Լուսին Մամյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մամյան ազգանունով այլ մարդկանց մասին:
Լուսին Հենրիկի Մամյան (նոյեմբերի 22, 1966), հայ ճարտարապետ։ Հայաստանի ճարտարապետների միության անդամ (1995)[1], Հայաստանի նկարիչների միության անդամ (2013):
Լուսին Մամյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 22, 1966 (57 տարեկան) |
Կրթություն | ՀԱՊՀ (1988) |
Աշխատավայր | Երևաննախագիծ և Ճարտարապետության և շինարարարության Հայաստանի ազգային համալսարան |
Հենրիկ Մամյանի դուստրը, ճարտարապետ Աշոտ Արշակյանի կինը։
Կենսագրություն խմբագրել
Լուսին Մամյանը ծնվել է 1966 թվականին։ 1983-1988 թվականներին սովորել և ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետաշինարարական ֆակուլտետի ճարտարապետության բաժինը, 1994 թվականին սովորել է Միլանի Կաթոլիկ համալսարանին կից արվեստների միջազգային դպրոցում։
1988-1991 թվականներին որպես ճարտարապետ աշխատել է «Երևաննախագիծ» ինստիտուտի N 4 արվեստանոցում, 1990-1991 թվականներին եղել է Երևանի ճարտարապետաշինարարական ինստիտւտի ճարտարապետական ֆակուլտետի «Ճարտարապետական նախագծման» ամբիոնի լաբորանտ, 1992-1994 թվականներին դասավանդել է Հայկական բաց համալսարանի Հագուստի մոդելավորման ֆակուլտետում, 1997 թվականից` Երևանի ճարտարապետաշինարարական պետական համալսարանի «Գծանկարչության, գեղանկարչության և քանդակի» ամբիոնի դոցենտ, 2014 թվականից՝ «ՃՏՊՃԺՎՎԳԱ և Պ» ամբիոնի դոցենտ[2]։
Ճարտարապետական կառույցների նախագծման մասնակցություն խմբագրել
- «Անի» բնակելի թաղամաս Լենինականում, 1989
- Բնակելի համալիր Երևանում, Պուշկին- Եկմալյան փողոցների հատում, 1989-1991
- Բնակելի համալիր Երևանում, Բելինսկի-Չերնիշևսկի փողոցների հատում, 1989-1991
- Բնակելի համալիր Երևանում, Կորյունի 7/1 փողոցներ, 1989-1991
- «Սպիտակ» մարզա-առողջարանային համալիր Երևանում, 2001-2005
- «Դե Լյուքս» ռեստորանային համալիր Երևանում, Վահրամ Փափազյան փողոց, 1997-2000
- Հունաստանի դեսպանատան շենքը Երևանում, Դեմիրճյան փողոց, 1997-2000
- «Տաշիր» առևտրի կենտրոն, 2003-2004
- Առանձնատներ՝ Ալիխանյան, Նաիրի Զարյան, Երվանդ Քոչար, Հրաչյա Քոչար, Բարբյուսի, Այգեստանի փողոցների վրա
- Հուշատախտակ «Ակադեմիկոսների շենք», Մաշտոցի պողոտա
- Հուշատախտակ «Ժուռնալիստների շենք», Պուշկինի փողոց
- Սրճարաններ` Իսահակյան փողոց, Աբովյան-Սայաթ-Նովա փողոց
- «Վարվարինո» մերձմոսկովյան ամառանոցային գյուղաքաղաքի համար գլխավոր հատակագիծ
- Բնակելի համալիր Ազատության-Կոմիտասի պողոտայի հատման վայրում
- ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Սարգիս Մուրադյանի շիրմաքարը, 2008
- ՀԽՍՀ գիտությունների ակեդեմիայի ակադեմիկոս Լեմվել Վալեսյանի հուշաքար, 2012[3]
- ՀԽՍՀ ժող. նկարիչ Հենրիկ Մամյանի շիրմաքար- հուշարձան, 2015
Ցուցահանդեսներ խմբագրել
- «Լավագույն աշխատանք» Հայաստանի ճարտարապետների միություն, 2004
- Լավագույն աշխատանք» Երևանի ճարտարապետության թանգարան, 2004
- «Ջրաներկ աշխատանքների» անհատական ցուցահանդես «Գծանկարի, գունանկարի, քանդակի» ամբիոնում, 2006
- Հայաստանում Ֆրանսիական դեսպանության կազմակերպած ցուցահանդես, 2007
- Վենետիկի միջազգային ճարտարապետական բիեննալե, 2008
- «Շորժա. հետադարձ հայացք դեպի ապագա», Հայաստանի նկարիչների միություն, 2010
- Շուշիի ազատագրման 20-ամյակին նվիրված ցուցահանդեսին, Հայաստանի նկարիչների միություն, 2012
- Հայաստանի նկարիչների միության 80-ամյակին նվիրված հանրապետական ցուցահանդես, Հայաստանի նկարիչների միություն, 2012
- Շորժայի նկարիչների ստեղծագործական տան 40-ամյակին նվիրված համապետական ցուցահանդես Հայաստանի նկարիչների միություն, 2014
- «Սևան», Սարգիս Մուրադյան պատկերասրահ, 2019[4][5][6]
Անդամակցություն խմբագրել
- Հայաստանի ճարտարապետների միության անդամ, 1995[1]
- Հայաստանի նկարիչների միության անդամ, 2013
Ստեղծագործություններ խմբագրել
-
Լեմվել Վալեսյանի հուշատախտակը Երևանում, քանդակագործ՝ Սմբատ Մկրտչյան, ճարտարապետներ՝ Լուսին Մամյան և Աշոտ Արշակյան
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 «Члены союза»։ uaa.am։ Արխիվացված է օրիգինալից 2019-05-01-ին։ Վերցված է 2019-05-01
- ↑ «Մամյան Լուսին Հենրիկի»։ nuaca.am։ Վերցված է 2019-05-01
- ↑ Բացվեց ականավոր գիտնականի հուշատախտակը
- ↑ «Շորժային և մեր ծնողներին մենք պարտական ենք մեր կենսագրությամբ»
- ↑ «Սևան x4 Sevan». նկարչուհիները մեկտեղել են իրենց հուշերն ու սեր խոստովանել
- ↑ «"СЕВАН ЧЕТВЕРЫХ" В ГАЛЕРЕЕ "САРКИС МУРАДЯН"»։ golosarmenii.am։ Վերցված է 2019-05-01