Ռոմանենկո Յուրի Վիկտորովիչ (օգոստոսի 1, 1944(1944-08-01)[1][2], Կոլտուբանովսկիյ, Բուզուլուկսկի շրջան, Օրենբուրգի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային տիեզերագնաց-օդաչու, Խորհրդային Միության կրկնակի հերոս (1978, 1980), Կուբայի Հանրապետության հերոս (1980), գնդապետ։

Յուրի Ռոմանենկո
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 1, 1944(1944-08-01)[1][2] (79 տարեկան)
ԾննդավայրԿոլտուբանովսկիյ, Բուզուլուկսկի շրջան, Օրենբուրգի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՉեռնիգովի օդաչուների բարձրագույն ռազմական ավիացիոն ուսումնարան
Մասնագիտությունօդաչու և տիեզերագնաց
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներRoman Romanenko?
 Yury Romanenko Վիքիպահեստում

Տիեզերագնացների ջոկատում է ընդգրկվել 1970 թվականին։ Ավարտել է Չեռնիգովի բարձրագույն զինվորական ավիացիոն օդաչուական ուսումնարանը (1966)։ 1977 թվականի դեկտեմբերի 10-ին, Գեորգի Գրեչկոյի հետ, որպես հրամանատար, թռիչք է կատարել «Սոյուզ-26» տիեզերանավով և «Սալյուտ-6» ուղեծրակայանով, որին կցվել են «Սոյուզ-27» (տիեզերագնացներ Վլադիմիր Ջանիբեկով, Օլեգ Մակարով), «Սոյուզ-28» (տիեզերագնացներ Ալեքսեյ Գուբարև, Վլադիմիր Ռեմեկ), «Պրոգրես-1» բեռնատար փոխադրական տիեզերանավերը։ Տիեզերքում մնացել է 96 օր 20 ժ 20 ր։ 1980 թվականի սեպտ․ 18 թվականին Առնալդո Տամայո Մենդեսի հետ, որպես հրամանատար, թռիչք է կատարել «Սոյուզ-38» տիեզերանավով։ Սեպտեմբերի 19-ին տիեզերանավը կցվել է «Սալյուտ-6»—«Աոյուզ-37» (տիեզերագնացներ Լեոնիդ Պոպով, Վալերի Ռյումին) ուղեծրային համալիրին, և թռիչքը շարունակվել է մինչև սեպտեմբերի 26-ը։

Ծանոթագրություններ խմբագրել


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուրի Ռոմանենկո» հոդվածին։