Ավազե քանդակ
Ավազե քանդակն արվեստ է, որը գեղարվեստական ձևով ավազե պատկերի մոդելավորումն է ։ Ավազե ամրոցը ավազե քանդակի մի տեսակ է, որը հիշեցնում է մանրանկարչական շինություն, հաճախ ամրոց։ Երկու հիմնական կառուցման բաղադրիչներ՝ ավազ և ջուր, առկա են իրենց առատությամբ ավազե լողափերում։ Լավ ավազե քանդակներ ստացվում են այն վայրերում, որտեղ որոշ չափով կեղտոտ է, կա տիղմ, կավ և անկանոն ձևավորված ավազահատիկներ։ Ավազե ամրոցներ հաճախակի պատրաստվում են երեխաների կողմից՝ զվարճանքի համար, սակայն մեծահասակների համար կազմակերպվում են ավազե֊քանդակ մրցույթներ, որը ներառում է մեծ և բարդ կառույցներ։ Մրցույթի շրջանակներում ամենամեծ ավազե ամրոցը պատրաստել է Ռոնալդ Մալքնուջիոն, որը 18 ոտնաչափ բարձրություն ուներ և ստիպված են եղել օգտագործել մի քանի աստիճաններ, յուրաքանչյուրն ավազե ամրոցի բարձրության։ Ամրոցը կառուցելու համար օգտագործվել է մեկ տոննա ավազ և 10 լիտր ջուր։
Կառուցում
խմբագրելԱվազահատիկներն ամուր կմիանան, եթե դրանք անհավասար լինեն։ Այն ժամանակ երբ ավազը դեռ չոր է, դրանք իրար միանալ չեն կարող ։ Եթե ճիշտ քանակով է ջուրը խառնվում ավազին, ապա խառնուրդը ամուր է լինում[1]։
Կաթիլային ամրոցներ
Ավազե ամրոցի տեսակ է կաթիլային ամրոցը, որը պատրաստվում է ավազը ջրին խառնելով և վերևից ջրի կաթիլներ ցողելով։ Ոմանք այս տեխնիկան համարում են կաթիլային։
Քանդակների պատկերասրահ
խմբագրել-
Երկար լեզու
-
Ոչխարների հոտ
-
Ավազե ամրոց
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Barry, Patrick (6 January 2001). "The Science of Sandcastles". FirstScience.com. FirstScience.com. Retrieved 2 August 2009.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ավազե քանդակ կատեգորիայում։ |