Վիչեգդա
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Վիչեգդա (ռուս.՝ Вычегда), գետ Ռուսաստանում (Կոմի Հանրապետություն և Արխանգելսկի մարզ)։
ԱշխարհագրությունԽմբագրել
Վիչեգդա գետը սկիզբ է առնում Տիմանսկի բլրաշարքից և թափվում է Հյուսիսային Դվինա։ Գետը պատկանում է Սպիտակ ծովի ավազանին։ Գետի ափին են գտնվում Սիկտիվկար, Կորյաժմա, Կոտլաս, Սոլվիչեգոդսկ քաղաքները, Սեդկիրկեշչ, Կրասնոզատոնսկի գյուղերը, Վիչեգոդսկի և Ժեշարտ քաղաքատիպ ավանները։
ՀիդրոգրաֆիաԽմբագրել
Վիչեգդա գետի երկարությունը կազմում է 1130 կիլոմետր, ավազանի մակերեսը՝ 121000 կմ2 է։ Գետի ջրի ծախսը միջինում կազմում է 1160 մ3։
ՎտակներԽմբագրել
Վիչեգդա գետի վտակներն են աջից՝ Վոլ, Վիշերա, Վիմ, Ելվա, Յարենգա, ձախից՝ Հարավային Միլվա, Նեմ, Հյուսիսային Կելտմա, Լոկչիմ, Սիսոլա, Վիլեդ գետերը։