Պոպով Լեոնիդ Իվանովիչ (օգոստոսի 31, 1945(1945-08-31), Ալեկսանդրիա, Կիրովոգրադի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային տիեզերագնաց-օդաչու, Խորհրդային Միության կրկնակի հերոս (1980-1981), Հունգարիայի ժողովրդական Հանրապետության 1980, Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության աշխատանքի 1980, Կուբայի Հանրապետության 1980, Ռումինիայի Սոցիալիստական Հանրապետության (1981) հերոս, փոխգնդապետ։

Լեոնիդ Պոպով
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 31, 1945(1945-08-31) (78 տարեկան)
ԾննդավայրԱլեկսանդրիա, Կիրովոգրադի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ուկրաինա
ԿրթությունՉեռնիգովի օդաչուների բարձրագույն ռազմական ավիացիոն ուսումնարան (1968), Յու. Ա. Գագարինի անվան ռազմաօդային ակադեմիա (1976) և ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի զինվորական ակադեմիա
Մասնագիտությունօդաչու, տիեզերագնաց և քաղաքական գործիչ
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
 Leonid Popov Վիքիպահեստում

Տիեզերագնացների ջոկատում ընդգրկվել է 1971 թվականին։ Ավարտել է Չեռնիգովի օդաչուների բարձրագույն զինվորական ավիացիոն ուսումնարանը 1968, Յուրի Գագարինի անվան ռազմաօդային ակադեմիան 1976։ 1980 թվականի ապրիլի 9-ին, Վալերի Ռյումինի հետ, որպես հրամանատար, թռիչք է կատարել «Սոյուզ-35» տիեզերանավով։

Ապրիլի 10-ին տեիզերանավը կցվել է «Սալյուտ-6» - «Պրոգրես-8» ուղեծրային համալիրին, և տիեզերագնացները թռիչքը շարունակել են «Մալյուտ-6» ուղեծրակայանով, որին թռիչքի ընթացքում կցվել են «Աոյուզ-36» (մայիսի 27-ին, տիեզերագնացներ՝ Վալերի Կուբասով, Բերտալան Ֆարկաշ), «Սոյուզ Տ-2» (հունիսի 5-ին, տիեզերագնացներ՝ Յուրի Մալիշև, Վլադիմիր Ակսյոնով), «Սոյուզ-37» (հուլիսի 24-ին, տիեզերագնացներ՝ Վիկտոր Գորբատկո, Ֆամ Տուան), «Սոյուզ-38» (սեպտեմբերի 19-ին, տիեզերագնացներ՝ Յուրի Ռոմանենկո, Տամայո Մենդես) տիեզերանավերը, «Պրոգրես-9, 10, 11» բեռնատար ավտոմատ փոխադրական տիեզերանավերը։ 1980 թվականի հոկտեմբերի 11-ին տիեզերագնացներ Պավել և Վալերի Ռյումինները վայրէջք են կատարել «Սոյուզ-37» տիեզերանավով (թռիչքը տևել է 185 օր)։

1981 թվականի մայիսի 14-22-ին, Դումիտրու Պրունարիույի հետ, որպես հրամանատար, թռիչք է կատարել «Սոյուզ-40» տիեզերանավով, որը կցվել է «Սալյուտ- 6»-«Սոյուզ Տ-4» ուղեծրային համալիրին (ուղեծրում էր 1981 թվականի մարտի 13-ից, տիեզերագնացներ՝ Վլադիմիր Կովալյոնոկ, Վիկտոր Սավինիխ1982 թվականի օգոստոսի 19-27-ին, Ալեքսանդր Սերեբրովի և Սվետլանա Սավիցկայայի հետ, որպես հրամանատար, թռիչք է կատարել «Մոյուզ Տ-7» տիեզերանավով։

Օգոստոսի 20-ին տիեզերանավը կցվել է «Մալյուտ-7»-«Մոյուզ Տ-5» ուղեծրային համալիրին (ուղեծրում էր 1982 թվականի մայիսի 14-ից, տիեզերագնացներ՝ Անատոլի Բերեզովոյ, Վալենտին Լեբեդև

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 380  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեոնիդ Պոպով» հոդվածին։