Էմիլիենա դ’Ալանսոն

ֆրանսիացի պարուհի, դերասանուհի, կուրտիզանուհի

Էմիլիենա դ’Ալանսոն (ֆր.՝ Émilienne d'Alençon, իսկական անունը՝ Էմիլի Անդրե (ֆր.՝ Émilie André), հուլիսի 17, 1870(1870-07-17)[1][2][3], Փարիզի 9-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[1] - փետրվարի 14, 1945(1945-02-14)[4][5][6][…], Մոնակո), ֆրանսիացի դերասանուհի, պարուհի, կուրտիզանուհի, Հիասքանչ դարաշրջանի աստղ։

Էմիլիենա դ’Ալանսոն
ֆր.՝ Émilienne d'Alençon
Ծնվել էհուլիսի 17, 1870(1870-07-17)[1][2][3]
ԾննդավայրՓարիզի 9-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[1]
Մահացել էփետրվարի 14, 1945(1945-02-14)[4][5][6][…] (74 տարեկան)
Մահվան վայրՄոնակո
ԳերեզմանԲատինոլի գերեզմանատուն
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունթատրոնի դերասանուհի և կուրտիզանուհի
Համատեղ ապրող(ներ)Étienne Balsan?

Կենսագրություն

խմբագրել

Էմիլի Անդրեն ծնվել է 1869 թվականին Փարիզում։ Մեկ տարի սովորել է Դրամատիկական արվեստի կոնսերվատորիայում։ 1889 թվականին առաջին անգամ հանդես է եկել «Cirque d'Été» (Ամառային կրկես), այնուհետև՝ Փարիզի կազինոյում, Ֆոլի-Բերժերում, փարիզյան «Լա Սկալայում», Օլիմպիա համերգասրահում, Վարետե թատրոնում և այլն։ Հյուրախաղերով հանդես է եկել Լոնդոնում։ Մրցակցել է Լիանա դե Պուժիի և Կարոլինա Օտերոյի հետ, նրանց անվանել են «Հիասքանչ դարաշրջանի երեք գեղեցկուհիներ»։ 1906 թվականին թողել է բեմը և հետաքրքրվել ձիարշավով։ Ունեցվածքը կորցրել է՝ տարվելով թմրանյութերով և թղթախաղով։ 1931 թվականին նրան ստիպել են վաճառելու իր ունեցվածքն ու շքեղ կահույքը։

Մահացել է 1945 թվականին՝ Նիսում։ Թաղված է Փարիզի Բատինոլ գերեզմանատանը։

Ստեղծագործական ուղի

խմբագրել

Հրատարակել է բանաստեղծություններ և պիեսներ։

Կերպարը կինոյում

խմբագրել

«Միայնակ Շանել» ֆիլմի հերոսուհիներից է (1981, նրա դերը մարմնավորել է Կարեն Բլեքը

Անձնական կյանք

խմբագրել

Նրա մտերիմ ընկերներից են եղել դուքս Ժակ Դ՛Յուզեսը, Բելգիայի թագավոր Լեոպոլդ II-ը, սպա, խաղամոլ, Կոկո Շանելի սիրեկան ձիապան Պերսի Վուդլենդը, կապի մեջ է եղել նաև բանաստեղծ Ռենե Վիվենի հետ։ Նրան նկարել են Անրի դը Տուլուզ-Լոտրեկը, Ժյուլ Շերեն։ Էմիլիենայով հիացած է եղել Մարսել Պրուստը։ Նրա հետ ծանոթ է եղել իշխան Ֆելիքս Յուսուպովը, ում մասին Էմիլիենան գրել է իր հուշերում։

Գրականություն

խմբագրել
  • Auriant (pseud. d’Alexandre Hadjivassiliou). Émilienne d’Alençon. Bruxelles: Éditions de la nouvelle revue belgique, 1942
  • Ochaim B., Balk C. Varieté-Tänzerinnen um 1900: vom Sinnenrausch zur Tanzmoderne. Frankfurt/Main: Stroemfeld/Roter Stern, 1998
  • Dufresne Cl. Trois grâces de la Belle Epoque. Paris: Bartillat, 2003.

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 ծննդական
  2. 2,0 2,1 GeneaStar
  3. 3,0 3,1 Roglo — 1997. — ed. size: 10000000
  4. 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. 5,0 5,1 5,2 vital record
  6. 6,0 6,1 6,2 Բատինոլի գերեզմանատուն — 1822.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմիլիենա դ’Ալանսոն» հոդվածին։