Սեն Ժան տաճար (ֆր.՝ Cathédrale Saint-Jean) կամ Հովհաննես Մկրտչի տաճար (ֆր.՝ Primatiale Saint-Jean-Baptiste-et-Saint-Étienne), 12-րդ դարից սկսած Լիոնի գլխավոր տաճարը։ Տեղակայված է Սեն Ժան թաղամասում․ վերջինս էլ մտնում է Հին Լիոնի մեջ, որը քաղաքի միջնադարյան մասն է և ընկած է Ֆուվրիեր բլրի և Սոն գետի միջև։ Ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում[2]։

Լիոնի տաճար
Cathédrale Saint-Jean de Lyon
Հիմնական տվյալներ
Տեսակկաթոլիկ տաճար և եպիսկոպոսական աթոռ
ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
Տեղագրություն5th arrondissement of Lyon?[1]
Հասցե8 place Saint-Jean 69005 Lyon
Դավանանքկաթոլիկություն
ԹեմRoman Catholic Archdiocese of Lyon?
Հիմնական ամսաթվերը1175
Ժառանգության կարգավիճակդասակարգված պատմական հուշարձան[1]
ՆվիրվածՀովհաննես Մկրտիչ և Ստեփանոս Նախավկա
ԱնվանվածՀովհաննես Մկրտիչ
ՃարտարապետJacques de Beaujeu?
Ճարտարապետական ոճռոմանական ճարտարապետություն և Գոթական ճարտարապետություն
Կառուցման սկիզբ1165
Կառուցման ավարտ1481
Հիմնադրված12-րդ դար
Քարտեզ
Քարտեզ
 Cathédrale Saint-Jean de Lyon Վիքիպահեստում
primatiale.fr

Սեն Ժան տաճարը պրիմատալային տաճար է (ֆր.՝ primatiale, ֆր.՝ primatie՝ «պրիմաս» բառից), քանի որ այն պրիմասի կարգավիճակը գրող Լիոնի արքեպիսկոպոսի մայր տաճարն է։

Տաճարում է գտնվում 14-րդ դարի աստղագիտական ժամացույց, որն աշխարհի ամենահին ժամացույցներից մեկն է։

Տաճարի կողքին է գտնվում «հնագիտական այգին» (ֆր.՝ jardin archéologique)՝ երկու եկեղեցների (Սուրբ Ստեփանոսի և Սուրբ Խաչի) ավերակներով։ Վերջիններս ավերվել են Ֆրանսիական մեծ հեղափոխության ժամանակ։

Պատմություն

խմբագրել

Շինարարություն

խմբագրել

Շինարարությունը սկսվել է 12-րդ դարում՝ Մերովինգների ժամանակաշրջանի հնագույն եկեղեցու վայրում։ Աբսիդի ստորին հատվածը կառուցվել է 1165-1180 թվականներին։

Գլխավոր ճակատամասի շինարարությունը սկսվել է 14-րդ դարում, և ավարտվել է 1481 թվականին։ Դրա համար օգտագործել են 9-րդ դարում ավերված և այդ տարածքում մնացած կառույցի քարերը։ Շինարարության տևողության երկարության հետ կապված, տաճարի արևելյան, ավելի հին հատվածը՝ ուղղված դեպի Սոնը, որը ներառում է նաև աբսիդը և երգչախումբը, կառուցվել է ռոմանական ոճով, իսկ ավելի նոր արևելյան հատվածը, որն էլ ներառում է ճակատամասը՝ գոթական ոճով։

Տաճարն ավերվել է 1562 թվականին, հուգենոտների կողմից, սակայն ավելի ուշ վերականգնվել է։

Ֆրանսիական մեծ հեղափոխության տարիներին վերակառուցվել է երգչախումբը, տաճարը ենթարկվել է հեղափոխական վանդալիզմի։

1935-1936 թվականներին երգչախումբը վերականգնվել այն տեսքով, ինչպիսին էր 13-րդ դարում։

