Լեոնիդ Մոիսեև (գրող)

ռուս խորհրդային գրող, արձակագիր, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր

Լեոնիդ Յուրևիչ Մոիսեև (ռուս.՝ Леонид Юрьевич Моисеев, հոկտեմբերի 31, 1933(1933-10-31), Բելուուսովկա, Glubokoye District, Արևելաղազախական շրջան, Ղազախստանի ինքնավար սոցիալիստական խորհրդային հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - փետրվարի 19, 1995(1995-02-19), Օրյոլ, Ռուսաստան), ռուս խորհրդային գրող, արձակագիր, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր։ ԽՍՀՄ գրողների միության անդամ (1977)։ Օրյոլի Ի. Ս. Տուրգենևի անվան պետական ակադեմիական թատրոնի գլխավոր ռեժիսոր (1978-1988) Օրյոլի գրողների մարզային կազմակերպության ղեկավար (1989-1995)։ ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1981)։

Լեոնիդ Մոիսեև
Ծնվել էհոկտեմբերի 31, 1933(1933-10-31)
ԾննդավայրԲելուուսովկա, Glubokoye District, Արևելաղազախական շրջան, Ղազախստանի ինքնավար սոցիալիստական խորհրդային հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էփետրվարի 19, 1995(1995-02-19) (61 տարեկան)
Վախճանի վայրՕրյոլ, Ռուսաստան
Մասնագիտությունարձակագիր, դրամատուրգ և ռեժիսոր
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
Պարգևներ
ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1933 թվականի հոկտեմբերի 31-ին Ղազախկան ԽՍՀ Արևելաղազախական մարզի Կիրովսկի շրջանի Բելոուսովկա գյուղում, 1937 թվականին բռնադատված շինարար ինժեների ընտանիքում։ 1951 թվականին ոսկե մեդալով ավարտել է Ուստ-Կամենոգորսկի միջնակարգ դպրոցը։ 1951-1956 թվականներին սովորել է Մ. Ս. Շչեպկինի անվան բարձրագույն թատերական ուսումնարանում՝ Կոնստանտին Զուբովի կուրսում։ 1956-1957 թվականներին աշխատել է որպես դերասան Տագանրոգի Անտոն Չեխովի անվան դրամատիկական թատրոնում և Ալմա-Աթայի պատանի հանդիսատեսի թատրոնում։ 1957-1960 թվականներին սովորել է Սցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացներում՝ Մարիա Կնեբելի և Բորիս Ռավենսկիխի դասարաններում։ 1960-1962 թվականներին նա ստաժավորում է անցել Մոսկվայի Վ. Մայակովսկու անվան ակադեմիական թատրոնում և Գ․ Տովստոնոգովի անվան դրամատիկական մեծ թատրոնում։ 1962-1968 թվականներին աշխատել է որպես Ալմա-Աթայի հեռուստատեսության ռեժիսոր և Նորիլսկի հեռուստատեսության գլխավոր ռեժիսոր, 1968-1978 թվականներին` Կուրսկի Ա. Պուշկինի անվան պետական դրամատիկական թատրոնի, Բելգորոդի Միխայիլ Շչեպկինի անվան դրամատիկական թատրոնի և Պերմի ակադեմիական դրամատիկական թատրոնի ռեժիսոր։ 1978-1988 թվականներին եղել է Օրյոլի Ի. Ս. Տուրգենևի անվան պետական ակադեմիական թատրոնի գլխավոր ռեժիսորը, 1989-1995 թվականներին՝ Օրյոլի գրողների մարզային կազմակերպության ղեկավարը։ Եղել է «Вешние воды» գրահրատարակչության հիմնադիրներից մեկը[1][2]։

