Լեոնիդ Կանևսկի
Լեոնիդ Սեմյոնովիչ Կանևսկի (ռուսերեն՝ Леонид Семёнович Каневский, մայիսի 2, 1939, Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային, իսրայելյան և ռուսական թատրոնի և կինոյի դերասան, հեռուստահաղորդավար։ ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ (1984 թ.), պարգևատրվել է Բարեկամության շքանշանով (2010 թ.)[1][2]:
Լեոնիդ Կանևսկի | |
---|---|
Ծնվել է | մայիսի 2, 1939 (85 տարեկան) |
Ծննդավայր | Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Բորիս Շչուկինի անվան թատերական ինստիտուտ |
Քաղաքացիություն | Ռուսաստան, Իսրայել և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | դերասան, կինոդերասան, թատրոնի դերասան, հաղորդավար, հեռուստահաղորդավար, կինոռեժիսոր և հեռուստատեսային դերասան |
Պարգևներ և մրցանակներ | |
Կենսագրություն
խմբագրելԼեոնիդ Կանևսկին ծնվել է Կիևում` հրեական ընտանիքում[3]։ Նրա ավագ եղբայրը հայտնի դրամատուրգ Ալեքսանդր Կանևսկին է։ 17 տարեկանում Լեոնիդը մեկնել է Մոսկվա և ընդունվել Բորիս Շչուկինի անվան բարձրագույն թատերական ուսումնարան (Վերա Լվովայի դասարան)։ 1961 թվականից խաղում էր Մոսկվայի Լենինյան կոմերիտմիության անվան պետական թատրոնում, իսկ այնուհետև` Մալայա Բրոննայայի դրամատիկական թատրոնում։
Լեոնիդ Կանևսկին մեծ ճանաչման է արժանացել` նկարահանվելով «Հետաքննությունը վարում են գիտակները» (1971-2003 թթ.) հեռուստասերիալում, որտեղ կատարել է Ալեքսանդր Տոմինի դերը։ 1991 թվականին հայրենադարձվել է Իսրայել, որտեղ ռեժիսոր Եվգենի Արյեի հետ միասին, Թել-Ավիվում հիմնել են «Գեշեր» դրամատիկական թատրոնը։ 2006 թվականից «ՆՏՎ» հեռուստաալիքով վարում է «Հետաքննությունը վարում են...» վավերագրական սերիալը։ Դրան զուգահեռ, շարունակում է խաղալ «Գեշեր» թատրոնում։
Լեոնիդ Կանևսկին խաղացել է ավելի քան 70 կինոնկարներում և բազմաթիվ թատերական ներկայացումներում։
Անձնական կյանք
խմբագրելԼեոնիդ Կանևսկին ամուսնացել է հայտնի դերասան Եֆիմ Բերեզինի դստեր` Աննա Բերեզինայի հետ։ Նրանք ունեն մեկ դուստր։
Մասնակի ֆիլմագրություն
խմբագրելԹվական | Անվանում | Բնօրինակ անվանում | Կերպար |
---|---|---|---|
1963 | Քառասուն րոպե` մինչ արևածագ | Сорок минут до рассвета | խանութի վարիչ |
1965 | Վարպետների քաղաքը | Город мастеров | գաղտնի ոստիկանության պետ |
1966 | Երբ հնչում է կլավեսինը | Когда играет клавесин | առևտրական |
1967 | Յուրաս Բրատչիկի վարքն ու համբարձվելը | Житие и вознесение Юрася Братчика | կարդինալի մանկլավիկը |
1967 | Միտյա | Митя | Նեզլոբին |
1967 | Երկու ժամով շուտ | На два часа раньше | - |
1967 | Գարունը Օդրայի վրա | Весна на Одере | հետախույզ Հովհաննիսյան |
1968 | Ժպտա հարևանիդ | Улыбнись соседу | տնային կառավարիչ |
1968 | Ադամանդե ձեռքը | Бриллиантовая рука | դեղավաճառի օգնականը |
1969 | Պատժողը | Каратель | պարոն Անդրեաս |
1969 | Կարմիր վրան | Красная палатка | ռադիստ |
1969 | Ամեն երեկո` տասնմեկին | Каждый вечер в одиннадцать | սաքսոֆոնահար |
