Մաքս Ժակոբ
Մաքս Ժակոբ (ֆր.՝ Max Jacob, հուլիսի 12, 1876[2][3][4][…], Կեմպեր[5][6][7][…] - մարտի 5, 1944[2][8][9][…], Drancy concentration camp, Դրանսի), ֆրանսիացի բանաստեղծ և նկարիչ։ Պատվո լեգեոնի շքանշանակիր է (1932)։
Մաքս Ժակոբ ֆր.՝ Max Jacob | |
---|---|
Ծննդյան անուն | ֆր.՝ Max Jacob Alexandre[1] |
Ծնվել է | հուլիսի 12, 1876[2][3][4][…] |
Ծննդավայր | Կեմպեր[5][6][7][…] |
Վախճանվել է | մարտի 5, 1944[2][8][9][…] (67 տարեկան) |
Վախճանի վայր | Drancy concentration camp, Դրանսի |
Գերեզման | Saint-Benoît-sur-Loire |
Գրական անուն | Morven le Gaëlique[10] և Léon David[10] |
Մասնագիտություն | նկարիչ, բանաստեղծ, գրող, գրական քննադատ, արվեստի քննադատ, ակնարկագիր, արձակագիր, թարգմանիչ, գծանկարիչ, արվեստագետ, վիմագրող, նկարազարդող, պաստելիստ, ջրանկարիչ և վիզուալ արտիստ |
Լեզու | ֆրանսերեն |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Կրթություն | École coloniale? և Փարիզի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ |
Ժանրեր | վեպ |
Գրական ուղղություններ | կուբիզմ |
Պարգևներ | |
Max Jacob Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԳերմանական հրեաների ընտանիքից է, որոնք 1825 թվականին գաղթել են Սարբրյուկենայից (Բրետան)։ 1890-1891 թվականներին Փարիզում Շարկոյի մոտ բուժման կուրս է անցել։ 1894 թվականից ապրել է Փարիզում, սովորել է իրավունք, 1898 թվականի դեկտեմբերին հրատարակվել է որպես գեղարվեստական քննադատ՝ Լեոն Դավիթ կեղծանվամբ։ 1901 թվականին ծանոթացել է Պիկասոյի հետ (Ամբրուազ Վոլարի նկարների ցուցադրումից հետո, որին Ժակոբը գնահատել է շատ բարձր)։ Որոշ ժամանակ նրա հետ ապրել է Վոլտերի բուլվարի մոտ գտնվող տանը։ Հնարավոր է, որ հենց Ժակոբն է անվանակոչել Ռավինյան փողոցի համար 13 տունը՝ կոչելով Բատո-Լավուար, ուր 1904 թվականին տեղափոխվել է Պիկասոն։ 1904 թվականին Պիկասոյի շնորհիվ ծանոթացել է Ապոլիների, հետո Մոդիլյանիի, Բրակի, Դերենի, Ռուսսոյի և այլոց հետ։ Մեծ հետաքրքրություն է ցուցաբերել ձեռնագուշակության և ատտղագիտության հանդեպ, տարվել է կաբալլայով։ Այդ շրջանում Ժակոբին հատուկ է եղել վարքի չափազանց տարօրինակ ոճ և օրիգինալ տեսքը, որով ցույց էր տալիս իմ կողմնորոշումը սեփական սեռի ներկայացուցիչների հանդեպ։
Վերափոխում
խմբագրել1909 թվականի սեպտեմբերի 22-ին Մաքս Ժակոբի հետ միստիկ դեպք է պատահել, շատ տարիներ անց դա նկարագրել է «Պատմություն իմ վերաբերյալ»-ում (1939)[12]։ Վերադառնալով Ազգային գրադարանից Ռավինյան փողոցի № 7 տանը գտնվող իր չքավոր կացարան՝ նա Հրեշտակի պատին կարմիր պաստառների ֆոնի վրա նկատել է դեղին մետաքսով պատված, բաց կապույտ զարդարանքով կերպարանք։ Ժակոբը ընկել է ծնկների վրա, նրա աչքերը լցվել են արցունքով, նա զգացել է առեղծվածային լուսավորում։ Սակայն Ժակոբը կնքվել է շատ ուշ՝ 1915 թվականի փոտրվարի 18-ին, նրա կնքահայրը դարձել է Պիկասսոն։
