Վիկտոր Սավինիխ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սավինիխ
Վիկտոր Պետրովիչ Սավինիխ, (ռուս.՝ Виктор Петрович Савиных, մարտի 7, 1940, Բերյոզկինի, Միրնի քաղաքային բնակավայր, Օրիչևսկի շրջան, Կիրովի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային տիեզերագնաց-օդաչու, Խորհրդային Միության հերոս (1981)։
Վիկտոր Սավինիխ | |||
Ի ծնե | Վիկտոր Պետրովիչ Սավինիխ | ||
Պետություն | ԽՍՀՄ | ||
Մասնագիտություն | տիեզերագնաց-օդաչու | ||
Առաքելություն | «Սոյուզ T-4», «Սալյուտ 6 EO-6», «Սոյուզ T-13», «Սալյուտ-7 EO-4-1a», «Սոյուզ T-14», «Սոյուզ TM-5», «Միռ EP-2» «Սոյուզ TM-4» | ||
Տիեզերքում անցկացրած ժամանակը | 252 օր, 17 ժամ, 37 րոպե | ||
Ծնվել է | 1940 մարտի 07 | ||
Ծննդավայր | գ. Բերյոզսկին, Արիչևսկու շրջան, Կիրովի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ | ||
Պարգևներ | |||
Ավարտել է Մոսկվայի գեոդեզիայի, օդալուսանկարահանման և քարտեզագրության ինժեներների ինստիտուտը (1969)։ Տիեզերագնացների ջոկատում է 1978-ից։ 1981-ի մարտի 12-ից մինչև մայիսի 26-ը, Վլադիմիր Կովալյոնոկi հետ, որպես բորտիեժեներ, թռիչք է կատարել «Սոյուզ Տ-4» տիեզերանավով, որը մարտի 13-ին կցվել է «Սալյուտ-6» ուղեծրակայանին։ 74-օրյա թռիչքի ընթացքում «Սալյուտ-6» - «Սոյուզ Տ-4» ուղեծրային համալիրին կցվել են «Սոյուզ-39» (մայիսի 23-30-ին, տիեզերագնացներ՝ Վլադիմիր Ջանիբեկով, մոնղոլ հետազոտող տիեզերագնաց Ժուգդեռդեմիդիյն Գուռագչա) և «Սոյուզ-40» (մայիսի 14—22-ին, տիեզերագնացներ Լեոնիդ Պոպով, Դումիտրու Պրունարիու) տիեզերանավերը։ ԽՍՀՄ-ի 50-րդ և Երկիր մոլորակի 100-րդ տիեզերագնացն է։
Ընդհանուր առմամբ տիեզերական թռիչքում է գտնվել 252 օր, 17 ժամ, 37 րոպե և 50 վայրկյան։
Պարգևներ
խմբագրելՊետական պարգևներ
- Խորհրդային Միության կրկնակի հերոս (1981, 1985)
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշան (орден «За заслуги перед Отечеством»)՝ I աստիճանի (27 փետրվարի 2020) — գիտության բնագավառում ունեցած ակնառու վաստակի և բարձրակարգ մասնագետներ պատրաստելու գործում ներդրած մեծ ավանդի համար[1]
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» («За заслуги перед Отечеством») շքանշան՝ II աստիճանի (6 մարտի 2000) — գիտության բնագավառում ունեցած ակնառու վաստակի և բարձրակարգ մասնագետներ պատրաստելու գործում ներդրած մեծ ավանդի համար[2]
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» («За заслуги перед Отечеством») շքանշան՝ III աստիճանի (11 նոյեմբերի 1994)[3]
- * «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» («За заслуги перед Отечеством») շքանշան՝ IV աստիճանի (12 դեկտեմբերի 2010) — կրթության, գիտության բնագավառներում մատուցած ծառայությունների և բարձրակարգ մասնագետներ պատրաստելու գործում ներդրած մեծ ավանդի համար[4];
- Պատվո շքանշան (2 նոյեմբերի 2004) — կրթության ասպարեզում մատուցած ծառայությունների և բազմամյա բարեխիղճ աշխատանքի համար[5]
- Լենինի երեք շքանշան (1981, 1985, 1988)
- «Տիեզերքի յուրացման բնագավառում մատուցած ծառայությունների համար» մեդալ («За заслуги в освоении космоса») (12 ապրիլի 2011 թվական)[6]
- Ռուսական նավատորմի 300-ամյակին նվիրված հոբելյանական մեդալ
- «Ի հիշատակ Մոսկվայի 850-ամյակի» մեդալ («В память 850-летия Москвы»)
- «Աշխատանքի վետերան» մեդալ
- Ալեքսեյ Լեոնովի մեդալ (Կեմերովոյի մարզ, 2015) — 1985 թվականին բաց տիեզերք դուրս գալու համար[7]
Մրցանակներ
- Ռուսաստանի Դաշնության 1996 թվականի պետական մրցանակ գիտության և տեխնիկայի բնագավառում (18 հունիսի 1996)[8]
- ԽՍՀՄ պետական մրցանակ (1989)
- Ռուսաստանի Դաշնության նախագահի 2002 թվականի մրցանակ կրթության բնագավառում[9]
Պատվավոր կոչումներ
- ԽՍՀՄ տիեզերագնաց-օդաչու
- ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1981)
- Կալուգա, Պերմ, Կիրով քաղաքների և Կիրովի մարզի պատվավոր քաղաքացի
Այլ պարգևներ
- ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի՝ Կ. Է. Ցիոլկովսկու անվան ոսկե մեդալ (1987)
- Օտարերկրյա պարգևներ և կոչումներ
- Մոնղոլիայի Ժողովրդական Հանրապետության հերոս
- Սուխե Բատորի շքանշան (Մոնղոլիա)
- Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետության հերոս
- «Գեորգի Դիմիտրով» շքանշան (Բուլղարիա, 1988);
- «Стара планина» շքանշան (Բուլղարիա, 9 հունիսի 2003)
- Զինվորական փառքի շքանշան (Սիրիա, 1987);
- «Բարեկամության» 2 շքանշան (Սիրիա, 1999, 2000)
- «Բարեկամության» շքանշան (Վիետնամ, 2000);
- Ջեզկազգան (Ղազախստան), Ուլան Բատոր և Դարխան (Մոնղոլիա) քաղաքների պատվավոր քաղաքացի
Հիշատակ
խմբագրել- 2007 թվականին Կիրովի մարզի վարչական կենտրոն Կիրով քաղաքում՝ Ցիոլկովսկու թանգարանի մոտ կանգնեցվել է Վիկտոր Սավինիխի հուշարձանը՝ նրա կենդանության օրոք։
- 2005 թվականին նրա անունով է կոչվել 6890 թվահամարը կրող փոքր մոլորակը, որը հայտնաբերվել է 1975 թվականի սեպտեմբերի 3-ին։
- Վիկտոր սավինիխը հավիտյանս հաշվառված է թիվ 11300 զինվորական մասի ուսումնական գումարտակի առաջին վաշտի անձնակազմում (Մոսկվայի մարզ)։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Указ Президента Российской Федерации от 27 февраля 2020 года № 153 «О награждении государственными наградами Российской Федерации».
- ↑ Указ Президента РФ от 6 марта 2000 года № 470.
- ↑ Указ Президента РФ от 11 ноября 1994 года № 2081.
- ↑ Указ Президента РФ от 12 декабря 2010 года № 1548 Արխիվացված 2010-12-22 Wayback Machine.
- ↑ Указ Президента РФ от 2 ноября 2004 года № 1384.
- ↑ Указ Президента Российской Федерации от 12 апреля 2011 года № 436 «О награждении медалью „За заслуги в освоении космоса“».
- ↑ «Первые космонавты получили медали имени Алексея Леонова в Звездном городке». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 20-ին.
- ↑ Указ Президента РФ от 18 июня 1996 года № 930.
- ↑ Указ Президента РФ от 5 октября 2003 года № 1178.
Գրականություն
խմբագրել- И. А. Маринин, С. Х. Шамсутдинов, А. В. Глушко (составители) Советские и российские космонавты. 1960—2000 / Под редакцией Ю. М. Батурина. — М.: ООО Информационно-издательский дом «Новости космонавтики», 2001. — ISBN 5-93345-003-0
- Назаров Г. Дорогой Гагарина // Филателия СССР. — 1981. — № 4. — С. 2—3.
- Савиных В. П. Записки с мертвой станции — 1989
- Савиных Виктор. Вятка – Байконур - Космос. — М.: «МАКД», 2010. — 224 с. — ISBN 978-5-9902047-2-0
- Савиных В. П. Лётчик-космонавт СССР. Учёный. Общественный деятель. — Киров: НКО «Золотой фонд Вятки», 2011. — 560 с. — ISBN 978-5-85271-405-3
- Земля ждет и надеется / В.Савиных; (Лит. запись Л.В. Смирновой). - Пермь : Кн. изд-во, 1983. - 157 с.
- Савиных, Виктор Петрович."Салют-7". Записки с "мертвой" станции : Виктор Савиных. - Москва : Эксмо, 2019. - 252, (2) с., (4) л. ил., цв. ил. : факс.; 21 см. ISBN 978-5-04-089369-0.
Արտաքին հղումներ
խմբագրել- Կենսագրությունը на сайте Международного объединенного биографического центра.
- Виктор Петрович Савиных в Космической энциклопедии.
- Битва за Салют. Документальный фильм студии Роскосмоса.
- «Магия цифр» и космическая топонимика. Интервью В. П. Савиных в телевизионной программе «Русский космос». 2012 год.
- Космонавт Виктор Савиных. Видеоэнциклопедия «Космонавты». Телестудия Роскосмоса.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիկտոր Սավինիխ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 206)։ |