Յուրի Վասիլևիչ Մալիշև (ռուս.՝ Ю́рий Васи́льевич Ма́лышев, օգոստոսի 27, 1941(1941-08-27), Նիկոլաևսկ (Վոլգոգրադի մարզ), Վոլգոգրադի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 8, 1999(1999-11-08), Աստղավան, Մոսկվայի մարզ, Ռուսաստան), խորհրդային տիեգերագնաց-օդաչու, Խորհրդային Միության հերոս (1980)։

Յուրի Մալիշև
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 27, 1941(1941-08-27)
ԾննդավայրՆիկոլաևսկ (Վոլգոգրադի մարզ), Վոլգոգրադի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էնոյեմբերի 8, 1999(1999-11-08) (58 տարեկան)
Մահվան վայրԱստղավան, Մոսկվայի մարզ, Ռուսաստան
ԳերեզմանLeonikha
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՅու. Ա. Գագարինի անվան ռազմաօդային ակադեմիա (1977)
Մասնագիտությունօդաչու և տիեզերագնաց
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
 Yury Malyshev Վիքիպահեստում

Ավարտել է Խարկովի օդաչուական բարձրագույն զինվորական ավիացիոն ուսումնարանը (1963) և Յուրի Գագարինի անվան ռազմաօդային ակադեմիան (1977)։ ԽՍՀՄ տիեզերագնացների ջոկատում է ընդգրկվել 1967 թվականին։ 1980 թվականի հունիսի 5-8-ին, Վլադիմիր Ակսյոնովի հետ, որպես հրամանատար թռիչք է կատարել «Սոյուզ Տ-2» տիեզերանավով։ Հունիսի 6-ին տիեզերանավը կցվել է «Սալյուտ-6»-«Սոյուզ-36» ուղեծրային համալիրին, և տիեզերագնացները թռիչքը շարունակել են «Սալյուտ-6» կայանով՝ Լեոնիդ Պոպովի և Վալերի Ռյումինի հետ։ Մալիշևն ու Վլադիմիր Ակսյոնովը վայրէջք են կատարել «Սոյուզ Տ-2» տիեզերանավով 1980 թվականի հունիսի 9-ին։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 161  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուրի Մալիշև» հոդվածին։