Վլադիմիր Քոչարյան
հայ դերասան
Վլադիմիր Քոչարյան (հունիսի 10, 1950 կամ մարտի 16, 1950[1], Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 10, 1989, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասան, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1984 թվական)։
![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 10, 1950 կամ մարտի 16, 1950[1] |
Ծննդավայր | Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | հունիսի 10, 1989 (39 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտ (1973) |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասան |
Պարգևներ և մրցանակներ | |
Եղել է դերասանուհի Կարինե Քոչարյանի ամուսինը[2], լուսանկարիչ, ռեժիսոր Հայկ Քոչարյանի հայրը։
ԿենսագրությունԽմբագրել
Վլադիմիր Քոչարյանը ծնվել է 1950 թվականին, Լենինականում։ 1973 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը։ 1973-1976 թվականներին աշխատել է Լենինականի Մռավյանի անվան դրամատիկական թատրոնում՝ որպես դերասան և ռեժիսոր։ 1977 թվականից եղել է Երևանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան։ 1978 թվականից նկարահանվել է ֆիլմերում[3][4]։
Դերեր, ֆիլմերԽմբագրել
- Լևոն՝ «Մենավոր ընկուզենի», 1996 թվական
- Քոչարյան՝ «Դեմքով պատին», 1989 թվական
- «13-րդ առաքյալը», 1987 թվական
- «Անորոշ իրավիճակ»
- Սողոմոն Թեհլերյան՝ «Ոտքի, դատարանն է գալիս», 1988 թվական
- Գոռ՝ «Հեծյալը, որին սպասում էին», 1984 թվական
- Մանուչարով՝ «Գիշերվա առկայծող կրակ», 1983 թվական
- Վանո Խոջաբեկյան՝ «Վառված լապտեր», 1983 թվական
- Ինքնասպան՝ «P. S. (Հետգրություն)», 1983 թվական
- Անդրեաս՝ «Սիրամարգի ճիչը», 1982 թվական
- Օսիկ Օսիպով՝ «Լիրիկական երթ», 1981 թվական
- Լուկա՝ Արարման ութերորդ օրը, 1980 թվական
- «Չեզոք իրավիճակ», 1978 թվական
- Սուրեն Սպանդարյան՝ «011 աքսորականը», 1978 թվական
- Քննիչի դերը, Ա. Արաքսմանյանի «Հյուսիսային ռապսոդիա»
- Լևոն Լամբարյանի դերը, Նաիրի Զարյանի «Հացավան»
Պարգևներ, մրցանակներԽմբագրել
- ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, 1984 թվական