Լճակային գորտ կամ ուտելու գորտ (լատին․՝ Rana esculenta), անպոչների կարգի իսկական գորտերի ընտանիքին պատկանող երկկենցաղ կենդանի։

Լճակային գորտ
Լճակային գորտ
Լճակային գորտը տերևի վրա
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Երկկենցաղներ
Կարգ Անպոչ երկկենցաղներ
Ընտանիք Գորտեր
Տեսակ Լճակային գորտ
Լատիներեն անվանում
Pelophylax kl. esculentus
(Linnaeus, 1758)
Հատուկ պահպանություն
  • Rana maritima (Risso, 1827)
  • Pelophylax esculentus (Linnaeus, 1758)


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Համարվում է այն եզակի լճային գորտերից մեկը, որը որպես հիբրիդ գոյություն է ունեցել դեռևս 5000 տարի առաջ։ Արտաքնապես գրեթե չի տարբերվում իր ազգական լճային գորտից։ Լճային գորտից տարբերվում է միայն ռեզոնատորով, որը լճային գորտերի մոտ սպիտակ է, իսկ վերջիններիս մոտ՝ մոխրագույն[1]։

Ապրում է լայնատերև անտառների լճակներում։

Տարածվածություն

խմբագրել

Համարվում է Եվրոպայի էնդեմիկ կենդանատեսակ և տարածված է միայն Եվրոպա աշխարհամասում։ Բացի Պիրենեյան և Բալկանյան թերակղզիներից, Ֆրանսիայից և Հունաստանից տարածված է ամբողջ Եվրոպայում։

Տարածման արեալը ընդգրկում է Ռուսաստանի և կենտրոնական Եվրոպական հատվածը, Բալթյան վահանը, Սկանդինավյան թերակղզին՝ մինչև Իսլանդիա, Մեծ Բրիտանիան և Իռլանդիան, Ալպյան երկրները՝ ի դեմս Շվեյցարիայի, Գերմանիայի, Իտալիայի։

Լինում են ամբողջ կենտրոնական Եվրոպայում՝ մինչև Լեհաստան։

Նկարագրություն

խմբագրել

Մարմնի երկարությունը հասնում է 7-ից 10 մետրի։ Սովորաբար վառ կանաչ է, շատ կամ քիչ մուգ բծերով։ Փորն սպիտակ է կամ դեղնավուն։

Բազմացման շրջանում արուի առջևի վերջույթների առաջին մատերի վրա գոյանում են մուգ կոշտուկներ, բերանի անկյուններում՝ սպիտակ կամ դեղին ռեզոնատորներ։

Վարում է ակտիվ գիշերային և ցերեկային կենսակերպ։ Գիշերում է ջրի հատակին՝ տիղմի մեջ խրված։ Սնվում է անողնաշարավորներով։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Հ․Ջ․ Գրիգորյան, Ողնաշարավորներ, Հայերեն կենդանաբանական տերմինաբանություն (վերլուծություն և սկզբունքներ) (խմբ. Հ․Գ․ Խաչատրյան), «ՀՀ ԳԱԱ Գիտություն հրատարակչություն», 2008, էջ 148 — 264 էջ. — 300 հատ, ISBN 978-5-8080-0723-9։

Տես նաև

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լճակային գորտ» հոդվածին։