Մոլեխաղ
Մոլախաղ, փողի կամ արժեքավոր այլ բաների խաղարկության մի տեսակ, որի ելքն անորոշ է, և խաղի մեջ ընդգրկվածներից յուրաքանչյուրը ձգտում է հաղթել ու տիրանալ գումարի կամ նյութական այլ արժեքների (դրանց ընդհանուր անվանումն է՝ խաղադրույք)։


Հակիրճ տեղեկատվություն խմբագրել
Մոլախաղին բնորոշ է հետևյալ երեք տարրերի պարտադիր առկայությունը. 1. հաշվակը կամ հաշվենկատությունը, 2. ռիսկը (պատահականությունը), 3.շահումը[1]։ Խաղարկման արդյունքը հաճախ ակնհայտ է դառնում անմիջապես, օրինակ՝ զառերը նետելուց, բախտանիվի (ռուլետկայի) պտտվելուց, թղթախաղի մեկ շրջանն ավարտելուց, արշավի դուրս բերված ձիերի կողմից եզրագիծը հատելուց հետո։ Սակայն տարածում են գտել նաև ավելի տևական ժամանակային շրջանակներ, որոնք թույլ են տալիս խաղադրույք կատարելու գալիք մարզական մրցումների կամ նույնիսկ մարզական ողջ տարեշրջանի արդյունքների վրա։
Աշխարհի երկրների զգալի մասում մոլխաղերը կարգավորված են օրենքով, ստեղծված են դրանց նկատմամբ հսկողություն իրականացնող հատուկ մարմիններ[2]։ Օրինակ՝ Մեծ Բրիտանիայում այդ մարինը կոչվում է Gambling Commission, Ամերիկայի Միացյալ Նահանգներում համանման գործառույթներ իրականացնում են Nevada Gaming Control Board-ը և մյուս նահանգների հարանման կառույցները[3]։
Միաժամանակ հարկ է նշել, որ մոլախաղերը միջազգային առևտրական գործունեության հիմնական տեսակներից մեկն են համարվում։ Բավական է հիշատակել, որ հենց միայն 2009 թվականին օրինական դաշտում գործած մոլախաղային շուկայի արժեքը գնահատվում էր 335 միլիարդ ամերիկյան դոլարի շրջանակներում[4]։
Մոլախաղը դասական գրականության մեջ խմբագրել
Մոլախաղին և դրանով տարված անձի ճակատագրին են իրենց որոշ երկեր նվիրել ռուս դասական մի շարք գրողներ։ Ալեքսանդր Պուշկինի «Պիկովայա դամա» վիպակի դիպաշարը հյուսված է թղթախաղի վրա։ Նիկոլայ Գոգոլի «Խաղամոլները» կատակերգությունում ծաղրի են ենթարկված նենգ խաղամոլները։ Միխայիլ Լերմոնտովը մոլախաղը որպես դիպաշարային հանգույց է օգտագործել իր «Դիմակահանդես» չափածո թատերգությունում, «Տամբովյան գանձապահուհին» պոեմում։ Ֆյոդոր Դոստոևսկին «Խաղամոլը» վեպում նկարագրում է, թե ինչպես է մոլախաղը մարդուն հասցնում հոգևոր կուրացման։ Ալեքսանդր Կուպրինի «Համակարգ» պատվածքի հերոսը մի խաղամոլ է, Մոնտե Կառլոյի խաղատների մշտական հաճախորդ, որը միշտ շահած է դուրս գալիս, և որին խաղատների տերերը ի վերջո արգելում են մուտք գործելու իրենց հաստատությունները։
Գրականություն խմբագրել
- «Игры»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907
- Игорный бизнес / Пер. с англ. и фр. НВЦ «Библиомаркет»; Ред.-сост. А. В. Пурник. — М., 1994. — 208 с.
- Eliage, Mircea. The Encyclopedia of Religion. — N. Y.: Simon & Schuster Macmillan, 1995. — Vol. 5. — P. 486—474.
- Евгений Ковтун. История правового регулирования азартных игр в России. — М.: ИПЦ Маска, 2009. — ISBN 978-5-91146-255-0
- Евгений Ковтун. Азарт в Стране Советов. — М.: Олимп-Бизнес, 2012. — ISBN 978-5-9693-0220-4
- Роберт Шиллер Иррациональный оптимизм. Как безрассудное поведение управляет рынками = Irrational Exuberance. Second Edition Revised & Updated. — М.: Альпина Паблишер, 2013. — 422 с. — ISBN 978-5-9614-1845-3
Պատկերասրահ խմբագրել
Մոլախաղը կերպարվեստում խմբագրել
-
Վիլլեմ Դեյստեր -Զինվորական խաղամոլներ (1630-1640 թթ.)
-
Կարավաջո -«Նենգախաղորդները»
-
Ժորժ դը լա Տուր - Հաղթաթղթով նենգախաղորդը
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Rose I. Nelson, Loeb Robert A. (1998)։ Blackjack and the Law (1st ed.)։ Oakland, CA: RGE Pub.։ էջեր 109։ ISBN 978-0910575089
- ↑ Humphrey Chuck։ «Gambling Law US»։ Gambling-Law-US.com։ Վերցված է 2012-09-22
- ↑ «UK Gambling Commission»։ Gamblingcommission.gov.uk։ Վերցված է 2012-09-22
- ↑ «You bet»։ The Economist։ հուլիսի 8, 2010
Արտաքին հղումներ խմբագրել
- Gambling sites հոդվածը Curlie-ում (ըստ DMOZ-ի)
- Center for Gaming Research – at University of Nevada, Las Vegas
- Institute for the Study of Gambling and Commercial Gaming at the University of Nevada, Reno
- Gambling vaobong88 Archived 2020-06-22 at the Wayback Machine.
- Online Gambling