1969 | Ամանորյա առևանգում | Новогоднее похищение | ռեժիսոր |
1970 | Զարմանալի տղան | Удивительный мальчик | Ապերկոտ |
1971-2003 | Հետաքննությունը վարում են գիտակները | Следствие ведут ЗнаТоКи | Ալեքսանդր Տոմին |
1972 | Գնացքի կանգառը` երկու րոպե | Стоянка поезда — две минуты | Կրասովսկի |
1972 | Ահա և ամառն անցավ | Вот и лето прошло | քեռի Գարիկ |
1972 | Երկիր, ցպահանջ | Земля, до востребования | Մաուրիցիո |
1973 | Նեյլոն 100% | Нейлон 100 % | Արչիբալդ |
1974 | Մեր տղան է | Свой парень | Ռոբերտ Իվանովիչ |
1974 | Արկածներ քաղաքում, որը չկա | Приключения в городе, которого нет | կապիտան Բոնավենտուրա |
1974 | Պատասխան միջոց | Ответная мера | Դմիտրի Սմիռնով |
1975 | Հալվայի համը | Вкус халвы | Հուդայկուլ |
1975 | Ցնցող Բերենդեևը | Потрясающий Берендеев | միլիցիայի պետը |
1977 | Ալմանզորի մատանիները | Кольца Альманзора | Մուխամիել |
1977 | Վեսնուխինի երևակայությունները | Фантазии Веснухина | խանութի վաճառող |
1978 | Դ'Արտանյանը և երեք հրացանակիրները | Д’Артаньян и три мушкетёра | Բոնասյե |
1979 | Բարև ձեզ, ես եկել եմ | Здравствуйте, я приехал! | Արկադի Անգել |
1981 | Ատամնաբույժն արևելյան | - | Մարկոս |
1982 | Այնտեղ, անհայտ ճանապարհներին | Там, на неведомых дорожках… | տասնապետ Միլիոնսկի |
1983 | Ցտեսություն, Մերի Պոպինս | Мэри Поппинс, до свидания! | Բոբ Գուդետտի |
1984 | Երկարագուլպա Պեպպին | Пеппи Длинныйчулок | գող Կառլը |
1986 | Տուժողները գանգատներ չունեն | Потерпевшие претензий не имеют | Սուրեն Եղիազարով |
1987 | Հավակնորդը | Претендент | - |
1990 | Մահ կինոյում | Смерть в кино | արտիստ |
1999 | Հուդայական վենդետա | Иудейская вендетта | - |
2001 | Ուշ ամուսնություն | Hatuna Meuheret | Օթարի |
2003 | Էլեկտրական մարդը | Ish HaHashmal | - |
2005 | Աղքատ հարազատները | Бедные родственники | Բարուխ |
2008 | Լուսանկարիչը | Фотограф | Ռոգան |
2009 | Սյոմին | Сёмин | Բորիս Սյոմին |
2009 | Տողամեջ | Mezhdu strok | Ֆիմա Մելնիկ |
2011 | Սյոմին. Հատուցում | Сёмин. Возмездие | Բորիս Սյոմին |
2012 | Բարի գալուստ, կամ Ընդունեք մեր ցավակցությունները | Bruchim Habayim ve... Mishtatfim Betzaarchem | - |
2017 | Մաքուր մոսկովյան սպանություններ | Чисто московские убийства | Գրիգորի |
2017 | Երջանիկ սրտերի հոթելը | Отель счастливых сердец | ոսկերիչ |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Указ Президента Российской Федерации от 20 апреля 2010 года № 495 «О награждении государственными наградами Российской Федерации»». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 6-ին.
- ↑ Дмитрий Медведев наградил Леонида Каневского орденом Дружбы
- ↑ Актёры и режиссёры — Знай Наших — Центральный Еврейский Ресурс
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեոնիդ Կանևսկի» հոդվածին։ |