Լիա Ստուրուա
Լիա Ստուրուա (վրաց.՝ ლია სტურუა, մայիսի 15, 1939, Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացի բանաստեղծ, արձակագիր, գրականագետ։
Լիա Ստուրուա | |
---|---|
Ծնվել է | մայիսի 15, 1939 (85 տարեկան) |
Ծննդավայր | Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | բանաստեղծուհի և գրող |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Վրաստան |
Կրթություն | Թբիլիսիի պետական համալսարան |
Պարգևներ |
Ծնվել է Թբիլիսիում։ Ավարտել է Թբիլիսիի պետական համալսարանի վրաց բանասիրության ֆակուլտետը, այնուհետև՝ ասպիրանտուրան։ 1974 թվականին պաշտպանել է գիտական ատենախոսություն՝ «Գույնի գեղարվեստական գործառույթը Գ. Տաբիձեի պոեզիայում»։ Երկար տարիներ դասախոսել է Թբիլիսիի համալսարանում, զուգահեռաբար ավագ գիտաշխատող է եղել Թբիլիսիի Շ. Ռուսթավելու անվան գրական ինստիտուտում։ Գալակտիոն Տաբիձեի թանգարանում գրական խորհրդական է։ Բազմաթիվ գրքերի հեղինակ է։ Թարգմանվել է գերմաներեն, ֆրանսերեն, անգլերեն, ֆիններեն։ 1997 թվականին նորվեգական հեռուստաընկերաթյունը նկարահանել է ֆիլմ Լիա Ստուրուայի (Յունա Մորիցի հետ) մասին[1]։
Լիա Ստուրուան հայերեն
խմբագրել- Բորժոմիի կարոտը; «Հայացքով կվազեմ ես քո հետևից...»; «Երեխաների թուշիկներն են ընկնում...»: «Կամուրջ», 2010-2012, էջ 348-350։ Վրացերենից թարգմ.՝ Անահիտ Բոստանջյան։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Կամուրջ», 2010-2012, էջ 348։