«Անդրուվ» մարզադաշտ (չեխ․՝ Andrův stadion), ֆուտբոլային մարզադաշտ Չեխիայի Օլոմոուց քաղաքում, «Սիգմա» ֆուտբոլային ակումբի տնային ասպարեզը։ Տեղավորում է 12464 հանդիսական[1]։ Չեխիայի ամենաժամանակակից մարզադաշտերից մեկն է և համապատասխանում է ՈՒԵՖԱ-ի բոլոր չափանիշներին՝ եվրագավաթային և ազգային հավաքականների հանդիպումներ անցկացնելու համար[2]։

Անդրուվ
Տեսակֆուտբոլային մարզադաշտ
Մարզաձևֆուտբոլ
ՏեղագրությունՕլոմոուց
Երկիր Չեխիա
Հիմնադրված1940
Անվանված էՅոսեֆ Անդեր
Բացված1940
ՍեփականատերՍիգմա Օլոմոուց ՖԱ
Տարողություն12 566
Տնային թիմՍիգմա Օլոմոուց ՖԱ
Քարտեզ
Քարտեզ
 Andrův stadion Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

 
Յոսեֆ Անդերի հուշատախտակը մարզադաշտի պատին

Մարզադաշտն անվանակոչվել է օլոմոուցցի գործարար Յոսեֆ Անդերի (1888-1976) անունով, որը ֆուտբոլի մեծ երկրպագու էր[3]։

Նրա նախաձեռնությամբ 1938 թվականին Օլոմոուցում սկսվել է նոր ֆուտբոլային մարզադաշտի շինարարությունը։ Երկու տարի անց 20000 հանդիսական տեղավորող մարզադաշտը բացվել է։ Բոլոր նստատեղերը տեղադրված էին մեկ երկաթբետոնե մեծ տրիբունայում, որը, սակայն, շուտով ոչնչացվեց գերմանական զորքերի կողմից՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին, երբ պայթեցվեց զինամթերքի պահեստը, որը գտնվում էր հենց այդ տրիբունայի տակ[3]։

Պատերազմի ավարտից հետո նրա տեղում կառուցվեց ժամանակավոր փայտե տրիբունա, որը ծառայեց մինչև 1976 թվականը։ 1977 թվականին կառուցվեց նոր՝ ավելի հարմարավետ և ընդարձակ տրիբունա։ 1986 թվականին սկսվեց հանադիպակաց տրիբունայի շինարարությունը[4]։

Հաջորդ խոշոր փոփոխությունները կատարվել են 1998 թվականին, երբ հիմնական տրիբունայի բոլոր տեղերը դարձան նստովի, կառուցվեց ժամանակավոր հարավային տրիբունա, և սկսվեց հյուսիսային տրիբունայի շինարարությունը, որն ավարտվեց երկու տարի անց[4]։

2009 թվականին սկսվեց նոր հարավային տրիբունայի շինարարությունը։ Այն պատճենվեց հյուսիսայինից. այնտեղ, բացի հանդիսատեսի համար 2534 տեղերից (ներառյալ՝ 460 տեղ VIP-անձանց համար)[4], կան 30 հարկաբաժին, էլեկտրոնային մեծ ցուցատախտակ և ակումբի տեխնիկական տարածքներ։ Շինարարությունն ավարտվել է 2009 թվականին[3]։

Նախկին անվանումներ խմբագրել

1950 թվականին, հիմնականում քաղաքական նկատառումներից ելնելով, մարզադաշտի անվանումը փոխվեց՝ դառնալով «Խաղաղության մարզադաշտ»։ Միայն 1993 թվականին, մարզադաշտի հիմնադիր Յոսեֆ Անդերի նկատմամբ հարգանքից ելնելով, մարզադաշտին վերադարձվեց սկզբնական անվանումը[5]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. www.esmedia.cz, ESMEDIA Interactive. «Fotbalový stadion | SK Sigma Olomouc - Oficiální web fotbalového klubu». www.sigmafotbal.cz (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 29-ին.
  2. «NA POŘÁDÁNÍ MISTROVSTVÍ JEDNADVACETILETÝCH JE SIGMA PŘIPRAVENA, HLÁSÍ MARTIN RAK». olomouc.cz (չեխերեն).
  3. 3,0 3,1 3,2 «Andruv Stadion - Olomouc - The Stadium Guide» (հոլանդերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 29-ին.
  4. 4,0 4,1 4,2 «OBRAZEM: Co deset let, to nová tribuna. Projděte si stadion v Olomouci». iDNES.cz. 2013 թ․ օգոստոսի 14. Վերցված է 2021 թ․ ապրիլի 29-ին.
  5. «SK Sigma Olomouc - Stadion». fotbalportal.cz (չեխերեն).

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրուվ» հոդվածին։