Լյուցիուս Բրաուն «Լյուք» Ջեքսոն (անգլ.՝ Lucious Brown "Luke" Jackson, հոկտեմբերի 31, 1941(1941-10-31), Սան Մարկոս (Տեխաս) - հոկտեմբերի 12, 2022(2022-10-12)[1], Հյուստոն, Տեխաս, ԱՄՆ), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ։

Լյուցիուս Ջեքսոն
Lucious Jackson
Կարիերան ավարտել է
Ակումբ Կարիերան ավարտել է
Դիրքը Ծանր հարձակվող/Կենտրոնական
Ի ծնե տրված անունը Լյուցիուս Բրաուն «Լյուք» Ջեքսոն
Lucious Brown "Luke" Jackson
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 31, 1941(1941-10-31)
Ծննդավայր Սան Մարկոս (Տեխաս)
Մահացել է հոկտեմբերի 12, 2022(2022-10-12)[1] (80 տարեկան)
Վախճանի վայրը Հյուստոն, Տեխաս, ԱՄՆ
Հասակ 2,06 մ
Քաշ 109 կգ
Դրաֆթի տարի 1964 / ռաունդ` 1 / ընտր.` 4-րդ
Դրաֆթ ակումբ Ֆիլադելֆիա-76
Կարիերա սկիզբ 1964 թվական
Կարիերա ավարտ 1972 թվական
Կարիերայի պատմություն
Մրցանակներ
Կարիերայի ցուցանիշներ
  • Խաղեր՝ 522
  • Միավորներ՝ 5170 (9,9 մ/խ)
  • Անդրադարձեր՝ 4613 (8,8 ա/խ)
  • Փոխանցումներ՝ 818 (1,6 փ/խ)

Խաղացողի կարիերա խմբագրել

Խաղացել է ծանր հարձակվողի և կենտրոնականի դիրքերում։ Սովորել է Հարավային Տեխասի և Տեխասի Պանամերիկյան համալսարաններում։ 1964 թվականի NBA դրաֆթի ժամանակ ընտրվել է «Ֆիլադելֆիա-76» ակումբի կողմից՝ 4-րդ համարի ներքո և իր ամբողջ սպորտային կարիերան անցկացրել է այդ ակումբում։ NBA-ում, ընդհանուր առմամբ, անցկացրել է 8 մրցաշրջան։ 1966/1967 թվականների մրցաշրջանի ժամանակ Ջեքսոնը «Սիքսերս»-ի կազմում դարձել է NBA չեմպիոն։ Մեկ անգամ մասնակցել է NBA բոլոր աստղերի խաղին (1965)։ Ընդգրկվել է NBA սկսնակների առաջին հավաքականի մեջ (1965NBA կարիերայի ընթացքում, ընդհանուր առմամբ, խաղացել է 522 խաղ, որոնց ժամանակ հավաքել է 5170 միավոր (9,9 մ/խ), կատարել 4613 անդրադարձ և 818 փոխանցում[2]։

Կարիերան ԱՄՆ-ի հավաքականի կազմում խմբագրել

1963 թվականին Ջեքսոնը ԱՄՆ-ի հավաքականի կազմում Սան Պաուլոյում անցկացվող Պանամերիկյան խաղերի ժամանակ դարձել է չեմպիոն։ Այդ նույն տարի ԱՄՆ-ի հավաքականի կազմում Բրազիլիայում անցկացվող աշխարհի առաջնությանը գրավել է չորրորդ տեղը։ 1964 թվականին ԱՄՆ-ի հավաքականի կազմում Տոկիոյում անցկացվող Ամառային օլիմպիական խաղերում դարձել է օլիմպիական չեմպիոն։

NBA կարիերայի ցուցանիշներ խմբագրել

Պայմանանշաններ
  Խ Մասնակցած խաղեր   ՄԽ  Խաղեր որպես մեկնարկային  ր/խ  Խաղացած րոպեներ
 ՆԱ%  Նետման արդյունավետություն  3Մ%  Երեք միավորների իրացման արդյունավետություն  Տ%  Տուգանային նետման արդյունավետություն
 ա/խ  անդրադարձները խաղում  փ/խ  Արդյունավետ փոխանցումները խաղում  խ/խ  Խլումները խաղում
 բ/խ  Բլոկշոտերը խաղում  մ/խ  Միավորները խաղում  Թավատառ  Կարիերայի բարձրագույն ցուցանիշ
NBA չեմպիոն

Ամենամյա մրցաշրջան խմբագրել

Տարի Թիմ GP MPG FG% FT% RPG APG PPG
1964–65 Ֆիլադելֆիա 76 34.1 .414 .713 12.9 1.2 14.8
1965–66 Ֆիլադելֆիա 79 24.9 .401 .738 8.6 1.7 8.2
1966–67† Ֆիլադելֆիա 81 29.3 .438 .759 8.9 1.4 12.0
1967–68 Ֆիլադելֆիա 82 31.3 .433 .719 10.6 1.7 11.8
1968–69 Ֆիլադելֆիա 25 33.6 .437 .711 11.4 2.2 14.4
1969–70 Ֆիլադելֆիա 37 15.8 .392 .741 5.4 1.4 5.5
1970–71 Ֆիլադելֆիա 79 22.5 .376 .693 7.2 1.9 6.7
1971–72 Ֆիլադելֆիա 63 17.2 .396 .692 4.9 1.4 5.8
Կարիերա 522 26.4 .415 .722 8.8 1.6 9.9

Փլեյ Օֆ խմբագրել

Տարի Թիմ GP MPG FG% FT% RPG APG PPG
1965 Ֆիլադելֆիա 11 29.2 .338 .781 7.2 2.2 10.3
1966 Ֆիլադելֆիա 5 32.6 .429 .818 8.8 1.6 12.0
1967† Ֆիլադելֆիա 15 36.2 .398 .725 11.7 2.0 11.0
1968 Ֆիլադելֆիա 13 33.2 .392 .686 8.8 1.2 11.4
1970 Ֆիլադելֆիա 5 14.6 .474 1.000 6.6 .6 4.0
1971 Ֆիլադելֆիա 7 22.9 .421 .700 8.7 1.6 5.6
Կարիերա 56 30.2 .389 .743 9.1 1.6 9.7

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լյուցիուս Ջեքսոն» հոդվածին։