Լինդոն Դայքս

ֆուտբոլիստ

Լինդոն Ջոն Դայքս (անգլ.՝ Lyndon John Dykes,հոկտեմբերի 7, 1995(1995-10-07)[1][2], Գոլդ Քոստ), շոտլանդացի ֆուտբոլիստ, «Քուինս Պարկ Ռեյնջերս» ակումբի և Շոտլանդիայի հավաքականի հարձակվող։ 2020 թվականի Եվրոպայի առաջնության մասնակից։

Լինդոն Դայքս
անգլ.՝ Lyndon Dykes
Քաղաքացիությունը  Միացյալ Թագավորություն և  Ավստրալիա
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 7, 1995(1995-10-07)[1][2] (28 տարեկան)
Ծննդավայր Գոլդ Քոստ
Դիրք հարձակվող

Դայքսը ծնվել է Ավստրալիայում՝ շոտլանդացի ներգաղթյալների ընտանիքում։

Ակումբային կարիերա

խմբագրել

Դայքսը «Մադգիրաբա» ակումբի սան է։ 2013 թվականին նորամուտն է նշել հիմնական կազմում, ապա հանդես է եկել «Մերիմակում»։ 2014 թվականին Լինդոնը տեղափոխվել է իր ծնողների պատմական հայրենիք՝ Դամֆրիս քաղաք և միացել տեղի «Քուին օֆ զե Սաութ» ակումբին։ Բարձր մրցակցության պատճառով չի կարողացել նորամուտը նշել հիմնական կազմում, սակայն հաջող հանդես է եկել երիտասարդական թիմում՝ 22 խաղում խփելով 14 գոլ, ինչից հետո վերադարձել է Ավստրալիա։ 2015-2016 թվականներին հանդես է եկել «Ռեդլենդս Յունայթեդում», «Գոլդ Կոստ Սիթիում» և «Սերֆեր Պերադայս Ապոլոյում»։ 2016 թվականի ամռանը կրկին վերադարձել է «Քուին օֆ զե Սաութ»։ Օգոստոսի 6-ին «Դանդի Յունայթեդի» դեմ խաղում նորամուտն է նշել Շոտլանդիայի Չեմպիոնշիփում[3]։ Օգոստոսի 13-ին «Էյր Յունայթեդի» դեմ խաղում Լինդոնը խփել է իր առաջին գոլը «Քուինզ օֆ Զե Սաութի» կազմում[4]։

2019 թվականի ամռանը տեղափոխվել է «Լիվինգսթոն»[5][6]։ Օգոստոսի 3-ին «Մոտերուելի» դեմ խաղում նորամուտն է նշել Շոտլանդիայի Պրեմիեր լիգայում[7]։ Օգոստոսի 24-ին «Ռոս Քաունթիի» դեմ խաղում խփել է իր առաջին գոլը «Լիվինգսթոնի» կազմում[8]։

2020 թվականի ամռանը Դայքսը քառամյա պայմանագիր է կնքել անգլիական «Քուինս Պարկ Ռեյնջերս» ակումբի հետ։ Տրանսֆերի գումարը կազմել է 2 մլն ֆունտ[9]։ «Նոթինգհեմ Ֆորեստի» դեմ խաղում նորամուտն է նշել Չեմպիոնշիփում։ Նույն խաղում խփել է իր առաջին գոլը «Քուինս Պարկ Ռեյնջերսի» կազմում։ Մրցաշրջանի արդյունքներով Դայքսը խփել է 12 գնդակ և դարձել թիմի լավագույն ռմբարկուն։

Միջազգային կարիերա

խմբագրել

2020 թվականի սեպտեմբերի 4-ին ազգերի լիգայում Իսրայելի հավաքականի դեմ խաղում Դայքսը իր նորամուտն է նշել Շոտլանդիայի հավաքականի կազմում[10]։ Սեպտեմբերի 7-ին Չեխիայի հավաքականի դեմ ազգերի լիգայի խաղում խփել է իր առաջին գոլը ազգային հավաքականի կազմում[11]։

2021 թվականին Դայքսը մասնակցել է Եվրոպայի առաջնությանը։ Մրցաշարում խաղացել է Չեխիայի[12], Անգլիայի[13] և Խորվաթիայի հավաքականների դեմ խաղերում[14]։

Գոլեր Շոտլանդիայի հավաքականում

խմբագրել
# Ամսաթիվ Վայր Հակառակորդ Հաշիվ Արդյունք Մրցույթ
1 2020 թվականի սեպտեմբերի 7 Անդրուվ, Օլոմոուց, Չեխիա   Չեխիա 1:1 1:2 ՈՒԵՖԱ-ի ազգերի լիգա 2020/2021
2 2020 թվականի հոկտոմբերի 11 Հեմպդեն Պարկ, Գլազգո, Շոտլանդիա   Սլովակիա 1:0 1:0 ՈՒԵՖԱ-ի ազգերի լիգա 2020/2021
3 2021 թվականի սեպտեմբերի 4 Հեմփդեն Պարկ, Գլազգո, Շոտլանդիա   Մոլդովա 1:0 1:0 Աշխարհի առաջնություն 2022 որակավորում
4 2021 թվականի սեպտեմբերի 7 Էռնստ Հապել, Վիեննա, Ավստրիա   Ավստրիա 1:0 1:0 Աշխարհի առաջնություն 2022 որակավորում
5 2021 թվականի հոկտեմբերի 9 Հեմփդեն Պարկ, Գլազգո, Շոտլանդիա   Իսրայել 2:2 3:2 Աշխարհի առաջնություն 2022 որակավորում
6 2021 թվականի հոկտեմբերի 12 Տորսվոլուր, Տորսհավն, Ֆարերյան կղզիներ   Ֆարերյան կղզիներ 0:1 0:1 Աշխարհի առաջնություն 2022 որակավորում

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. «Данди Юнайтед VS. Куин оф зе Саут 1:1» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ օգոստոսի 6. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 15-ին.
  4. «Куин оф зе Саут VS. Эйр Юнайтед 4:1» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ օգոստոսի 13. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 15-ին.
  5. «Lyndon Dykes». Queen of the South F.C. 2019 թ․ հունվարի 30. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 31-ին.
  6. Carson, Callum (2019 թ․ հունվարի 30). «Lyndon Dykes says signing for Livingston was a 'no-brainer' after striker pens deal with Premiership club». West Lothian Courier. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
  7. «Ливингстон VS. Мотеруэлл 0:0» (անգլերեն). soccerway.com. 2019 թ․ օգոստոսի 3. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 15-ին.
  8. «Росс Каунти VS. Ливингстон 1:4» (անգլերեն). soccerway.com. 2019 թ․ օգոստոսի 24. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 15-ին.
  9. «Lyndon Dykes: Queens Park Rangers sign Livingston striker». BBC Sport. 2020 թ․ օգոստոսի 19. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 15-ին.
  10. «Шотландия VS. Израиль 1:1» (անգլերեն). soccerway.com. 2020 թ․ սեպտեմբերի 4. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 15-ին.
  11. «Чехия VS. Шотландия 1:2» (անգլերեն). soccerway.com. 2020 թ․ սեպտեմբերի 7. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 15-ին.
  12. «Шотландия VS. Чехия 0:2» (անգլերեն). soccerway.com. 2021 թ․ հունիսի 14. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 15-ին.
  13. «Англия VS. Шотландия 0:0» (անգլերեն). soccerway.com. 2021 թ․ հունիսի 18. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 15-ին.
  14. «Хорватия VS. Шотландия 3:1» (անգլերեն). soccerway.com. 2021 թ․ հունիսի 22. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 15-ին.