Բորիս Ռավենսկիխ
Բորիս Իվանովիչ Ռավենսկիխ (հունիսի 14 (27), 1914 կամ հունիսի 27, 1914[1], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն - հունվարի 10, 1980, Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային ռեժիսոր։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1968)։ ՍՄԿԿ անդամ 1954 թվականից։
Բորիս Ռավենսկիխ | |
---|---|
Ծնվել է | հունիսի 14 (27), 1914 կամ հունիսի 27, 1914[1] |
Ծննդավայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | հունվարի 10, 1980 (65 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի պետական թատերական արվեստի ակադեմիա |
Մասնագիտություն | դրամատուրգ, թատերական ռեժիսոր և թատերական ուսուցիչ |
Աշխատավայր | Մոսկվայի Պուշկինի անվան դրամատիկական թատրոն |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Aleksandra Ravenskikh? |
1935 թվականին ավարտել է Լենինգրադի թատերական տեխնիկումի ռեժիսորական ֆակուլտետը։ 1935-1938 թվականներին եղել է ռեժիսորի ասիստենտ Մեյնրխոլդի անվան թատրոնում, 1941-1950 թվականներին՝ Դրամատիկական ստուդիայի (հետագայում Մոսկվայի Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոն), 1951-1960 թվականներին՝ Փոքր թատրոնի ռեժիսոր, 1960-1970 թվականներին՝ Մոսկվայի Պուշկինի անվան Դրամատիկական թատրոնի, 1970-1976 թվականներին՝ Փոքր թատրոնի գլխավոր ռեժիսոր։ Լավագույն բեմադրություններից են Լ․ Տոլստոյի «Խավարի իշխանությունը» (1956), «Հերկած խոպան» (1964, ըստ Շոլոխովի), Դրուցեի «Մեր ջահելության թռչունները» (1972, Ունգուրյանուի հետ)։ Նրա բեմադրություններին բնորոշ է կերպարների հոգեբանական սրությունը, փիլիսոփայության խորությունը, հուզական ներգործության ուժը։ ԽՍՀՄ (1951, 1972) և ՌԽՖՍՀ (1967) պետական մրցանակներ։
Պարգևատրվել է Լենինի և 2 այլ շքանշաններով։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |