Սաթի Սպիվակովա
Սաթի Սպիվակովա (Սաթենիկ Զարեհի Սահակյանց, հունվարի 7, 1962[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասանուհի, աշխարհահռչակ ջութակահար Վլադիմիր Սպիվակովի կինը։
Սաթի Սպիվակովա | |
---|---|
Ծնվել է | հունվարի 7, 1962[1] (63 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Ռուսաստանի թատերական արվեստի համալսարան (1983) |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մասնագիտություն | դերասանուհի և հաղորդավար |
Ծնողներ | հայր՝ Զարեհ Սահակյանց |
Ամուսին(ներ) | Վլադիմիր Սպիվակով |
Պարգևներ և մրցանակներ | |
satispivakovaofficial.com | |
Կենսագրություն
խմբագրելՍաթենիկ Սահակյանցը ծնվել է 1962 թվականի հունվարի 7-ին Երևանում, երաժիշտների ընտանիքում. հայրը հայ ջութակահար Զարեհ Սահակյանցն է, մայրը՝ դաշնակահարուհի Աիդա Ավետիսովան։ Սաթենիկը Երևանում ավարտել է երաժշտական դպրոց։ 1984 թվականին ավարտել է Մոսկվայի Թատերական արվեստի պետական ինստիտուտը։
Ուսանողական տարիներին ծանոթացել է հայտնի ջութակահար և «Մոսկվայի վիրտուոզներ» նվագախմբի դիրիժոր Վլադիմիր Սպիվակովի հետ։ Հանուն ամուսնու թողել է դերասանական կարիերան. նրանք ունեն երեք դուստր՝ Կատյա, Տանյա, Աննա։
1992 թվականին՝ 30 տարեկանում, ավարտել է Սորբոնի համալսարանը, որտեղ սովորել է լեզվագիտություն և Ֆրանսիայի պատմություն։
Ռուսական Կուլտուրա հեռուստաալիքով վարել է «Սաթի Սպիվակովա. իմ պատմությունները» (ռուս.՝ Сати Спивакова. Мои истории), հաղորդաշարը, այնուհետև տեղափոխվել է Առաջին ալիք՝ հաղորդման վերնագիրը դարձնելով «Սաթի»։
2002 թվականին լույս է տեսել Սաթի Սպիվակովայի «Ոչ բոլորը» (ռուս.՝ Не всё) գիրքը[2]։
Ֆիլմագրություն
խմբագրել- 1980 – Լիրիկական քայլերգ – Մարիամ
- 1983 – Անուշ – Անուշ (երգում է Գոհար Գասպարյանը)
- 1986 – Օտար խաղեր – Աշխեն
- 2011 – Ռիտայի վերջին հեքիաթը – գլխավոր բժիշկ
- 2013 – Սալմայի նամակը
- 2013 – Արկղով աղջիկը
Պարգևներ
խմբագրել- Բարեկամության շքանշան (5 ապրիլի, 2013 թվական) – ազգային հեռուստառադիոհեռարձակման ու մշակույթի բնագավառում ունեցած մեծ ներդրման և բազմամյա բեղմնավոր աշխատանքի համար[3]
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ Пешкова М., Ларина К. (ведущие); Кастанян А., Спивакова С. (гости). (2002 թ․ հունիսի 22). «Книжное казино» (ռուսերեն). Эхо Москвы (радиостанция). Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 24-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ Указ Президента Российской Федерации от 5 апреля 2013 года № 331 «О награждении государственными наградами Российской Федерации»
Արտաքին հղումներ
խմբագրել- «Մեր ժողովրդի ամենահզոր զենքը միշտ եղել է և կլինի հայկական ոգին»․ Սաթի Սպիվակովա
- Իրական Դասական - Սաթի Սպիվակովա
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սաթի Սպիվակովա» հոդվածին։ |