Լուսինե Բադալյան

հայ հաղորդավար

Լուսինե Բադալյան (մականունը՝ Լուլու[1], փետրվարի 2, 1980(1980-02-02), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ հաղորդավար, հասարակական գործիչ, արվեստաբան, ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր[2] «Իմ քայլը» խմբակցության անդամ (2019-2021)։ ՀՀ ԱԺ 8-րդ գումարման պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։

Լուսինե Բադալյան
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 2, 1980(1980-02-02) (44 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան, Երևանի պետական բժշկական համալսարան
Մասնագիտությունհաղորդավար, քաղաքական գործիչ և հեռուստահաղորդավարուհի
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր և Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր
 Lusine Badalyan Վիքիպահեստում

Կրթություն խմբագրել

1996 թվականին ավարտել է Երևանի թիվ 102 հիմնական դպրոցը։ 1997 - 2003 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի արվեստաբանության բաժնում՝ ստանալով հայ արվեստի պատմության տեսության մագիստրոսի որակավորում։ 2022 թվականից սովորում է Երևանի պետական բժշկական համալսարանի մագիստրատուրայում։

Աշխատանքային գործունեություն խմբագրել

1998 թվականից որպես լրագրող աշխատում է հայկական ռադիոյում, հեռուստատեսություն և ինտերնետ լրատվականներում։ Որպես պատմության և հասարակագիտության ուսուցիչ աշխատել է նաև 61 միջնակարգ դպրոցում։

Քաղաքական գործունեություն խմբագրել

2018 թվականի սեպտեմբերի 23-ին կայացած Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքում «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակով ընտրվել է Երևան քաղաքի ավագանու անդամ[3]։

2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած Ազգային Ժողովի ընտրություններում պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» դաշինքի համապետական ցուցակով։ Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։

2021 թվականի հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում Քաղաքացիական պայմանագիր կուսակցության համապետական ցուցակով ընտրվել է ՀՀ ԱԺ 8-րդ գումարման պատգամավոր։ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։

Ամուսնացած է, ունի երկու զավակ։

2022 թ. միջադեպը խմբագրել

Այն բանից հետո, երբ մամուլում հայտնվեց տեսահոլովակ, թե ինչպես է Բադալյանը 2022 թ․ հունվարի 28-ին Եռաբլուր պանթեոնում ծիծաղում, նա քննադատության ենթարկվեց զոհված զինծառայողների հարազատների կողմից[4], Ազգային ժողովի շենքի դիմաց տեղի ունեցավ բողոքի ակցիա[5]։ Մի քանի օր անց Բադալյանը ներողություն խնդրեց Եռաբլուրում «լայն ժպտալու» համար և մեղադրեց լրատվամիջոցներին գաղտնի տեսանկարահանման համար[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Լուսինե Բադալյան (Լուլու). «Երբ ծերանամ, ես ինքս իմ ոտքով գնալու եմ ծերանոց» (Տեսանյութ)».
  2. «ԿԸՀ-ն հաստատեց ԱԺ պատգամավորների անվանացանկը․ ովքեր են լինելու «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները».
  3. «Ովքեր են Երեւանի ավագանու կազմ անցած «Իմ քայլը» դաշինքի 57 անդամները».
  4. Լուսինե Բադալյանը չէր ժպտում, հռհռում էր, գիտե՞ր՝ ուր էր եկել. զոհված զինծառայողի քույր. news.am
  5. Լուսինե Բադալյանի պահվածքը պիտի քննվի էթիկայի հանձնաժողովում, Կ․ Մարտիրոսյան, Հրապարակ օրաթերթ
  6. Լուսինե Բադալյանը ներողություն է խնդրել «Եռաբլուրում» «լայն ժպտալու» համար, մեղադրել լրատվամիջոցներին, news.am