Լութֆիյար Իմանով
Լութֆիյար Մուսլիմ օղլի Իմանով (ադրբ.՝ Lütfiyar Müslüm oğlu İmanov, ապրիլի 17, 1928[1], Սաբիրաբադ, Ջավադի գավառ, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 21, 2008, Բաքու, Ադրբեջան), Ադրբեջանի օպերային երգիչ (Տենոր), պրոֆեսոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1977)[2][3];
Լութֆիյար Իմանով | |
---|---|
Բնօրինակ անուն | ադրբ.՝ Lütfiyar Müslüm öğlu İmanov |
Ծնվել է | ապրիլի 17, 1928[1] Սաբիրաբադ, Ջավադի գավառ, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | ![]() ![]() |
Մահացել է | հունվարի 21, 2008 (79 տարեկան) Բաքու, Ադրբեջան |
Ժանրեր | օպերա |
Մասնագիտություն | օպերային երգիչ, երգիչ և երաժշտության ուսուցիչ |
Երգչաձայն | տենոր |
Գործիքներ | վոկալ |
Կրթություն | Ադրբեջանի մշակույթի և արվեստի պետական համալսարան |
Պարգևներ | ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան, «Անկախություն» շքանշան, Ադրբեջանական ԽՍՀ ժողովրդական արտիստ և Ադրբեջանական ԽՍՀ վաստակավոր արտիստ |
ԿենսագրությունԽմբագրել
Լութֆիյար Իմանովը ծնվել է 1929 թվականի ապրիլի 17-ին Սաբիրաբադում: Առաջին անգամ 1943 թվականին հանդես է եկել որպես դերասան Սաբիրաբադի պետական դրամատիկական թատրոնում: 18 տարեկանում նա թատերական ասոցիացիայի ղեկավարն էր: 1948 թվականից աշխատել է որպես Սաբիրաբադ քաղաքի մշակույթի տան գեղարվեստական ղեկավար: 1957 թվականին ավարտել է Ասաֆ Զեյնալլու անվան Բաքվի երաժշտական դպրոցի (ներկա Բաքվի երաժշտական ակադեմիա) վոկալ բաժինը: 1968 թվականին ավարտել է Ադրբեջանի մշակույթի և արվեստի համալսարանի թատրոնի ֆակուլտետը: 1954-1956 թվականներին եղել է Ադրբեջանի հեռուստատեսության և ռադիոյի երգչախմբի մենակատար: 1956-1957 թվականներին եղել է Ադրբեջանի պետական էստրադային նվագախմբի մենակատար: 1956-1959 թվականներին աշխատել է Ադրբեջանի պետական երաժշտական կոմեդիայի թատրոնում: Առաջին անգամ գլխավոր դերն է խաղացել 1957 թվականին Մոսկվայում Ուզեիր Հաջիբեկովի «Քյոռօղլի» օպերայում: 1958 թվականից մինչև իր կյանքի ավարտը նա եղել է Ադրբեջանի պետական ակադեմիական օպերայի և բալետի թատրոնի մենակատար[4]:
1980 և 1985 թվականներին ընտրվել է Ադրբեջանական ԽՍՀ Գերագույն խորհրդի անդամ: Լութֆիյար Իմանովը մահացել է 2008 թվականի հունվարի 21-ին Բաքվում:
Կոչումներ ու պարգևներԽմբագրել
- Ադրբեջանական ԽՍՀ-ի վաստակավոր արտիստ (1959),
- Ադրբեջանական ԽՍՀ-ի ժողովրդական արտիստ (1967),
- ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1977),
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան,
- «Փառքի» շքանշան,
- «Անկախության» օրդեն;
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Discogs — 2000.
- ↑ Иманов Лютфияр Муслим оглы
- ↑ Լութֆիյար Մուսլիմ օղլի Իմանով
- ↑ «Иманов Лютфияр»։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-05-ին։ Վերցված է 2019-04-30