Լուիզա Դիաս Դիոգո (պորտ.՝ Luísa Dias Diogo, ապրիլի 11, 1958(1958-04-11), Tete Province, Մոզամբիկ), 2004 թվականի փետրվարից մինչև 2010 թվականի հունվարը Մոզամբիկի վարչապետ։ Նա փոխարինել է Պասկոալ Մոկումբիին, որը երկրի վարչապետն էր նախկին ինը տարիների ընթացքում։ Մինչ վարչապետ ընտրվելը՝ եղել է Ֆինանսական պլանավորման նախարար, որի պաշտոնում մնացել է մինչև 2005 թվականի փետրվարը[3]։ Նա Մոզամբիկի առաջին կին վարչապետն էր։ Դիոգոն ներկայացնում էր Մոզամբիկի լիբերալ կուսակցությունը, որը կառավարում էր երկիրը 1975 թվականի անկախացումից ի վեր[4]։

Լուիզա Դիոգո
 
Կուսակցություն՝ Ֆրելիմո
Կրթություն՝ Eduardo Mondlane University?, Լոնդոնի համալսարանի Արեւելագիտության եւ աֆրիկյան հետազոտությունների դպրոց և Լոնդոնի համալսարան
Մասնագիտություն՝ տնտեսագետ և քաղաքական գործիչ
Ծննդյան օր ապրիլի 11, 1958(1958-04-11) (66 տարեկան)
Ծննդավայր Tete Province, Մոզամբիկ
Քաղաքացիություն  Մոզամբիկ
 
Պարգևներ

Վաղ կյանք և կրթություն խմբագրել

Դիոգոն սովորել է Մապուտույի Էդուարդո Մոնդլանի համալսարանում։ Բակալավրի աստիճան ստացել է 1983 թվականին։ 1992 փվականի Լոնդոնի համալսարանի Արևելյան և աֆրիկյան հետազոտությունների դպրոցում ֆինանսական տնտեսագիտության ոլորտում ստացել է իր մագիստրոսի աստիճանը։

Կարիերա խմբագրել

1980 թվականից Դիոգոն աշխատել է Մոզամբիկի Ֆինանսների նախարարությունում (այդ ժամանակ նա դեռ քոլեջի ուսանողուհի էր)։ 1986 թվականին դարձել է վարչության պետ, իսկ 1989 թվականի ազգային բյուջեի տնօրեն։ Որպես Մոզամբիկի ծրագրերի պետական պաշտոնյա՝ նա աշխատել է Համաշխարհային բանկում[5]։ 1994 թվականին որպես Ֆինանսների նախարար միացել է Մոզամբիկի լիբերալ կուսակցությանը, որը գլխավորում էր Մոզամբիկի նախագահ Ժոակիմ Չիսանոն։

2003 թվականին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Քոֆի Անանը Դիոգոյին նշանակել էր ՄԱԿ-ի Մասնավոր հատվածի և զարգացման հանձնաժողովի անդամ, որը համանախագահում էին Կանադայի վարչապետ Փոլ Մարտինը և Մեքսիկայի նախագահ Էռնեստո Զեդիլոն[6]։

Վարչապետ, 2004-2010 խմբագրել

Ընտրություններում առաջ անցնելով Պասկոալ Մոկումբիից՝ Դիոգոն 2004 թվականի փետրվարին նշանակվել է վարչապետի պաշտոնում։ Ֆինանսների նախարարի պաշտոնը լքել է միայն 2005 թվականին[7]։

2005 թվականի սեպտեմբերին Դիոգոն Բրիտանիայի Աշխատանքային կուսակցություն կոնֆերանսի ժամանակ եղել է հյուր-խոսնակ։

2006 թվականին Անանը Դիոգոյին նշանակել է ՄԱԿ-ի Համակարգային համախմբման հարցերով բարձրագույն հանձնաժողովի համանախագահի պաշտոնում։ Հանձնաժողովը ստեղծվել էր ուսումնասիրելու համար, թե ինչպես կարող է ՄԱԿ-ի համակարգը ամբողջ աշխարհում աշխատել ավելի համերաշխ և արդյունավետ՝ զարգացման, մարդասիրական օգնության և շրջակա միջավայրի ոլորտներում[8]։ Նա նաև եղել է Աֆրիկայի Արդյունավետ զարգացման համագործակցության հանձնաժողովի անդամ, որը ստեղծվել է Դանիայի վարչապետ Անդերս Ֆոգ Ռասմուսենի կողմից, և հանդիպումներ է անցկացրել 2008 թվականի ապրիլ-հոկտեմբեր ամիսներին[9]։

Երբ որոշ գյուղացիներ չէի ուզում հրաժարվել իրենց անասուններից 2007 թվականի Մոզամբիկի ջրհեղեղի պատճառով, Դիոգոն կարգադրել էր, որպեսզի քաղաքացիներին բռնի տարհանեն դեպի Զամբեզիի հովտի ցածր տեղամասեր[10]։

Իր պաշտոնավարման ընթացքում Դիոգոն հորդորել է Աֆրիկայի առողջապահության նախարարներին ամբողջ աշխարհամասում անվճար տրամադրել վերարտադրողական և սեռական առողջության ծառայություններ։ Այս ծառայությունները կարող են կրճատել նորածինների մահացությունը երկու երրորդով, կրճատել մայրական մահացությունը երեք քառորդով, կանխարգելել ՁԻԱՀ-ի տարածումը և նպաստել գենդերային հավասարությանն ու կանանց հզորացմանը։ ՄԱԿ-ի կողմից սահմանված թիրախն այս նպատակների հասնելն է մինչև 2015 թվականը[11]։

