Լինդա Փերրի (անգլ. Linda Perry, ապրիլի 15, 1965(1965-04-15), Սփրինգֆիլդ (Մասաչուսեթս), Մասաչուսեթս, ԱՄՆ), ամերիկացի ռոք կատարող, երգահան և երաժշտական պրոդյուսեր, ով իր առաջին հաջողություններին հասել է 4 Non Blondes խմբում։ Խմբից հեռանալուց հետո Փերրին ձևավորել է երկու ձայնագրող լեյբլ և գրել է մի քանի հայտնի հիթեր, մասնավորապես Գվեն Ստեֆանիի («What Are You Waiting For»), Փինքի («Get the Party Started»), Քրիստինա Ագիլերայի («Beautiful») համար։

Լինդա Փերրի
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունանգլ.՝ Linda Perry
Ծնվել էապրիլի 15, 1965(1965-04-15) (59 տարեկան)
Սփրինգֆիլդ (Մասաչուսեթս), Մասաչուսեթս, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ
Ժանրերռոք և ալտերնատիվ ռոք
Մասնագիտություներգչուհի, կոմպոզիտոր, երգերի հեղինակ, երաժշտական պրոդյուսեր, կիթառահար և հեղինակ-կատարող
Երգչաձայնկոնտրալտո
Գործիքներկիթառ և վոկալ
ԼեյբլCustard Records?, Interscope Records, Kill Rock Stars?, Rockstar Records? և Atlantic Records
ԱնդամակցությունDeep Dark Robot?
Կապված4 Non Blondes
ԱմուսինՍառա Գիլբերտ
 Linda Perry Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Երիտասարդ տարիներ խմբագրել

Ծնվել է 1965 թվականի ապրիլի 15-ին Մասաչուսեթս նահանգի Սփրինգֆիլդ քաղաքում։

21 տարեկանում նա Սան Դիեգոյից տեղափոխվել է Սան Ֆրանցիսկո, որտեղ անցկացրել է իր մանկությունը, և սկսել իր երաժշտական կարիերան։

4 Non Blondes խմբագրել

1989 թվականին ձևավորվել է 4 Non Blondes խումբը, որի կազմում էին՝ Փերրին, բաս կիթառահար Քրիստա Հիլհաուսը (Christa Hillhouse), Շոննա Հոլը (Shauna Hall) Վանդա Դեյը (Wanda Day)։

1992 թվականին թողարկվել է դեբյուտային՝ Bigger, Better, Faster, More! ալբոմը, որը իր մեջ ներառում է «What’s Up?» հիթը։ Երկու տարի անց Փերրին լքել է խումբը։

Անձնական կյանք խմբագրել

Փերրին բացահայտ լեսբուհի է։

2014 թվականի մարտի 30-ից ամուսնացել է դերասանուհի Սառա Գիլբերտի հետ, ում հետ նա մինչ ամուսնությունը երկու տարի հանդիպել է[1]։ Ամուսինները որդի ունեն՝ Ռոդս Էմիլիո Գիլբերտ Փերրի (ծնվ. փետրվարի 28, 2015, ի ծնե՝ Գիլբերտ)։ 2019 թվականի դեկտեմբերի 27-ին Գիլբերտը հայցել է Փերիի հետ իրավական հարաբերությունների դադարեցման մասին հինգ տարվա ամուսնությունից հետո՝ նշելով նույն տարվա օգոստոսի 13-ին բաժանման ամսաթիվը, իսկ բաժանման պատճառը «անհաշտ անհամաձայնություններն» են[2]։

Սկավառակագրություն խմբագրել

4 Non Blondes խմբագրել

  • Bigger, Better, Faster, More! (1992)
  • Dear Mr. President (Live in Italy) (1993-1994)

Deep Dark Robot խմբագրել

  • 8 Songs About a Girl (2011)

Սոլո աշխատանքներ խմբագրել

Ալբոմներ խմբագրել

  • In Flight (1996)
  • After Hours (1999)
  • In Flight (2005, վերաթողարկում)

Սաունդթրեքեր խմբագրել

«Ագռավը։ Հրեշտակների քաղաք» (1996), Hollywood Records (Օգոստոսի 30, 1996)

  • «Knock Me Out», Լինդա Փերրի

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Sara Gilbert Marries Linda Perry». PEOPLE.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 25-ին.
  2. «Sara Gilbert Files for Separation from Linda Perry After Nearly 6 Years of Marriage». PEOPLE.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 25-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լինդա Փերրի» հոդվածին։