Վալերի Կուբասով
Վալերի Նիկոլաևիչ Կուբասով (ռուս.՝ Валерий Николаевич Кубасов, հունվարի 7, 1935[1], Vyazniki, Վլադիմիրի մարզ - փետրվարի 19, 2014[2], Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային տիեզերագնաց-օդաչու, Խորհրդային Միության կրկնակի հերոս (1969, 1975), տեխնիկական գիտական թեկնածու (1968)։
Վալերի Կուբասով ռուս.՝ Валерий Кубасов | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 7, 1935[1] |
Ծննդավայր | Vyazniki, Վլադիմիրի մարզ |
Մահացել է | փետրվարի 19, 2014[2] (79 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Գերեզման | Տրոեկուրովյան գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Մոսկվայի ավիացիայի ինստիտուտ (1958) |
Գիտական աստիճան | տեխնիկական գիտությունների թեկնածու |
Մասնագիտություն | տիեզերագնաց, ճարտարագետ և գրող |
Աշխատավայր | Էներգիա |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ | |
Ստորագրություն![]() | |
![]() |
Ավարտել է Մոսկվայի ավիացիոն ինստիտուտը (1958 թվական)։ Խորհրդային տիեզերագնացների ջոկատում Է ընդգրկվել 1966 թվականին։ 1969 թվականի հոկտեմբերի 11-16-ը, Գեորգի Շոնինի հետ, որպես բորտ-ինժեներ, թռիչք է կատարել «Սոյուզ-6» տիեզերանավով։ Առաջինն է իրականացրել տիեզերքում եռակցման աշխատանքների փորձը։ Մասնակցել է «Սոյուզ-7» (մեկօրյա), «Սոյուզ-7» և «Սոյուզ-8» (երեքօրյա) խմբային թռիչքներին, Երկրի շուրջը կատարել 80 պտույտ։ 1975 թվականի հուլիսի 15-21-ը, Ալեքսեյ Լեոնովի հետ, որպես բորտ-ինժեներ, մասնակցել է «Սոյուզ-Ապոլլոն» ծրագրով իրականացվող առաջին սովետա-ամերիկյան գիտափորձին։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Кубасов Валерий Николаевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 2,0 2,1 2,2 Find A Grave — 1995.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 711)։ |