Բացել գլխավոր ցանկը

Ռուդոլֆ Ղևոնդյան (մարտի 6, 1952(1952-03-06), Ստավրոպոլ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 17, 2019(2019-07-17)[1], Բելգիա), հայ դերասան։ Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ (2017)[2]:

Ռուդոլֆ Ղևոնդյան
Ռուդոլֆ Ղևոնդյան.jpg
Ծնվել էմարտի 6, 1952(1952-03-06)
ԾննդավայրՍտավրոպոլ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհուլիսի 17, 2019(2019-07-17)[1] (67 տարեկանում)
Մահվան վայրԲելգիա
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Հայկական ԽՍՀ
Flag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունդերասան
Պարգևներ և մրցանակներՀայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ

Բովանդակություն

ԿենսագրությունԽմբագրել

1969-1973 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում (Վ. Աճեմյանի արվեստանոց)։ 1973-2004 թթ աշխատել է Երևանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` որպես դերասան։ 1990-ականներին որոշ ժամանակ բնակվել և աշխատել է Մոսկվայում։ Թատրոնում խաղացել է բազմաթիվ ներկայացումներում, որոնցից են` «Հարսնացուն հյուսիսից», «Ջոն արքա», «Խաչմերուկ», «Կորիոլան», «Հացավան», «Հատակում» և այլն։

Նկարահանվել է ավելի քան 20 ֆիլմերում, այդ թվում՝ «Նահապետ» (1977 թվական), «Արյուն» (1990 թվական), «Որտե՞ղ էիր, մարդ Աստծո» (1992 թվական), «Ընկեր Փանջունի» (1993 թվական), «Հարսնացուն Ջերմուկից» (1997 թվական), «Լռության սիմֆոնիա» (2001 թվական), «Չգրված օրենք» (2006 թվական), «Սիրո աստղ» (2009 թվական) և այլն։

2004 թվականին տեղափոխվել է Բելգիա[3]։

Մահացել է Բելգիայում 67 տարեկան հասակում 2019 թվականի հուլիսի 16-ի ուշ երեկոյան, հիվանդանոցում երկարատեւ հիվանդությունից հետո։ Հուղարկավորված է Բելգիայում։


ՖիլմագրությունԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել