Լոտո
Լոտո, (ֆր.՝ loto իտալ.՝ lotto), մի շարք թվերով հատուկ խաղաքարտերով մոլեխաղ։[1]
Լոտո | |
---|---|
Տեսակ | վիճակախաղ |
Ենթատեսակ | վիճակախաղ |
Թողարկման տարեթիվ | 1530 թվական |
Ժանր | սեղանի խաղ |
Խաղացողների քանակ | 2-8 խաղացողներ |
Տարիք | սկսած 5 տարեկանից |
Տեղադրման ժամանակ | 3 րոպե |
Պարտիայի տևողություն | 5-10 րոպե |
![]() |

Պատմություն
խմբագրելԱռաջին անգամ լոտոն ի հայտ է եկել Ջենովայում (Իտալիա), 16-րդ դարում։ Խաղն անմիջապես ձեռք բերեց լայն տարածում, բայց որոշ ժամանակ անց արգելվեց Վենետիկի սենատի կողմից որպես ազարտային խաղ։ Ռուսաստանում լոտոն հայտնվեց միայն 18-րդ դարում և անմիջապես մեծ հետաքրքրություն առաջացրեց, սակայն հասանելի էր միայն ապահովված մարդկանց։ Միայն 20-րդ դարում այդ խաղին կարողացան միանալ հասարակության այլ խավեր։
Խաղի կանոնները
խմբագրելԽաղաքարտերի վրա 5 շարքով 3 տողերում և 9 սյունակներում տեղավորված են 15 պատահական թվեր, տասնյակները համապատասխանում են ձախ սյունակին՝ սկսած զրոյից, 90-ը տեղավորվում է վերջին սյունակում։ Խաղը կայանում է նրանում, որ խաղացողները փակում են խաղաքարտի վրայի համարները հատուկ խաղանիշերի վրա նշված 1-ից մինչև 90 թվերը (ավելի հաճախ փայտե կամ պլաստմասե տակառիկներ)։ Խաղացողներից մեկը (սովորաբար հերթով ամեն շրջանում) հայտարարում է թիվը, որը նա կարդում է «մութ» պարկից հանած խաղանիշերի վրա։ Հաղթում է այն խաղացողը, որն ավելի շուտ է փակում բոլոր թվերը կամ (ըստ համաձայնության) մեկ և ավելի հորիզոնական շարքեր իր խաղաքարտի վրա։ Վերջին դեպքում հաղթանակը, որը կախված է փակված թվերի շարքերից, կարող է կազմել միայն կես հաղթանակ կամ ընդհանրապես բացակայել՝ միայն ավարտելով ընթացիկ շրջանը և սկսելով նորը։
Խաղաքարերի վրա շատ թվեր ունեն ժողովրդական անուններ (օրինակ՝ 12 -դյուժին, 13 - սատանի դյուժին)։
Տարբերակներ
խմբագրելԿան լոտոյի տարբեր տեսակներ, երբ խաղաքարտերի վրա պատկերված են այլ սիմվոլներ։ Լոտոն դառնում է դիդակտիկ խաղ տարրական դասարանցիներին ճանապարհային երթևեկության կանոնները սովորեցնելու համար[2], միջնակարգ դպրոցի աշակերտների համար՝ համակցված մտածողության զարգացման համար[3]։
Լոտոն մշակույթում
խմբագրելԱնտոն Չեխովի «Երեխաները» պատմվածքում լոտո են խաղում երեկոյան առանց հսկողության մնացած երեխաները՝ 2 եղբայր, 2 քույր և խոհարարի որդին։ Նրանց խաղի մեջ ուզում էր «մտնել» նաև գիմնազիստ Վասյան, բայց քանի որ վերջինս որպես խաղադրույք 1 մանրադրամի փոխարեն դրեց 1 ռուբլի, երեխաները հրաժարվեցին նրան խաղի մեջ ընդգրկել։
Սովետական ժամանակաշրջանում խաղը քաղքենիության, «նախկինների», ձայնազուրկների խորհրդանիշն էր։ «Լույս՝ Ռուսաստանի վրա» (1947) ֆիլմի հերոսներից Օպտիմիստը (դերակատար՝ Ռոստիսլավ Պլյատ) բացականչում է․ «Իսկ մենք եկեք․․․ լոտո խաղա՜նք։ Մեզ կգան վերցնելու, իսկ մենք նստած ենք և լոտո ենք խաղու՜մ»։
Հեռուստատեսային վիճակախաղեր և հեռարձակումներ
խմբագրել- Ընտանեկան Լոտո, 1999 թվական, հեռուստատեսային վիճակախաղ։[4]
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ լոտո ֊ բառարան․ամ
- ↑ Меньшова И. В. Дорожное лото // Начальная школа. — 2009. — № 6. — С. 32-33.
- ↑ Бердникова Е. Е. Математические лото, кроссворды и кросснамберы как средство усвоения и контроля элементов комбинаторики в 5-6 классах // Информационно-коммуникационные технологии в педагогическом образовании. — 2014. — № 5 (33). — С. 1-5.
- ↑ Armenian Lottery - Մեր մասին
Տես նաև
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լոտո» հոդվածին։ |