Լիյսի Օտերմա (ֆիններեն՝ Liisi Oterma, հունվարի 6, 1915(1915-01-06)[1], Տուրկու, Ֆինլանդիայի մեծ իշխանություն, Ռուսական կայսրություն - ապրիլի 4, 2001(2001-04-04), Տուրկու, Ֆինլանդիա), ֆինն աստղագետ, աշխատել է Տուրկուի աստղադիտարանում։

Լիյսի Օտերմա
Liisi Oterma
Ծնվել էհունվարի 6, 1915(1915-01-06)[1]
Տուրկու, Ֆինլանդիայի մեծ իշխանություն, Ռուսական կայսրություն
Մահացել էապրիլի 4, 2001(2001-04-04) (86 տարեկան)
Տուրկու, Ֆինլանդիա
Քաղաքացիություն Ֆինլանդիա
Մասնագիտությունաստղագետ և էսպերանտիստ
Հաստատություն(ներ)Տուրկուի աստղադիտարան
Գործունեության ոլորտաստղագիտություն
Ալմա մատերՏուրկուի համալսարան
Տիրապետում է լեզուներինէսպերանտո
Պարգևներ

Օտերման դարձել է Ֆինլանդիայում առաջին կին գիտնականը, ով ստացել է դոկտորական աստիճան աստղագիտության բնագավառում։ Դարձել է աստղագիտության պրոֆեսոր 1965 թվականից։

Հայտնաբերել է 4 գիսաստղ, մասնավորապես 38P/Ստեֆանի-Օտերմայի, 39P/Օտերմայի, C/1942 C2 և 139P/Վայիսալա-Օտերմայի, ինչպես նաև մի շարք աստերոիդներ։

Նրա պատվին է անվանվել (1529) Օտերմա աստերոիդը։ Աշխատել է Տուորլա աստղադիտարանում, Տուրկուի աստղադիտարանում և Կևոլա աստղադիտարանում։

Խոսում էր 11 լեզուներով, այդ թվում Էսպերանտոյով։ Թոշակի է անցել 1978 թվականին։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել