Լևոն Տոնականյան

հայ նկարիչ

Լևոն Արամի Տոնականյան (մարտի 23, 1911(1911-03-23), Արդահան, Կարսի մարզ, Կովկասյան երկրամաս, Ռուսական կայսրություն - 1941, դեկտեմբերի 13), հայ խորհրդային նկարիչ։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։

Լևոն Տոնականյան
Ծնվել էմարտի 23, 1911(1911-03-23)
ԾննդավայրԱրդահան, Կարսի մարզ, Կովկասյան երկրամաս, Ռուսական կայսրություն
Վախճանվել է1941
Մասնագիտություննկարիչ

Կենսագրություն խմբագրել

1927-1930 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստա–արդյունաբերական տեխնիկումում, ավարտել Լենինգրադի գեղանկարչության, ճարտարապետության և քանդակագործության ինստիտուտը։ Կամավոր մեկնել է ռազմաճակատ։ Զոհվել է Հայրենական մեծ պատերազմում։ Հեղինակ է բնանկարների, նատյուրմորտների, դիմանկարների, գրաֆիկական աշխատանքների։ Նրան առանձնապես հրապուրել են Երևանի հին ու նոր թաղամասերի գողտրիկ անկյունները, վերակառուցվող մայրաքաղաքի կյանքը։ Լավագույն գործերից են՝ «Սահմանապահներ» կոմպոզիցիան, Կոնդ թաղամասի պատկերները, «Ինքնանկար»-ը (բոլորը՝ Հայաստանի պետական պատկերասրահում)։ Տոնականյանի արվեստն աչքի է ընկնում կյանքի ճշմարտացի ընկալմամբ, գեղանկարչական հագեցվածությամբ, ձևերի կառուցիկությամբ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։