Լեոնիդ Կոգան

խորհրդային ջութակահար
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կոգան (այլ կիրառումներ)

Լեոնիդ Բորիսովիչ Կոգան (ռուս.՝ Леонид Борисович Коган, նոյեմբերի 14, 1924(1924-11-14)[1][2][3][…], Դնեպր, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[4] - դեկտեմբերի 17, 1982(1982-12-17)[2][5][3][…], Միտիշչի, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային ջութակահար։ Դավիդ Օյստրախի հետ նա համարվում էր Խորհրդային Միության ամենատաղանդավոր ջութակահարներից մեկը։

Լեոնիդ Կոգան
Ծնվել էնոյեմբերի 14, 1924(1924-11-14)[1][2][3][…]
Դնեպր, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[4]
Երկիր ԽՍՀՄ
Մահացել էդեկտեմբերի 17, 1982(1982-12-17)[2][5][3][…] (58 տարեկան)
Միտիշչի, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Ժանրերդասական երաժշտություն
Մասնագիտությունջութակահար
Գործիքներջութակ
ԱշխատավայրՄոսկվայի կոնսերվատորիա
ԿրթությունԿենտրոնական երաժշտական դպրոց և Մոսկվայի կոնսերվատորիա
ԱմուսինElizabeth Gilels?
Պարգևներ
Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ և Լենինյան մրցանակ
 Leonid Kogan Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Կոգանը ծնվել է հրեական ընտանիքում։ Հայրը լուսանկարիչ էր։ Նրա երաժշտական տաղանդը աչքի է ընկել հենց մանուկ հասակից։ Ծնողները տեղափոխվում են Մոսկվա, որպեսզի Կոգանը կարողանա սովորել Մոսկվայի կոնսերվատորիայում։ 1951 թվականին նա նվաճել է Թագուհի Եղիզաբեթի մրցանակը։ Նվաճել է նաև բազում այլ մրցանակներ։ Դասավանդել է Մոսկվայի կոնսերվատորիայում։ Նրա աշակերտներից են եղել ջութակահարներ Վիկտորիա Մուլլովան, Ալեքսանդր Բրուսիլովսկին, Օլեգ Կագանը և այլք։

1942 թվականին ամուսնացել է հայտնի ջութակահարուհի Էլիզավետա Գիլլելսի հետ։ Նրանց տղա Պավել Կոգանը ջութակահար և դիրիժոր է, իսկ նրանց աղջիկը դաշնակահարուհի։

Կոմպոզիտոր Ֆրանկո Մաննինոն գրել է կոնցերտ երեք ջութակների համար (Կոգանի, Գիլլելսի և նրանց տղայի համար)։ Նա նվագել է Ստրադիվարիուսի և Գվարներիի ջութակներ։ Կոգանը մահացել է շատ հանկարծակի՝ գնացքի մեջ։ Նա ուղևորվում էր Յարոսլավլ, իր որդու հետ ներկայացում տալու։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Коган Леонид Борисович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #118991159 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. 5,0 5,1 5,2 Discogs — 2000.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեոնիդ Կոգան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 501