Լյուդիվին Սանիե (ֆր.՝ Ludivine Sagnier, հուլիսի 3, 1979(1979-07-03)[1][2][3], Սեն Կլու), կինոյի և թատրոնի ֆրանսիացի դերասանուհի։

Լյուդիվին Սանիե
Ծնվել էհուլիսի 3, 1979(1979-07-03)[1][2][3] (44 տարեկան)
ԾննդավայրՍեն Կլու
ԿրթությունConservatoire à rayonnement régional de Versailles?
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունդերասանուհի, մոդել, թատրոնի դերասանուհի և կինոդերասանուհի
Ամուսին(ներ)Kim Chapiron?
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Լյուդիվին Սանիեն ծնվել է 1979 թվականի հուլիսի 3-ին Ֆրանսիայի Իվելին դեպարտամենտի Լա Սելլ Սեն Կլու բնակավայրում։ Մայրը քարտուղարուհի էր, հայրը՝ անգլերենի դասախոս, պրոֆեսոր Փարիզի համալսարանում[5]։

Լյուդիվինը վեց տարեկանից հաճախել է թատերական դասընթացների։ Դեռ մանուկ հասակում՝ 1989 թվականին հանդես է եկել իր առաջին կինոդերով «Ամուսիններ, կանայք, սիրուհիներ» կինոնկարում։ Մեկ տարի անց ամառային արձակուրդի օրերին նկարահանվել է «Սիրանո դը Բերժերակ» ֆիլմում, որտեղ գլխավոր հերոսի դերը կատարում էր աշխարհահռչակ դերասան Ժերար Դեպարդիեն։ 1992 թվականին Լյուդիվինը հրավիրվել է խաղալու «Ֆոնտեն ընտանիքը» հեռուստասերիալում, այնուհետև դերեր է կրկնօրինակել «Իմ աղջիկը» և «Լեոն» կինոնկարներում։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է փարիզյան Սորբոնի համալսարանի բանասիրական ֆակուլտետը, այստեղ սովորելու տարիներին մասնակցել է ուսանողական ներկայացումների բեմադրմանը։

2003 թվականը առանձնապես հաջողակ էր երիտասարդ դերասանուհու համար, որն այդ տարի երեք կինոնկարներում հանդես է եկել գլխավոր դերերի կատարմամբ։ Խոսքը «Կրքի նշաններ», «Աղջնակ Լիլին» և «Փիթր Փեն» ֆիլմերի մասին է։ 2006 թվականին նա նկարահանվել է «Ես սիրում եմ քեզ, Փարի՛զ» կինոալմանախի մեջ ներառված կինոնովելներից մեկում; Հաջորդ տարում դերակատարումներով հանդես է եկել այնպիսի բարձրարվեստ ֆիլմերում, ինչպիսիք են կինոռեժիսոր Լորան Տիրանի «Մոլիերը», Կլոդ Շաբրոլի «Երկու կես արված աղջիկը», Կլոդ Միլլերի «Ընտանեկան գաղտնիք»-ը, Քրիստոֆ Օնորեի «Բոլոր երգերը սիրո մասին են»-ը։ Ընդ որում՝ «Ընտանեկան գաղտնիք» կինոնկարում կատարած ստեղծագործական բարձրարվեստ աշխատանքի համար ներկայացվել է ազգային «Սեզար» կինոմրցանակի։ Դրանից երեք-չորս տարի առաջ՝ 2003 թվականին նա արդեն մեկ անգամ արժանացել էր այդ բարձր պարգևին «Լողավազան» կինոնկարում կանացի երկրորդական դերի լավագույն կատարման համար։

 
Լյուդիվին Սանիեն Տորոնտոյի 2007 թ. կինոփառատոնում

Մի շարք կինոնկարների («Ջրի կաթիլներ՝ այրվող քարերին», «Լավ պլան», «Աղջնակ Լիլին» և այլն) բավականին տևական տեսարաններում Սանիեն հանդես է գալիս մերկացած։ Իսկ «Լողավազան»-ում իր մասնակցությամբ տեսարանների առնվազն կեսում նա թոփլես է[6]։

2011 թվականի ապրիլին և հունիսին Լոս Անջելեսում անցկացված երկու տարբեր կինոփառատոներում ցուցադրվել են Լյուդիվին Սանիեի մասնակցությամբ երեք կինոնկարներ[7]։

Անձնական կյանքը խմբագրել

2004 թվականին «Ավանտյուրա» ֆիլմի նկարահանումների ժամանակ սիրավեպ է սկսվել Լյուդիվին Սանիեի և դերասան Նիկոլյա Դյուվոշելի միջև, 2005 թվականին ծնվել է նրանց դուստրը՝ Բոնին, բայց կարճ ժամանակ անց նրանք բաժանվել են։ 2009 թվականի հունվարի 12-ին դերասանուհին լույս աշխարհ է բերել երկրորդ դստերը՝ Լի-Լանին, որին ունեցել է իր կյանքի ներկայիս ուղեկցից՝ ռեժիսոր Կիմ Շապիրոնից։

Մրցանակներ և անվանակարգեր խմբագրել

Մրցանակներ խմբագրել

 
Լյուդիվին սանիեն Կաննի կինոփառատոնում, 2010 թ.

Անվանակարգեր խմբագրել

  • Սեզար մրցանակ
    • 2004 — կանացի երկրորդական դերի լավագույն կատարում («Լողավազան»)
    • 2003 — ամենախոստումնալից դերասանուհի («8 կին»)
    • 2008 — կանացի երկրորդական դերի լավագույն կատարում («Ընտանեկան գաղտնիք»)
  • European Film Awards
    • 2003 — հանդիսատեսի համակրանքի մրցանակ՝ լավագույն դերասանուհուն («Լողավազան»)
  • Washington DC Area Film Critics Association Awards
    • 2003 — կանացի երկրորդական դերի լավագույն կատարում
  • Chlotrudis Awards
    • 2004 — կանացի երկրորդական դերի լավագույն կատարում («Լողավազան»)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
  4. https://web.archive.org/web/20190418125535/https://www.europeanfilmacademy.org/European-Film-Awards-Winners-2002.71.0.html
  5. Tang, Jean (2003 թ․ հուլիսի 6). «MORE THAN MEETS THE EYE». The Boston Globe.
  6. Dermansky, Marcy. «Swimming Pool». About.com. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 18-ին.
  7. Lawlor, Michael Jack. «Ludivine Sagnier's Wounded Souls».

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լյուդիվին Սանիե» հոդվածին։