Լուչիա Անգվիսսոլա

իտալացի նկարչուհի

Լուչիա Անգվիսսոլա (Անգուիսոա) (իտալ.՝ Lucia Anguissola [anɡwisˈsɔla][5], 1536[1][2], Կրեմոնա, Կրեմոնա, Լոմբարդիա - 1565[3][4][1][…], Կրեմոնա, Կրեմոնա, Լոմբարդիա), ուշ վերածննդի իտալացի նկարչուհի։

Լուչիա Անգվիսսոլա
Ծնվել է1536[1][2]
ԾննդավայրԿրեմոնա, Կրեմոնա, Լոմբարդիա
Վախճանվել է1565[3][4][1][…]
Մահվան վայրԿրեմոնա, Կրեմոնա, Լոմբարդիա
Քաղաքացիություն Միլանի դքսություն
Մասնագիտություննկարչուհի
Ժանրդիմապատկեր
Թեմաներգեղանկարչություն
ՀայրԱմիլկար Անգվիսսոլա
ՄայրԲիանկա Պոնցոնի Ագվիսսոլա
 Lucia Anguissola Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Լուչիա Անգվիսսոլան ծնվել է մոտավորապես 1540 թվականին Կրեմոնայում, քաղաքի հայտնի ընտանիքներից մեկում։ Եղել է ընտանիքի հինգ դուստրերից երրորդը։ Իր կարճ կյանքի ընթացքում Լուչիան հասցրել է աչքի ընկնել վարպետությամբ։ Նկարչության նրա առաջին ուսուցիչը եղելէ քույրը՝ Սոֆոնիսբա Անգվիսսոլան։ Լուչիան հիմնականում աշխատել է դիմանկարչության ժանրում։ Կան երկու դիմանկարներ, որոնք հստակ կերպով վերագրվում են Լուչիայի վրձնին՝ նրա քրոջ՝ Եվրոպայի դիմանկարը, որը գտնվում է Բրեշիայի Տոսիո Մարտինենգո պինակոտեկայում և «Կրեմոնացի բժիշկ Պիետրո Մարիայի դիմանկարը» Պրադո թանգարանում։

Նկարչուհին մահացել է Կրեմոնայում 25 տարեկան հասակում։ Ջորջո Վազարին, ով քույրերի տուն է այցելել Լուչիայի մահվանից հետո, բարձր է գնահատել նրա աշխատանքները՝ հիշատակելով «Սինյորա Պիետրո Մարիայի» և, մասնավորապես, «Կոմս դի Սեսայի» դիմանկարները։

Հիմնական աշխատանքներ խմբագրել

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • Լուչիան պատկերված է քրոջ՝ Սոֆոնիսբա Անգվիսսոլայի կողմից 1555 թվականին ստեղծված «Նկարչուհու շախմատ խաղացող քույրերի դիմանկարները» կտավում։

Գրականություն խմբագրել

  • Ann Sutherland Harris, Linda Nochlin (a cura di), Le grandi pittrici: 1550-1950, Milano, Feltrinelli, 1979, SBN IT\ICCU\SBL\0292579. Mostra tenuta a Los Angeles, Austin, Pittsburgh, New York nel 1976-1977.
  • (EN) Ilya Sandra Perlingieri, Sofonisba Anguissola: the first great woman artist of the Renaissance, New York, Rizzoli, 1992, SBN IT\ICCU\BVE\0032355.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 AGORHA (ֆր.) — 2009.
  2. 2,0 2,1 MutualArt.com — 2008.
  3. 3,0 3,1 3,2 RKDartists (նիդերլ.)
  4. 4,0 4,1 4,2 Benezit Dictionary of ArtistsOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  5. [1]Произношение в оригинале(չաշխատող հղում)