1977 թվականից անդմակցել է ԽՍՀՄ գրողների միությանը։ 1971 թվականին Մոիսեևը գրել է «Եղյամը դեզերի վրա» առաջին պիեսը, որը տպագրվել է «Театральная жизнь» ամսագրում, հետագայում այդ պիեսը բեմադրվել է Խորհրդային Միության քսաներեք թատրոններում։ Դրանից հետո թողարկվել են երկրի տարբեր թատրոններում բեմադրված պիեսներ` «Վաղ տրամվայներ» (1971), «Առավոտը քեզ համար» (1972), «Ջախջախիչ մարտի զանգը» (1973) և «Նրա անձնական կյանքը» (1974)։ 1976 թվականին Մոիսեևը գրել է «Բոսորագույն թավուտ» պիեսը, որը բեմադրվել է ԽՍՀՄ-ի ու Բուլղարիայի ավելի քան քսան տարբեր թատրոններում։ 1978 թվականից Օրյոլի Ի. Ս. Տուրգենևի անվան պետական ակադեմիական թատրոնի բեմում բեմադրվել են այնպիսի պիեսներ, ինչպիսիք են`«Կողոպուտ», «Ռուսական գաղտնիք» և «Շռայլողը» (Նիկոլայ Լեսկով), «Տուրբինների օրեր» և «Սրբերի պարտավորագիրը» (Միխայիլ Բուլգակով), «Հետախույզների դպրոցը» (Ռիչարդ Շերիդան), «Մի բաժակ ջուր» (Էժեն Սկրիբ)։ Ընդհանուր առմամբ, տարբեր թատրոնների բեմերում Մոիսեևը բեմադրել է շուրջ երկու հարյուր ներկայացում։ Գրել է նաև արձակ ստեղծագործություններ` «Զավեշտալի պատմություններ» և «Բեկորներ` ռուսական հումորի խճանկար» (1993)[1][2][3]։

1978 թվականին «Սրտի ճշմարտությունը» պիեսի համար Մոիսեևն արժանացել է ԽՍՀՄ գրողների միության մրցանակի[1]։ 1981 թվականի հունիսի 25-ին ՌՍՖՍՀ Գերագույն խորհրդի Նախագահության Նախագահի հրամանագրով Մոիսեևին շնորհվել է ՌՍՖՍՀ վաստակավոր գործչի պատվավոր կոչում[4]։

Մահացել է 1995 թվականի փետրվարի 19-ին, Օրյոլում։

Մատենագիտություն խմբագրել

  • Ранние трамваи : Пьеса / Отв. ред. Н. Кропотова. - Москва : ВААП, 1975 г. — 68 с.
  • Колокол громкого боя : Приключенческая повесть для театра / Отв. ред. Н. Кропотова. - Москва : ВААП, 1975 г. — 62 с.
  • Ее личная жизнь : Сцены / Отв. ред. Н. Кропотова ; Бюро распространения драм. произведений и информ.-рекл. материалов. - Москва : ВААП, 1977 г. — 72 с.
  • Юмористические рассказы / Леонид Моисеев. - М. : Современ. писатель ; Орел : Вешние воды. - 1993 г. — 104 с. — ISBN 5-87295-013-6
  • Апрельское зарево документальная повесть / Л. Ю. Моисеев, И. А. Рыжов. - Тула : Приок. кн. изд-во, 1990 г. — 142 с. — ISBN 5-7639-0355-2
  • Осколки : Мозаика рус. юмора : Альманах / Сост. Л. Моисеев, А. Брагин; Вступ. ст. Л. Моисеева. - М. : «Современный писатель», 1993 г. — 285 с. — ISBN 5-265-02612-6
  • Память прошлого :сб. / ред.-сост. И. А.Рыжов. - Орел : «Вешние воды», 2005 г. — 423 с. — ISBN 5-87295-194-9[5].

Բեմադրություններ խմբագրել

  • «Ջրի բաժակ» Էժեն Սկրիբ (ՕՊԱԹ),
  • «Տուրբինների օրեր» Միխայիլ Բուլգակով (ՕՏՊԱԹ),
  • «Կողոպուտ» Նիկոլայ Լեսկով (ՕՊԱԹ),
  • «Ռուսական գաղտնիք» Նիկոլայ Լեսկով (ՕՊԱԹ),
  • «Անառակ» Նիկոլայ Լեսկովա (ՕՊԱԹ),
  • « Սրբերի պարտավորագիրը» Միխայիլ Բուլգակով (ՕՊԱԹ),
  • «Չարախոսության դպրոց» Ռիչարդ Շերիդան (ՕՊԱԹ)։

Կոչումներ խմբագրել

  • ՌՍՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (06/25/1981)[4]:

Մրցանակներ խմբագրել

  • ԽՍՀՄ գրողների միության մրցանակ (1978 - «Սրտի ճշմարտությունը» պիեսի համար)[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Русские писатели. Современная эпоха / Вячеслав Огрызко. - М. : Литературная Россия, 2004 г. — 544 с. — С.333
  2. 2,0 2,1 «Памяти писателя и друга» (PDF). «Орловская правда». Վերցված է 2020 թ․ մայիսի 7-ին.
  3. «Моисеев Леонид Юрьевич». Орловский Дом литераторов. Վերցված է 2020 թ․ մայիսի 7-ին.
  4. 4,0 4,1 Указ Президиума Верховного Совета РСФСР от 25 июня 1981
  5. «Моисеев, Леонид Юрьевич». РГБ. Վերցված է 2020 թ․ մայիսի 7-ին.