Դանիայի թագավորական գրադարան

Թագավորական գրադարան (դան․՝ Det Kongelige Bibliotek), Դանիայի ազգային գրադարան (ԿոպենհագենՍկանդինավյան երկրների և աշխարհի խոշորագույն գրադարաններից մեկը։

դան․՝ Det Kongelige Bibliotek
(Դանիայի թագավորական գրադարան)
Изображение логотипа
Երկիր Դանիա[1]
Տեսակազգային գրադարան և գրադարան
Հիմնվել է1648
ՏեղադրությունԿոպենհագեն
ՀասցեSøren Kierkegaards Plads 1, 1221 København K
Հավաքածուներ
Չափ35.1 միլիոն օրինակ, թվայնացված՝ 551 TB[2]
Այլ տվյալներ
ՏնօրենԷռլանդ Կոլդինգ Նիլսեն
(1986 թվականից)
Անձնակազմ668 հոգի
Կայքkb.dk(դան.)
Նոր շենքը «Սև ալմաստ», 1999
Հին շենքը Սլոտսհոլմեն կղզում, 1906

Ունի բազմաթիվ պատմական փաստաթղթեր։ 17-րդ դարից Դանիայում հրատարակված բոլոր ստեղծագործությունները պահվում են գրադարանի ֆոնդերում։

Պատմություն

խմբագրել
 
Սև ալմաստ, 2005

Գրադարանը հիմնադրվել է 1648 թվականին Ֆրեդերիկ III թագավորի կողմից եվրոպական ստեղծագործությունների հսկայական հավաքածուի հիման վրա։ Հանրային մուտքը բացվել է 1793 թվականին։ 1989 թվականին գրադարանի ֆոնդերը միավորվեցին Կոպենհագենի համալսարանի գրադարանի ֆոնդերի հետ, իսկ 2005 թվականին Դանիայի բնագիտության և բժշկության ազգային գրադարանի ֆոնդերի հետ (դան․՝ Danmarks Natur- og Lægevidenskabelige Bibliotek)։ 2006 թվականի հունվարի 1-ից պաշտոնապես անվանվում է Թագավորական գրադարան, Ազգային գրադարան և Կոպենհագենի համալսարանի գրադարան (դան․՝ Det Kongelige Bibliotek, Nationalbibliotek og Københavns Universitetsbibliotek

Այսօր գրադարանն ունի չորս մասնաշենք. երեք մասնաշենք Կոպենհագենի համալսարանում և գլխավոր մասնաշենքը՝ Սլոտսհոլմեն կղզում։ Սլոտսհոլմեն կղզու հին շենքը կառուցվել է 1906 թվականին։ Այն Աախեն քաղաքում գտնվող Կառլ Մեծի առանձնատանը գտնվող մատուռի կրկնօրինակն է։ 1999 թվականին կառուցվեց նոր շենք, որը կոչվեց «Սև ալմաստ» (դան․՝ Den Sorte Diamant). Անվանումը ստացել է իր արտաքին տեսքի պատճառով (կառուցվել է սև գրանիտից և ապակուց)։ Շենքում տեղակայված է նաև համերգասրահ։

Գրքերի կողոպուտ

խմբագրել

1968 և 1978 թվականների միջև գրադարանում տեղի է ունեցել ամենամեծ հափշտակություններից մեկը։ Անհայտ անձինք գողացան մոտավորապես 3200 պատմական գրքեր 50 միլիոն ԱՄՆ դոլար մոտավոր արժեքով, այդ թվում՝ Մարտին Լյութերի ձեռագրերը, Իմանուիլ Կանտի, Թոմաս Մորի և Ջոն Միլթոնի առաջին հրատարակումները։ Գողությունը հայտնաբերվեց միայն 1975 թվականին։ 1998-2002 թվականներին գողացված նմուշները մոտավորապես 2 միլիոն դոլար գումարով վաճառվեցին տարբեր աճուրդներում։ 2003 թվականին հաջողվեց հետևել գողին Լոնդոնի Քրիստիս աճուրդում դրված լոտով։ Դա գրադարանի աշխատող Ֆրեդե Մյոլլեր-Քրիստենսենն էր (դան․՝ Frede Møller-Kristensen, մահացել է 2003 թվականի փետրվարին)։ Գողացված գրքերի առևտուրը նրա մահից հետո շարունակեցին ընտանիքի անդամները։ Տան խուզարկությամբ հայտնաբերվեցին 1500 գողացված նմուշներ։ 2004-2005 թվականներին նրանք բանտարկվեցին 18 ամսից 3 տարի ժամկետներով։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Global LEI index
  2. All figures are from: Årsberetning 2014 (Annual Report 2014) [1] (դան.)

Արտաքին հղումներ

խմբագրել
Տեղեկատվություն հափշտակված գրքերի մասին գրադարանի պաշտոնական կայքում
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դանիայի թագավորական գրադարան» հոդվածին։