Լյուսի Աբդալյան
Լյուսի Աբդալյան (, Բեյրութ, Լիբանան), հայ նկարչուհի, դերասանուհի, երաժիշտ։
Լյուսի Աբդալյան | |
---|---|
![]() | |
Ծննդավայր | Բեյրութ |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասանուհի, նկարչուհի և երաժիշտ |
Ժանր | դիմապատկեր |
Լյուսի Աբդալյան Վիքիքաղվածքում | |
![]() |
ԿենսագրությունԽմբագրել
Լյուսի Աբդալյանը ծնվել է Բեյրութում։ Լիբանանյան քաղաքացիական պատերազմի ժամանակ ընտանիքով տեղափոխվել են Մոնրեալ, Կանադա։ Սովորել է հայ-ֆրանսիական Սուրբ Հակոբ վարժարանում, միաժամանակ ստացել է երաժշտական կրթություն McGill համալսարանի «Շուլիչ երաժշտական դպրոցում»։ 3-րդ կուրսում Լյուսիի ուսուցիչ Վիգեն Թուֆենկջյանը նրան է ներկայացնում իսապանացի նկարիչ Գոյայի արվեստը, ինչը լիովին փոխում է Լյուսիի կյանքը, և նրա ամբողջ ուշադրությունը կենտրոնանում է արվեստի վրա։
Լյուսիի աշխատանքները ցուցադրվել են Բրանդ Լայբրի Արտ պատկերասրահում, Իկո ցուցասրահում, Կալիֆոռնիայի ժամանակակից արվեստի պատկերասրահում, Սանտա Աննա քոլեջի հիմնական ցուցասրահում, APW պատկերասրահում և այլն։
Լյուսիի ստեղծագործության թեման մարդիկ են, որոնց նա հանդիպում է, և որոնք բարդ են բնույթով։ Լյուսին տիպային նկարներ է արել Մարիա Սահակյանի «Հեքիաթ» ֆիլմի հերոսների համար։ Աշխատանքները գտնվում են տարբեր երկրների մասնավոր հավաքածուներում, Լիբանանում, Նյու Յորքում, Շվեյցարիայում, Վատիկանում Հայաստանի դեսպանատանը, Քոֆի Անանի հիմնադրամի գրասենյակում։ Ապրում և ստեղծագործում է Նյու Յորքում և Երևանում։
ՄրցանակներԽմբագրել
ՑուցահանդեսներԽմբագրել
Ցուցահանդեսներ է ունեցել Պիտեր Ալեքսանդրի, Շարլ Առնոլդի, Ժան-Միշել Բասկեթի, Բիլլի Ալ Վենստոնի, Դորա Դելարիոսի, Սթիվ Առնոլդի, Հենրի Հոփկինսի և այլոց հետ։
- 2015 «Օդ», ՆՓԱԿ[2][3]
- 2014 Joan Quinn, Brand Library Art Galleries
- 2014 Don Bachardy/Helmut Newton, Brand Library Art Galleries
- 2013 JOAN, JOAN, JOAN - One Subject, Many Artists, Vi Smith Concourse Gallery
- 2011 61-րդ ամենամյա Նյու Յորքյան ցուցահանդես, Իկո պատկերասրահ
- 2011 Mysterious Objects։ Portraits of Joan Quinn, Սանտա Աննա քոլեջի հիմնական ցուցասրահ
- 2009 Nerg 2009, Left Coast Galleries
- 2009 60-րդ ամենամյա Նյու Յորքյան ASA ցուցահանդես, Իկո պատկերասրահ
- 2009 Artist Ball,Icosahedron Gallery
- 2009 Art On Vinyl,APW Gallery
- 2009 World of Imagination, Vol. 2,APW Gallery
- 2008 Reflections of the Bay, Կալիֆոռնիայի ժամանակակից արվեստի պատկերասրահ
Մեջբերումներ Լյուսի ԱբդալյանիցԽմբագրել
Իմ հերոսներին նկարում եմ տարբեր հարթություններում՝ կտավում պատկերելով նրանց մենությունը, փորձելով գտնել՝ ովքեր են իրականում նրանք, ինչ գաղտնիքներ ունեն և այս ամենը փորձում եմ գտնել աչքերի միջոցով։ |
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Կաուչո»
- ↑ ՆՓԱԿ-ում ներկայացվում են Լյուսի Աբդալյանի «Օդ» տենչող դիմանկարները
- ↑ «Լյուսի Աբդալյանի օդային էակները»։ Արխիվացված է օրիգինալից 2015-02-19-ին։ Վերցված է 2015-02-18
Արտաքին հղումներԽմբագրել
- Lucie Abdalian Archived 2013-09-11 at the Wayback Machine.
- «Դեպի տուն», Լյուսի Աբդալյան
- Լյուսի Աբդալյան Archived 2015-06-14 at the Wayback Machine.
- Ես ծաղկեփնջեր չեմ սիրում Archived 2016-03-04 at the Wayback Machine.
- Lucie Abdalian։ Art as a new start
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Լյուսի Աբդալյան կատեգորիայում։ |