Ստրադիվարի, Ստրադիվարիուս (իտալերեն` Stradivari, լատիներեն` Stradivarius) Անտոնիո (1644[1][2][3][…], Կրեմոնա, Կրեմոնա, Լոմբարդիա[4] և անհայտ - դեկտեմբերի 18, 1737(1737-12-18)[5][6][4], Կրեմոնա, Կրեմոնա, Լոմբարդիա[4]), լարային գործիքների իտալացի վարպետ։ Ն․ Ամատիի աշակերտը։ Կրեմոնայում բացել է սեփական արհեստանոց (1667 թ.)։

Անտոնիո Ստրադիվարի
Բնօրինակ անունիտալ.՝ Antonio Stradivari
Ծնվել է1644[1][2][3][…]
Կրեմոնա, Կրեմոնա, Լոմբարդիա[4] կամ անհայտ
ԵրկիրԻտալիա
Մահացել էդեկտեմբերի 18, 1737(1737-12-18)[5][6][4]
Կրեմոնա, Կրեմոնա, Լոմբարդիա[4]
Մասնագիտությունviolin maker
Գործիքներջութակ
 Antonio Stradivari Վիքիպահեստում
Անտոնիո Ստրադիվարիի ջութակը` պատրաստված 1703 թ., Բեռլինի երաժշտական գործիքների թանգարանում

Երկար տարիներ աշխատել է իր ուսուցչի եղանակով և միայն մոտ 56 տարեկանում պատրաստել սեփական նմուշօրինակը։ Այդ ժամանակվանից ստեղծել է իր լավագույն նվագարանները։ Նրա պատրաստած ջութակները, ալտերը և թավջութակները աչքի են ընկնում համերգային կատարյալ հատկանիշներով՝ հստակ, հյութեղ տեմբրով, գեղարվեստական ձևավորման կատարելությամբ, նրբագեղությամբ, բնափայտի ընտրությամբ։

Դրանցով հանդես են գալիս աշխարհի խոշորագույն կատարողները։

Մոսկվայում, երաժշտական գործիքների պետական հավաքածուում, պահվում են Ստրադիվարիի ստեղծած մի քանի ջութակներ, ալտեր, թավջութակներ։ Ստրադիվարի աշակերտներն էին իր որդիներ Ֆրանչեսկոն (1671-1743 թթ.) և Օմոբոնոն (1679-1742 թթ.), ինչպես և Կ․ Բերգոնցին։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել

Գրականություն

խմբագրել
  • Страдивари А. // Большая российская энциклопедия. Том 31. — М., 2016. — С. 284.
  • Страдивари А. // Музыкальная энциклопедия. Том 5. — М.: Советская энциклопедия, 1981.
  • Витачек Е.Ф. Очерки по истории изготовления смычковых инструментов / Под ред. Б. Доброхотова. — М.: МузГИЗ, 1952.

Արտաքին հղումներ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 151  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտոնիո Ստրադիվարի» հոդվածին։