Սաթի Սպիվակովա
Սաթի Սպիվակովա (Սաթենիկ Զարեհի Սահակյանց, հունվարի 7, 1962[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասանուհի, աշխարհահռչակ ջութակահար Վլադիմիր Սպիվակովի կինը։
Սաթի Սպիվակովա | |
---|---|
Ծնվել է | հունվարի 7, 1962[1] (59 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Ռուսաստանի թատերական արվեստի համալսարան (1983) |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | դերասանուհի և հաղորդավար |
Ծնողներ | հայր՝ Զարեհ Սահակյանց |
Ամուսին(ներ) | Վլադիմիր Սպիվակով |
Պարգևներ և մրցանակներ | Բարեկամության շքանշան |
satispivakovaofficial.com | |
ԿենսագրությունԽմբագրել
Սաթենիկ Սահակյանցը ծնվել է 1962 թվականի հունվարի 7-ին Երևանում, երաժիշտների ընտանիքում. հայրը հայ ջութակահար Զարեհ Սահակյանցն է, մայրը` դաշնակահարուհի Աիդա Ավետիսովան։ Սաթենիկը Երևանում ավարտել է երաժշտական դպրոց։ 1984 թ. ավարտել է Մոսկվայի Թատերական արվեստի պետական ինստիտուտը։
Ուսանողական տարիներին ծանոթացել է հայտնի ջութակահար և «Մոսկվայի վիրտուոզներ» (ռուս.՝ «Виртуозы Москвы») նվագախմբի դիրիժոր Վլադիմիր Սպիվակովի հետ։ Հանուն ամուսնու թողել է դերասանական կարիերան. նրանք ունեն երեք դուստր՝ Կատյա, Տանյա, Աննա։
1992 թվականին՝ 30 տարեկանում, ավարտել է Սորբոնի համալսարանը, որտեղ սովորել է լեզվագիտություն և Ֆրանսիայի պատմություն։
Ռուսական Կուլտուրա հեռուստաալիքով վարել է «Սաթի Սպիվակովա. իմ պատմությունները» (ռուս.՝ Сати Спивакова. Мои истории), հաղորդաշարը, այնուհետև տեղափոխվել է Առաջին ալիք` հաղորդման վերնագիրը դարձնելով «Սաթի»։
2002 թվականին լույս է տեսել Սաթի Սպիվակովայի «Ոչ բոլորը» (ռուս.՝ Не всё) գիրքը[2]։
ՖիլմագրությունԽմբագրել
- 1980 – Լիրիկական քայլերգ – Մարիամ
- 1983 – Անուշ – Անուշ (երգում է Գոհար Գասպարյանը)
- 1986 – Օտար խաղեր – Աշխեն
- 2011 – Ռիտայի վերջին հեքիաթը – գլխավոր բժիշկ
- 2013 – Սալմայի նամակը
- 2013 – Արկղով աղջիկը
ՊարգևներԽմբագրել
- Բարեկամության շքանշան (5 ապրիլի, 2013 թվական) – ազգային հեռուստառադիոհեռարձակման ու մշակույթի բնագավառում ունեցած մեծ ներդրման և բազմամյա բեղմնավոր աշխատանքի համար[3]
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ Пешкова М., Ларина К. (ведущие); Кастанян А., Спивакова С. (гости). (2002-06-22)։ «Книжное казино» (ռուսերեն)։ Эхо Москвы (радиостанция)։ Վերցված է 2014-11-24
- ↑ Указ Президента Российской Федерации от 5 апреля 2013 года № 331 «О награждении государственными наградами Российской Федерации»
Արտաքին հղումներԽմբագրել
- Филиппова Т. Сати Спивакова : Биография(ռուս.) // Караван историй. — 1999. — № ноябрь.