1982 թվականին վերականգնվել է ճակատամասը, 1986 թվականին՝ աբսիդը։

Կարևորագույն թվականներ

խմբագրել
  • 1245 թվական՝ տաճարում տեղի է ունենում Լիոնի առաջին ժողովը (նույն ինքը՝ 13-րդ Տիեզերական ժողովը), որը կանչել է Ինոկենտոս IV պապի կողմից։ Ժողովի հիմնական հարցը եղել է Ֆրիդիրխ Երկրորդ կայսեր տապալումը։
  • 1274 թվական՝ տաճարում անց է կացվում Լիոնի երկրորդ ժողովը (նույն ինքը՝ 14-րդ Տիեզերական ժողով), որը հրավիրվել էր Գրեգորիոս X պապի կողմից։ Վերջինս փորձում էր համախմբել եկեղեցիները։ Նշանակալի դեր է խաղացել Բոնավենտուրան, որը մահացել է ժողովի ժամանակ։ Մեծ աղմուկ է բարձացրել մոնղոլական առաքելության ղեկավար Աբակի-խանի մկրտությունը։
  • 1316 թվական՝ տաճարում տեղի է ունենում Հռոմի Հովհաննես XXII պապի թագադրությունը։
  • 1600 թվականի դեկտեմբեր՝ Հենրիխ IV-ի և Մարիա Մեդիչիի հարսանիքը։
  • 1622 թվականի դեկտեմբերի 12՝ Ռիշելյոյի՝ որպես կարդինալ թագադրությունը։
  • 1986 թվականի հոկտեմբերի 5՝ Հովհաննես Պողոս II պապը տաճարում ընդունում է հարյուրավոր հիվանդների։

Տեսարժան վայրեր

խմբագրել

Աստղագիտական ժամացույցներ

խմբագրել
 
Տաճարի աստղագիտական ժամացույցներից մեկը։

Տաճարում գործող աստղագիտական ժամացույցները ամենահինն են Ֆրանսիայում։ Դրանք իրենց պատմությունը սկսում են 14-րդ դարից։ Հուգենոտների կողմից ոչնչացվելուց հետո վերականգնվել են 1572-1600 թվականներին։ Իրենց բարկայի տեսքն ընդունել են 1655 թվականին։

18-րդ դարում դրանց վրա հայտնվել է սլաքով րոպեանոց թվատախտակ։ Չնայած բազմաթիվ վերանորոգումների և վերափոխումների, ժամացույցները պարունակում են որոշ երկաթյա դետալներ՝ ձուլված 16-րդ դարի վերջին։

Ցույց են տալիս ժամերը, րոպեները, ամսաթիվը, Լուսնի և Արևի դիրքը Երկրի նկատմամբ։

Այլ տեսարժան վայրեր

խմբագրել
  • Ապակենախշերը (վիտրաժ), այդ թվում և XIII դարի ապսիդի վիտրաժները։
  • Տաճարի ճակատամասին կից 11-րդ դարի երգեցողության եկեղեցական դպրոց (մանեկանտերի՝ ֆր.՝ manécanterie),
  • 15-րդ դարի Բուրբոնների երգչախումբ, որտեղ թաղված է Բուրբոն կարդինալը (1488),
  • Հովհաննես Մկրտչի արձանը, Բլեզի աշխատանք (1780)։

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 base Mérimée (ֆր.)ministère de la Culture, 1978.
  2. Centre, UNESCO World Heritage. «Historic Site of Lyons». whc.unesco.org (անգլերեն). Վերցված է 2016 թ․ օգոստոսի 15-ին.

Գրականություն

խմբագրել
  • Régis Neyret. Le livre de Lyon : Lugdunoscopie. — Lyon: Éditions Lyonnaises, 1995. — ISBN 978-2910979003
  • Henri Leroudier. Mini histoire de Lyon. — Lyon: Éditions SME résonance, 1989.
  • Lyon: Primatiale Saint-Jean (буклет). — Polyplan Villeurbanne, 2004.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիոնի տաճար» հոդվածին։