Լևոն Աղասյան (հունվարի 19, 1995(1995-01-19)[1], Կապան, Հայաստան), հայ թեթևաթլետ, եռացատկորդ[2], միջազգային կարգի սպորտի վարպետ, Բալկանյան խաղերի յոթակի չեմպիոն, Ռիոյի և Տոկիոյի Օլիմպիական խաղերի մասնակից[3]։ Նա ոսկե մեդալ է նվաճել 2013 թվականի Եվրոպայի պատանեկան առաջնությունում, ներկայացրել է հայրենի երկիրը 2016 թվականի և 2020 թվականի ամառային օլիմպիական խաղերում։

Լևոն Աղասյան
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝թեթևատլետ
Երկիր՝ Հայաստան
Ծննդյան ամսաթիվ՝հունվարի 19, 1995(1995-01-19)[1] (29 տարեկան)
Ծննդավայր՝Կապան, Հայաստան
193 սանտիմետր
Քաշ՝75 կիլոգրամ

Նրա անձնական լավագույն արդյունքներն են՝ 16,85 մետր՝ բացօթյա մրցումներում (+0,9 մ/վ, Արտաշատ, 2016) և 16,59 մետր՝ մարզասրահում (Ուստ-Կամենոգորսկ, 2017 թ.):

Հասակը՝ 1,93 մ[4]։

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1995 թվականի հունվարի 19-ին Հայաստանի Սյունիքի մարզի Կապան քաղաքում[5][6]։

Միջազգային մրցասպարեզում առաջնելույթը տեղի է ունեցել 2011 թվականին, երբ Հայաստանի թեթև աթլետիկայի ազգային հավաքականի կազմում մասնակցել է միջազգային մի շարք խոշոր մրցումների, այդ թվում՝ ֆրանսիական Լիլ քաղաքում անցկացված աշխարհի պատանեկան առաջնությանը և Թուրքիայի Տրապիզոն քաղաքում կայացած Եվրոպայի պատանեկան օլիմպիական փառատոնին, որոնցում համապատասխանաբար գրավել է վեցերորդ և չորրորդ տեղը։

2013 թվականին հաղթանակ է տարել Իտալիայի Ռիետի քաղաքում անցկացված Եվրոպայի պատանեկան առաջնությունում։

Մարզական արդյունքներ խմբագրել

Տարին Մրցումը Մրցավայրը Գրաված տեղը Ցուցանիշը
2011 Աշխարհի պատանեկան առաջնություն   Լիլ 6 15,24
Եվրոպայի պատանիների օլիմպիական փառատոն   Տրապիզոն 4 15,49
2013 Բալկանյան երկրների մարզադահլիճային առաջն.   Ստամբուլ 4 15,49
Եվրոպայի թիմային առաջնություն, III լիգա   Բանսկա Բիստրիցա 2 15,67
Եվրոպայի պատանեկան առաջնություն   Ռիետի 1 16,01
2014 Բալկանյան երկրների մարզադահլիճային առաջն.   Ստամբուլ 1 16,16
Աշխարհի պատանեկան առաջնություն   Յուջին 5 16,28w
2015 Եվրոպայի մարզադահլիճային առաջն.   Պրահա el. – 16 15,94
Եվրոպայի երիտասարդական առաջն.   Տալլին 8 15,88
2016 Եվրոպայի առաջնություն   Ամստերդամ el. – 20 16,21
Ամառային օլիմպիական խաղեր   Ռիո դե Ժանեյրո el. – 36 15,54
2017 Եվրոպայի մարզադահլիճային առաջն.   Բելգրադ el. – NM
Եվրոպայի երիտասարդական առաջն.   Բիդգոշչ el. – 13 15,62
2018 Եվրոպայի առաջնություն   Բեռլին el. – 14 16,34
2019 Եվրոպայի մարզադահլիճային առաջն.   Գլազգո el. – 10 16,38
Համալսարանական խաղեր   Նեապոլ 10 15,73
Եվրոպայի թիմային առաջն., III լիգա   Սկոպիե 1 16,46
Աշխարհի առաջնություն   Դոհա el. – 29 16,24
2022 Աշխարհի մարզադահլիճային առաջն.   Բելգրադ DNS
Եվրոպայի առաջնություն   Մյունխեն el. – 14 16,03
2023 Եվրոպայի մարզադահլիճային առաջն.   Ստամբուլ el. – 15 15,89

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 World Athletics database
  2. Լևոն Աղասյան - անձնական էջը IAAF-ում(անգլ.)
  3. Կապանցի չեմպիոնը իր երազանքները վստահեց Սյունիքի մարզպետին
  4. «Rio 2016 bio». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 15-ին.
  5. https://www.sports-reference.com/olympics/athletes/ag/levon-aghasyan-1.html |title=Levon Aghasyan |accessdate=2018-07-10 |archiveurl=https://web.archive.org/web/20180710164941/https://www.sports-reference.com/olympics/athletes/ag/levon-aghasyan-1.html |archivedate=2018-07-10 |url-status=dead
  6. ««Дорога к Рио». Легкоатлет Левон Агасян». Олимпийский комитет Армении. 2016 թ․ հուլիսի 12. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 10-ին.

Արտաքին հղումներ խմբագրել