Ռազմիկ Արոյան
Ռազմիկ Արոյան (հոկտեմբերի 15, 1947, Թեհրան, Իրան - սեպտեմբերի 8, 2010, Երևան, Հայաստան), հայ դերասան։
![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 15, 1947 |
Ծննդավայր | Թեհրան, Իրան |
Մահացել է | սեպտեմբերի 8, 2010 (62 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասան |
Ընտրանի | Թթենի |
ԿենսագրությունԽմբագրել
Ռազմիկ Արոյանը ծնվել է Իրանի Թեհրան քաղաքում։ Նախադպրոցական տարիքում հաճախել է Թեհրանում ԽՍՀՄ դեսպանատան թատերական խմբակ։ 1967 թվականին տեղափոխվել է Հայաստան, ընդունվել Երևանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին կից գործող Աճեմյանի դպրոց-ստուդիա։ Աչքի է ընկել դերասանական ձիրքով, եղել է Աճեմյանի սիրված ուսանողը։ Ավարտելուց հետո, երկար տարիներ աշխատել է նույն թատրոնում։ Այնուհետև աշխատել է «Նորք» երիտասարդական թատրոնում։ Մարմնավորրել է բազմաթիվ կերպարներ։ Խաղացել է Գորկու «Հատակում» (Սատին), Սունդուկյանի «Պեպոյում» մարմնավորել է Կակուլիի կերպարը՝ Բաբկեն Ներսիսյանի և Խորեն Աբրահամյանի հետ։ Նկարահանվել է շուրջ 30 գեղարվեստական և կարճամետրաժ հայկական ֆիլմերում։ Նրան հատկապես մեծ համբավ է բերել «Թթենի» կարճամետրաժ ֆիլմը։ Մի քանի տարի ապրել է ծերանոցում, բոլորից լքված։ Մահացել է Երևանում, թոքերի քաղցկեղից[1][2][3][4]։
Դերեր ֆիլմերումԽմբագրել
- «Թթենի»
- «Կոմիսար Մհերի արկածները»
- «Յոթ սարից այն կողմ»
- «Արևիկ»
- «Ճերմակ անուրջներ»
- «Մխիթար Սպարապետ»
- «Լիրիկական երթ»
- «Քարեր»
- «Ձորի Միրոն»
- «Որտե՞ղ էիր, մարդ աստծո»
- «Կիսանդրի»
- «Կարծր ապար»
ԿինոալմանախԽմբագրել
- «Բումերանգ»
ՀեռուստասերիալներԽմբագրել
- «Ճակատագրի գերիները»
- «Որոգայթ»
- «Դժբախտ երջանկություն»
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Մահացել է «Թթենու Սամսոնը»` սիրված դերասան Ռազմիկ Արոյանը»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին։ Վերցված է 2015-06-05
- ↑ Ռազմիկ Արոյանի կենսագրությունը avproduction կայքում
- ↑ 63 տարեկան հասակում կյանքից հեռացել է սիրված դերասան Ռազմիկ Արոյանը
- ↑ Ռազմիկ Արոյանի մասին imdb.com կայքում