Լուիզա Մակլենբուրգցի (գերմ.՝ Louise zu Mecklenburg-Güstrow, օգոստոսի 28, 1667(1667-08-28)[1][2], Գյուստրով, Մեկլենբուրգ-Առաջավոր Պոմերանիա, Արևելյան Գերմանիա[3] - մարտի 15, 1721(1721-03-15)[1][2], Կոպենհագեն, Դանիա[3]), դուքս Գուստավ Ադոլֆ Մեկլենբուրգացու և Մագդալենայի դուստրն էր։

Լուիզա Մակլենբուրգցի
 
Մասնագիտություն՝ թագավորական կոնսորտ
Դավանանք լյութերականություն
Ծննդյան օր օգոստոսի 28, 1667(1667-08-28)[1][2]
Ծննդավայր Գյուստրով, Մեկլենբուրգ-Առաջավոր Պոմերանիա, Արևելյան Գերմանիա[3]
Վախճանի օր մարտի 15, 1721(1721-03-15)[1][2] (53 տարեկան)
Վախճանի վայր Կոպենհագեն, Դանիա[3]
Թաղված Ռոսկիլդեի մայր տաճար
Դինաստիա House of Mecklenburg?
Քաղաքացիություն  Դանիա-Նորվեգական ունիա և  Mecklenburg-Güstrow
Հայր Gustav Adolph, Duke of Mecklenburg-Güstrow?
Մայր Magdalene Sibylle of Holstein-Gottorp?
Ամուսին Frederick IV of Denmark?
Զավակներ Քրիստիան VI, Princess Charlotte Amalie of Denmark?, Prince Christian of Denmark?[1], Prince George of Denmark?[1] և Prince Frederick Charles of Denmark?[1]

Կենսագրություն խմբագրել

Լուիզան դաստիարակվել է մեկլենբուրգյան արքունիքի բավական համեստ պայմաններում և պիետիզմի խստագույն ավանդույթներով։ Իր ապագա ամուսնու հետ Լուիզան ծանոթացել է, երբ Ֆրեդերիկը հարսնացու փնտրելու համար շրջագայում էր գերմանական իշխանություններով։

1659 թվականի դեկտեմբերի 5-ին Կոպենհագենում Լուիզան ամուսնացավ Դանիայի կրոնպրինց Ֆրեդերիկի հետ և 1699 թվականին դարձավ Դանիայի թագուհի։ Նա ապրում էր Դանիայում բավական անաղմուկ և ուշադրության չէր արժանանում իր ամուսնու կողմից։ Նա տառապում էր իր ամուսնու բազում սիրային կապերից և մեղադրում էր նրան, որ նա ստեղծում է բազմիցս անհարմար իրավիճակներ արքունիքում։ Դեռևս Լուիզայի կենդանության օրոք ամուսինը ստեղծեց երկու ընտանիք․ 1703 թվականին Ֆրեդերիկ IV-ը մորգանատիկական ամուսնությամբ ամուսնացավ Էլիզաբեթ Հելեն ֆոն Վիերգգի հետ, իսկ 1712 թվականին Էնն Սոֆի Ռևենթլոուացու հետ։ Թագուհու մահից հետո թագավորը ամուսնացավ վերջինիս հետ, և Աննա դարձավ թագուհի։

Լուիզան ամուր կապված էր որդու Քրիստիան VI-ի հետ, որը աչքի էր ընկնում իր խորին կրոնականությամբ։

Լուիզայի ընդարձակ գրադարանը, հիմնականում կրոնական գրականությունից կազմված պահպանվում է Դանիայի թագավորական գրադարանում։

Զավակներ խմբագրել

Տոհմածառ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Lundy D. R. The Peerage
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Dansk Biografisk Lexikon (դան.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Deutsche Nationalbibliothek Record #133022641 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուիզա Մակլենբուրգցի» հոդվածին։