |
Կոչում | mirliva? և գեներալ-մայոր |
Մարտեր/ պատերազմներ | Առաջին համաշխարհային պատերազմ, Էլ-Քութի պաշարում, Պարսկական արշավ, Fall of Baghdad? և Battle of Hanna? |
Կրթություն | Օսմանյան ռազմական քոլեջ |
1918 թվականի մայիսի 15-ին Խալիլի զորքերը զավթել են Ալեքսանդրապոլը, այնուհետև Ատրպատականով արշավել Բաքու և, գրավելով այն (1918 թվականի սեպտեմբեր), կոտորել տեղի հայերին (շուրջ 30 հազար մարդ)։ 1920 թվականի մարտին Խալիլը, Նուրի փաշան և մուսավաթականները հրդեհել են հայկական Շուշի քաղաքը (Ղարաբաղ), կոտորել հայ բնակչության մեծ մասին (35 հազար մարդ)։
Քութն իր հուշերում նշել է, որ անձամբ սպանել է «ավելի կամ պակաս» 300000 մարդ[2][3][4]։ 1918 թվականին Երևանում Քութը բազմաթիվ հայերի մոտ հայտարարել է. «Ես փորձում էի ոչնչացնել ողջ հայ ազգը մինչև վերջին մարդը»[3][2][5]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Deutsche Nationalbibliothek Record #1047848120 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 2,0 2,1 Winter, 2003, էջ 65
- ↑ 3,0 3,1 Kiernan, 2008, էջ 413
- ↑ Babikian, Aris (1998 թ․ հունիսի 3). «Wall of silence built around Armenian genocide». The Ottawa Citizen. էջ A14.
- ↑ Pritchard, Maria. Genocide. RW Press. էջ 1971. ISBN 1-909284-27-0.
Գրականություն
խմբագրել- Kiernan, Ben (2008). Blood and Soil: Modern Genocide 1500–2000. Melbourne University Publishing. ISBN 0-522-85477-X.
- Winter, J. M. (2003). America and the Armenian Genocide of 1915. Cambridge University Press. ISBN 978-0-511-16382-1.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խալիլ» հոդվածին։ |