Սոֆոնիսբա Անգվիսսոլա
Սոֆոնիսբա Անգվիսսոլա (Անգուիսոլա, իտալ.՝ Sofonisba Anguissola [anɡwisˈsɔla][10]), 1532[1][2][3], Կրեմոնա, Կրեմոնա, Լոմբարդիա[2][3] - նոյեմբերի 16, 1625[4], Պալերմո, Իտալիայի թագավորություն[2]), վերածննդի դարաշրջանի Կրեմոնա քաղաքում ծնված իտալացի նկարչուհի։
Սոֆոնիսբա Անգվիսսոլա | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1532[1][2][3] |
Ծննդավայր | Կրեմոնա, Կրեմոնա, Լոմբարդիա[2][3] |
Վախճանվել է | նոյեմբերի 16, 1625[4] |
Մահվան վայր | Պալերմո, Իտալիայի թագավորություն[2] |
Քաղաքացիություն | Իտալիա[5] |
Մասնագիտություն | նկարչուհի, արվեստագետ և վիզուալ արտիստ |
Ոճ | մաներիզմ[6] և Վերածնունդ[7] |
Ժանր | դիմանկար[3], պատմական գեղանկարչություն[8], ժանրային նկարչություն[8], կրոնական նկարչություն[8] և դիմապատկեր[8] |
Թեմաներ | գեղանկարչություն[9] և Վերածննդի գեղանկարչություն[9] |
Ուշագրավ աշխատանքներ | Ինքնադիմանկար, Նկարչի ընտանիքի դիմանկար և Portrait of the Artist's Sisters Playing Chess? |
Ուսուցիչ | Բերնարդինո Կամպի և Bernardino Gatti? |
Պաշտոն | պալատական նկարիչ |
Հայր | Ամիլկար Անգվիսսոլա |
Ամուսին | Orazio Lomellino?[1] |
![]() |
Սերել է համեմատաբար աղքատ ազնվական ընտանիքից։ Ստացել է լավ կրթություն, այդ թվում և գեղարվեստական կրթություն։ Նրա՝ տեղացի նկարիչներին աշակերտելը հիմք հանդիսացավ, որ կանայք նույնպես դառնան արվեստի ուսանողներ։ Երիտասարդ տարիքում ճամփորդել է Հռոմ, որտեղ ներկայացվել է Միքելանջելոյին, ով նկատել է նրա տաղանդը, ինչպես նաև ճամփորդել է դեպի Միլան, որտեղ նկարել է Ալբայի դուքսին։ Ֆիլիպ II Հաբսբուրգի կինը՝ Էլիզաբեթ Վալուան սիրողական նկարիչ էր, և 1559 թվականին Անգվիսսոլան մեկնում է Մադրիդ որպես Էլիզաբեթի ուսուցիչ՝ դառնալով նրա պալատական-ուղեկիցը։
Հետագայում Անգվիսսոլան դարձել է պալատական նկարիչ՝ իր ոճը հարմարեցնելով ստեղծելու իսպանական թագավորական ընտանիքի պաշտոնական դիմանկարներ։ Թագուհու մահից հետո թագավորի միջնորդությամբ նա ամուսնացավ արիստոկրատ մարդու հետ և տեղափոխվեց Սիցիլիա, հետագայում՝ Պիզա և Ջենովա, որտեղ շարունակեց իր գործունեությունը որպես առաջատար դիմանկարիչ՝ ստանալով երկու ամուսինների աջակցությունը, և ապրեց մինչև 93 տարեկան։

Անգվիսսոլայի առավել աչքի ընկնող և գրավիչ նկարներից են նրա դիմանկարները և իր ընտանիքի դիմանկարները, որոնք նկարել է նախքան իսպանական արքունիք տեղափոխվելը, որտեղ նա հիմնականում ստեղծել է պաշտոնական դիմանկարներ։ Կյանքի վերջում Անգվիսսոլան նկարել է նաև կրոնական թեմաներով կտավներ, չնայած այդ գործերի մեծ մասը կորել են։ Տեսողությունը վատանալուց հետո Անգվիսսոլան դարձել է արվեստի հարուստ հովանավոր։ 1625 թվականին 93 տարեկան հասակում մահացել է Պալերմոյում։
Անգվիսսոլայի օրինակն ու ստեղծագործություններն իրենց ազդեցությունն են ունեցել արվեստագետների հետագա սերունդների վրա, և նրա մեծ հաջողությունը շատ կին արվեստագետների համար կարիերայի սկիզբ է դարձել։ Անգվիսսոլայի ստեղծագործություններից գտնվում են Բոստոնում (Իզաբելա Ստյուարտ Գարդների թանգարանում), Բերգամոյում, Բրեշիայում, Բուդապեշտում, Մադրիդում (Պրադո թանգարան), Նեապոլում, Սիենայում, Ուֆֆիցի պատկերասրահում։
Արվեստաբան Ջորջո Վազարին Անգվիսսոլայի մասին գրել է,
![]() |
Իր նկարչական գործերում Անգվիսսոլան շատ ավելի շնորհալի է, քան իր տարիքի այլ կին. նա հաջողության է հասել գծանկարչության, գունանկարչության, բնանկարների, պաճենման մեջ, ինչպես նաև հազվագյուտ և շատ գեղեցիկ կտավներ ստեղծելով[11]։ | ![]() |
Գրականություն խմբագրել
- "Sophonisba Angussola", Encyclopædia Britannica, 9th ed., Vol. II, New York: Charles Scribner's Sons, 1878, p. 47.
- "Sophonisba Angussola", Encyclopædia Britannica, 11th ed., Vol. II, Cambridge: Cambridge University Press, 1911, p. 44.
- Chadwick, Whitney (1990). Women, Art, and Society. London: Thames and Hudson. ISBN 0-500-20354-7.
- Ferino-Pagden, Sylvia; Kusche, Maria (1995). Sofonisba Anguissola: A Renaissance Woman. National Museum of Women in the Arts. ISBN 0-940979-31-4.
- Harris, Ann Sutherland; Nochlin, Linda (1976). Women Artists: 1550–1950. New York: Los Angeles County Museum of Art, Knopf. ISBN 0-394-41169-2.
- Perlingieri, Ilya Sandra (1992). Sofonisba Anguissola. Rizzoli International. ISBN 0-8478-1544-7.
- Pizzagalli, Daniela (2003). La signora della pittura: vita di Sofonisba Anguissola, gentildonna e artista nel Rinascimento [The Lady of the Painting: The Life of Sofonisba Anguissola, Gentlewoman and Artist of the Renaissance] (in Italian). Milan: Rizzoli. ISBN 88-17-99509-6.
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 https://www.europeana.eu/fr/exhibitions/pioneers/sofonisba-anguissola
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 https://doi.org/10.1093/oao/9781884446054.013.60000100300
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Kuiper K. Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 FemBio database (գերմ.)
- ↑ https://www.kulturarv.dk/kid/VisKunstner.do?kunstnerId=1320
- ↑ https://www.khanacademy.org/humanities/renaissance-reformation/high-ren-florence-rome/pontormo/a/sofonisba-anguissola
- ↑ https://artuk.org/discover/stories/sofonisba-anguissola-the-renaissance-artist-painted-by-van-dyck
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 RKDartists (նիդերլ.)
- ↑ 9,0 9,1 Czech National Authority Database
- ↑ [1]Произношение в оригинале(չաշխատող հղում)
- ↑ Vasari. p. 36
Արտաքին հղումներ խմբագրել
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սոֆոնիսբա Անգվիսսոլա կատեգորիայում։ |