1920 թվականին Պիգալի հրապարակում ընկել է ավտոմեքենայի տակ։ Իր դժվար ապաքինման մասին պատմել է «Բեոտիայի թագավորը» գրքում (1921)։ 1921-1928 և 1936-1944 թվականներին ապրել է բենեդիկտյան Սեն-Բենուա-սյուր-Լուար վանքում։ 1925-1926 թվականներին ճանապարհորդել է Իտալիայում և Իսպանիայում։ Ժակոբի գուաշային առաջին ցուցադրումը եղել է Բերխնեյմի պատկերասրահում 1926 թվականի մարտին։
Վերջին տարիներ
խմբագրելՕկուպացիայի շրջանում վիճակված է եղել կրել դեղին աստղ և չափազանց հիվանդագին կերպով է վերապրել այդ հանգամանքը։ 1942-1943 թվականներին Ժակոբի քույրն ու եղբայրը մահացել են նացիստական համակենտրոնացման ճամբարներում։ 1944 թվականի փետրվարի 24-ին որպես հրեա և հոմոսեքսուալ ձերբակալվել է գեստապոյի կողմից, ուղարկվել է Օռլեանի բանտ, հետո Դրանսի ճամբար, որտեղ մի քանի օրից մահացել է բրոնխների և թոքերի բորբոքումից։ 1949 թվականին Ժակոբի մարմինը տարվել է Սեն-Բենուա-սյուր-Լուարի գերեզմանոց, 1960 թվականին պաշտոնապես ճանաչվել է Ֆրանսիայի համար մահացած բանաստեղծներից, նրա անունը գրված է 1939-1945 թվականներին զոհված գրողների Փարիզի պանթեոնի հուշատախտակի վրա։
Արվեստ
խմբագրելՍկսել է երեխաների համար գրքերից («Քաբուլի թագավորի պատմությունը», 1903), բազմիցս անդրադարձել է բրետոնական բանահյուսությանը։ Ժակոբի բանաստեղծությունները լի են գրոտեսկով և բառախաղերով, մոտ են կուբիզմին և սյուրռեալիզմին։
Ճանաչում
խմբագրելԺակոբի բանստեղծությունների հիման վրա երգեր են գրել Էրիկ Սատին, Ֆրանսիս Պուլենկը, Անրի Սոգեն։ Բանաստեղծի հայտնի դիմանկարներն ստեղծել են Մոդիլյանին, Պիկասսոն, Կոկտոն։
Ստեղծագործությունները
խմբագրել- Saint-Matorel (1911, Պիկասոյի նկարազարդմամբ)
- La Côte (1911)
- Œuvres burlesques et mystiques de Frère Matorel (1912, Դերենայի նկարազարդմամբ)
- Le Siège de Jérusalem‚ grande tentation céleste de Frère Matorel (1914, Պիկասոյի նկարազարդմամբ)
- Le Cornet à dés (1917)
- Le phanérogame (1918, վեպ)
- La Défense de Tartufe (1919)
- Cinématoma (1920)
- Le laboratoire central (1921)
- Le Roi de Béotie (1921)
- Le Cabinet noir (1922)
- Art Poétique (1922)
- Filibuth ou la Montre en or (1923, վեպ)
- Le Terrain Bouchaballe (1923, վեպ)
- Visions infernales (1924,արձակ բանաստեղծություն)
- L’Homme de chair et l’Homme reflet (1924, վեպ)
- Les Pénitents en maillots roses (1925)
- Le fond de l’eau (1927)
- Le tableau de la Bourgeoisie (1929)
- Rivage (1931)
- Bourgeois de France et d’ailleurs (1932)
- Morceaux choisis (1936)
- Ballades (1938)
- Derniers poèmes (1945, հետմահու)
Ֆիլմերը