Դիոգոն նաև կենտրոնացել է գենդերային հավասարության և կանանց հզորացման վրա և ստեղծել էր վերջերս գործարկված «Կին նախարարների և խորհրդարանականների ցանցը» (MUNIPA)։ Ցանցը նպատակ ունի ամրապնդել փաստաբանական և լոբիստական գործունեությունը, որպեսզի քաղաքականությունն ու օրենսդրությունը դրական ընդունեն գենդերային համավասրությունն ու կանանց հզորացմանն ուղղված քայլերը։ Տղամարդկանց և կանանց միջև հավասարության խթանումը Մոզամբիկյան կառավարության կենտրոնական խնդիրն է, որը որդեգրել է գործիքներ՝ բոլոր մակարդակներում կանանց հզորացմանը նպաստելու համար [կառավարությունում][12]։

Կյանքը քաղաքականությունից հետո խմբագրել

2010 թվականի օգոստոսին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը Դիոգոյին նշանակել էր Գլոբալ կայունության բարձրագույն հանձնաժողովում, որը համանախագահում էին Ֆինլանդիայի նախագահ Տարյա Հալոնենը և Հարավային Աֆրիկայի նախագահ Յակոբ Զուման։ 2012 թվականին Դիոգոն դարձել է Մոզամբիկի Barclays բանկի նախագահողը[13]։

2014 թվականի ընտրությունների ժամանակ Դիոգոն զբաղեցրել էր երկրորդ տեղը՝ զիջելով Ֆիլիպե Նյուսիին[14]։ Այդ ժամանակ նրան աջակցում էին Չիսանոյի ղեկավարած կուսակցական խմբակցությունը[15]։

2016 թվականին Դիոգոն Էրիկ Սոլհեյմի կողմից նշանակվել էր Զարգացման աջակցության կոմիտեի նախագահի պաշտոնին` Մերի Ռոբինսոնի ղեկավարությամբ Ապագայի Զարգացման աջակցության հանձնաժողովի բարձրագույն հանձնաժողովում ծառայելու համար[16]։

Բացի այդ, Դիոգոն զբաղեցնում է մի շարք պատվավոր պաշտոններ, այդ թվում․

Փծունություն խմբագրել

2010 թվականին Նյու Յորք Թայմսի հոդվածում իռլանդացի երաժիշտ և ակտիվիստ Բոնոն նկարագրել է Դիոգոյին՝ «Էլեն Ջոնսոն-Սերլիֆի, Գրասա Մաշելի, Նգոզի Օկոնջո-Իվեալայի կամ Գրացա Մաշելի առյուծային էներգիան» ասելով[18]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://content.time.com/time/specials/packages/article/0,28804,1970858_1970888_1971086,00.html
  2. Boletim da República (порт.)Maputo: Imprensa Nacional de Moçambique.
  3. Mateus Chale, "Guebuza names cabinet to fight poverty", Reuters (IOL), 4 February 2005.
  4. Skard, Torild (2014), "Luisa Diogo", in Women of Power - half a century of female presidents and prime ministers worldwide, Bristol: Policy Press, 978-1-44731-578-0.
  5. 5,0 5,1 5,2 Members of the Council: Luísa Diogo African Union Foundation.
  6. Felicity Barringer (27 July 2003), "U.N. Will Back Entrepreneurs In Bid to Lift Poor Nations", The New York Times.
  7. "Germany's Angela Merkel Joins Select Group of Female Leaders", Wall Street Journal, 23 November 2005.
  8. High-level panel on UN System-wide Coherence – panel composition United Nations.
  9. Commission on Effective Development Cooperation with Africa Folketing.
  10. Michael Wines (13 February 2007), "More than 68,000 Displaced by Mozambique Floods", The New York Times.
  11. "Mozambique; Diogo Calls for Free Reproductive Health Services", AllAfrica, 21 September 2006.
  12. "Mozambique; Network of Women Ministers And Parliamentarians." Africa News 6 May 2007 29 April 2008 <http://www.lexisnexis.com/us/lnacademic/results/docview/docview.do?docLinkInd=true&risb=21_T3639212382&format=GNBFI&sort=RELEVANCE&startDocNo=1&resultsUrlKey=29_T3639212388&cisb=22_T3639212387&treeMax=true&treeWidth=0&csi=8320&docNo=14>.
  13. Members of the Council: Luísa Diogo, African Union Foundation.
  14. Andrew England (15 June 2014), "Mozambique investors worry about stability as elections loom", Financial Times.
  15. Tom Bowker, Mike Cohen and William Felimao (14 October 2014), Nyusi Set to Rule Gas-Rich Mozambique Under Guebuza’s Shadow Bloomberg News.
  16. High Level Panel on the Future of the Development Assistance Committee Development Assistance Committee.
  17. Conselho Consultivo NOVAFRICA of the Universidade Nova de Lisboa.
  18. Bono (18 April 2010), "Africa Reboots", The New York Times.

Արտաքին հղումներ խմբագրել

Քաղաքական պաշտոններ
Նախորդող:
Պասկոալ Մոկումբի
Մոզամբիկի վարչապետների ցանկ
2004–2010
Հաջորդող:
Աիրես Ալի