Լիս Վեգա

թատրոնի և կինոյի կուբացի և մեքսիակացի դերասանուհի, պարուհի, երգչուհի

Լիսեկա Վեգա Գալվես (իսպ.՝ Liseska Vega Galvez, հայտնի է որպես Լիս Վեգա իսպ.՝ Liz Vega, հոկտեմբերի 20, 1977(1977-10-20)[1][2], Հավանա, Կուբա), թատրոնի և կինոյի կուբացի և մեքսիակացի դերասանուհի, պարուհի, երգչուհի։ Հասակը՝ 162 սանտիմետր։

Լիս Վեգա
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 20, 1977(1977-10-20)[1][2] (46 տարեկան)
ԾննդավայրՀավանա, Կուբա
Քաղաքացիություն Մեքսիկայի Միացյալ Նահանգներ և  Կուբա
Մասնագիտությունբալետի պարող, երգչուհի, դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, մոդել, Փլեյբոյի փլեյմեյթ և բալետի պարուհի
 Lis Vega Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Լիս Վեգան ծնվել է 1977 թվականի հոկտեմբերի 20-ին Հավանա քաղաքում` Լասարո Վեգայի և Մարթա Էլենա Գալսվեսի ընտանիքում։ Ծնողները բաժանվել են, երբ Լիսը եղել է 10 տարեկան։ Լիս Վեգան ունի քույր, որին ծնողները որոշել են անվանել կրկին Լիսեկա Վեգա Գալվես, հետագայում նա որոշել է վերցնել «Լիս Վեգա» կեղծանունը։ Ծնողների հետ շփվում է հազվադեպ, քանի որ նրանք ապրում են Հավանայում, իսկ Լիսը՝ Մեքսիկայում։ 1991 թվականի սեպտեմբերի 27-ին հանդես է եկել որպես պարուհի և մի քանի տարի աշխատել Կուբայում, այնուհետև տեղափոխվել Մեքսիկա, որտեղ շարունակել է իր պարային կարիերան, իսկ 1997 թվականին, երբ ժամանել է Մեքսիկա, որոշել է դառնալ դերասանուհի։ Մեքսիկայի կինեմատոգրաֆիայում առաջին անգամ հանդես է եկել 2004 թվականին։

Անձնական կյանք խմբագրել

2008 թվականին ամուսնացել է մեքսիկացի դերասան Ֆեդերիկո Դիասի հետ, սակայն զույգի համատեղ կյանքը չի ստացվել ամուսնու համասեռական լինելու պատճառով։ Նույն տարում զույգն ամուսնալուծվել է։

Ֆիլմագրություն խմբագրել

Հեռուստասերիալներ խմբագրել

  • 2004 - Misión S.O.S.- Señora de la Tierra
  • 2005 - Contra viento y marea (Ճակատագրին հակառակ) - Խունկալ
  • 2006 - Duelo de pasiones - Կորալ
  • 2008 - Tormenta en el paraíso - Լիսեսկա
  • 2010 - Zacatillo, un lugar en tu corazón (Սակատիլյո, տեղ քո սրտում) - Օլգա
  • 2011 - Amorcito corazón- Դորիս Մոնտիել
  • 2011 - Ինչպես ասում են - Սիլվիա
  • 2013 - Santa diabla - Լիսետ Գեռերո
  • 2014 - Muchacha matá porqué la mala - Տալինա Բելտրան
  • 2017 - La Tijuana - Մոնիկա Մանդրագոն

Թատերական գործեր խմբագրել

  • 2012 - Հարուստ Մամբոները

Մրցանակներ խմբագրել

Տարի Մրցանակ Անվանակարգ Առաջադրված ֆիլմ Արդյունք
2013 "Las estrellas del año" de People en Español[3][4] Լավագույն չարագործը Սուրբ սատանան Առաջադրվել է

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  3. «ESTRELLAS DEL AÑO 2013». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 26-ին.
  4. Categoría Telenovelas: los nominados

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիս Վեգա» հոդվածին։