խմբագրել- Պարոն Մաքս / Monsieur Max՝ գեղարվեստական հեռուստաֆիլմ, Ֆրանսիա, 2006, ռեժիսոր Գաբրիել Ագիոն, իսպաներեն, գլխավոր դերում՝ Ժան-Կլոդ Բրիալի։
- Ամերիկյան վավերագրական «Հանճար» հեռուստասերիալ-անթոլոգիայի երկրորդ եթերաշրջանում (2018) պատմում է Պաբլո Պիկասոյի կյանքի և գործունեության մասին, Մաքս Ժակոբի դերը խաղում է Թեոդոր Նայթը։
Հիշատակ
խմբագրել- 1989 թվականին Ժակոբի հայրենի Կեմպեր քաղաքի տեղական թատրոնը, որը հիշատակված է «Le Terrain Bouchaballe» պիեսում (1922), ստացել է «Մաքս Ժակոբի թատրոն» անունը։ Քաղաքային քոլեջը ևս կրում է բանաստեղծի անունը[13]։
- Մաքս Ժակոբի կամուրջը, որը բացվել է 1994 թվականի դեկտեմբերին, բանաստեղծի մահից 50 տարի անց, համարվում է Օդ գետի տասը հետիոտնային կամուրջներից մեկը։ Պարսպապատումը կատարվել է Դրանսի ճամբարի փշոտ մետաղալարերով, որտեղ եղել է Ժակոբը։
- Ժակոբ Մաքսի կեմպերյան տանը, որտեղ բանաստեղծը ծնվել է ու մեծացել, 2013 թվականի փետրվարից անցկացվել են «Les Rendez-vous de Max» ամենամսյա ընթերցանություն և բանաստեղծական հավաքներ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ https://archives.quimper.bzh/ark:/naan/a011309336190IdyA6W/dd0920ff69
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 Max Jacob (ֆր.) — ministère de la Culture.
- ↑ 4,0 4,1 Encyclopædia Britannica
- ↑ 5,0 5,1 5,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 6,0 6,1 6,2 MusicBrainz artist ID
- ↑ 7,0 7,1 7,2 Union List of Artist Names
- ↑ 8,0 8,1 8,2 Cyprien Max Jacob (նիդերլ.)
- ↑ 9,0 9,1 9,2 Cyprien Max Jacob — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 10,0 10,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ Base Léonore (ֆր.) — ministère de la Culture.
- ↑ Christine van Rogger-Andréucci. Max Jacob: acrobate absolu. — Seyssel, 1993. — P. 71.
- ↑ ««Grands projets, Pôle Max Jacob»». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 30-ին.
Գրականություն
խմբագրել- Kamber G. Max Jacob and the poetics of cubism. — Baltimore: Johns Hopkins Press, 1971.
- Peyre A. Max Jacob quotidien. — Paris: J. Millas-Martin, 1976.
- Schneider J.M. Clown at the altar: the religious poetry of Max Jacob. — Chapel Hill: U.N.C. Dept. of Romance Languages, 1978.
- Mousli B. Max Jacob. — Paris: Flammarion, 2005.
- Аполлинер Г. Макс Жакоб // Аполлинер Г. Эстетическая хирургия. — СПб: Симпозиум, 1999. С. 486.
- Маревна (Воробьева-Стебельская М.). Моя жизнь с художниками «Улья». — М.: Искусство — XXI век, 2004.
- Креспель Ж.-П. Повседневная жизнь Монмартра во времена Пикассо (1900—1910). — М.: Молодая гвардия, 2000. ISBN 5-235-02401-X.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մաքս Ժակոբ» հոդվածին։ |