Լիլլիան Ռենդոլֆ

ամերիկացի դերասանուհի

Լիլլիան Ռենդոլֆ (անգլ.՝ Lillian Randolph, 1914[1], Նոքսվիլ, Թենեսի, ԱՄՆ - սեպտեմբերի 12, 1980(1980-09-12)[2] կամ 1980[1], Լոս Անջելես, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, երգչուհի, նաև ռադիոհաղորդավարուհի։

Լիլլիան Ռենդոլֆ
Դիմանկար
Ծնվել է1914[1]
ԾննդավայրՆոքսվիլ, Թենեսի, ԱՄՆ
Մահացել էսեպտեմբերի 12, 1980(1980-09-12)[2] կամ 1980[1]
Մահվան վայրԼոս Անջելես, ԱՄՆ
ԳերեզմանՖորեստ Լոուն հուշայգի
Քաղաքացիություն ԱՄՆ
Ազգությունաֆրոամերիկացի
Մայրենի լեզուանգլերեն
Մասնագիտությունդերասանուհի, երաժիշտ, երգչուհի, հեռուստատեսային դերասանուհի, ձայնային դերասանուհի և կինոդերասանուհի
 Lillian Randolph Վիքիպահեստում

Հայրը հոգևորական էր, մայրը ուսուցչուհի[3][4]։ Ավագ քույրը Ամանդա Ռենդոլֆը նույնպես դարձավ դերասանուհի, իսկ եղբայրը` Սթիվ Գիբսոնը երաժիշտ։

Իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է Քլիվլենդում և Դետրոյտում[5], ապա տեղափոխվել է Լոս Անջելես, որտեղ 1930-ական թթ. վերջում դարձել է ճանաչված ռադիոհաղորդավար։ Միաժամանակ նաև սկսել է հանդես գալ ֆիլմերում, խաղալով փոքր դերեր, որոնցից առավել նշանավորը «Այս հրաշալի կյանքը» (1946) ֆիլմն էր[6]։

1940-1952 թվականներին «Թոմն ու Ջերին» մուլտսերիալում հնչունավորել է սևամորթ աղախնի կերպարը։

Արդեն 1951 թվականից սկսած առավել հաճախ հանդես է գալիս հեռուստատեսությունում, փոքրիկ դերեր ունենալով հեռուսասերիալներում և տարբեր շոուներում։ Քիչ թե շատ մեկ այլ նշանավոր դեր է ունեցել «Կամաց, կամաց, սիրելի Շառլոտա» (1964) ֆիլմում, վերջին դերը կինոյում խաղացել է 1979 թվականի «Սոխի դաշտ» ֆիլմում։ Մահացել է քաղցկեղից[7] և հուղարկավորվել է Հոլիվուդ Հիլզ գերեզմանատանը, որտեղ նաև հուղարկավորված է քույրը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Smith J. C. Notable Black American Women — Vol. 3.
  2. 2,0 2,1 2,2 Internet Movie Database — 1990.
  3. Radio Actress Lillian Randolph Seeks Divorce. — Jet, 1953.
  4. Rea, E. B. (1948 թ․ հունվարի 10). «Does Radio Give Our Performers a Square Deal?». The Afro American. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 17-ին.
  5. Witbeck, Charles (1969 թ․ սեպտեմբերի 1). «Madame Queen Joins Cosby». The Evening Independent. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 19-ին.
  6. «Lillian Randolph, a film and television jewel». African-American Registry. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 27-ին.
  7. «People and Places». Star-News. 1980 թ․ սեպտեմբերի 16. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 20-ին.